ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին: Այս մասին օգոստոսի 3-ին Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով խորհրդականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, հաղորդում է «Դեյ. ազը»: «Մենք ինչ-որ չափով հիասթափված էինք նախագահների պետերբուրգյան հանդիպման արդյունքներից, սակայն, մյուս կողմից, Բաքու եւ Երեւան կատարած այցերից հետո ես տեսնում եմ, որ գործընթացը շարունակվում է»,- նշել է նա: Ամերիկացի միջնորդը հույս է հայտնել, որ դրական առաջխաղացումներ բանակցային գործընթացում կան: «Առայժմ ես չեմ կարող ավելին ասել»,- ընդգծել է Բրայզան: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ