Կրկին «մատը խառն է
» Հայաստանի ֆուտբոլիստների վերջին հաղթանակներից հետևում է, որ եթե Սերժ Սարգսյանը վաղուց այցելեր մարզադաշտեր, հայկական ֆուտբոլը հասած կլիներ շախմատի մակարդակին: Այնպես որ` իզուր էին հեգնում նրա «մատի զորությունը»: Հայրիկյանը` Խրիմյան Հայրիկ Ընդդիմությանը միավորելու Պ. Հայրիկյանի փորձերը զուգահեռվում են թղթե շերեփի «պատմության» հետ: Թեպետ իշխանության համեմատ ընդդիմությունն այսօր այնքան թույլ է ու ջլատված, որ երկաթե շերեփն էլ չէր փրկի: Այնպես որ, Հայրիկյանը զուր է ստանձնել «ներքաղաքական» Խրիմյան Հայրիկի դերը: Երկու քեռակիններն էլ «վարի են գնացել» Ըստ մեզ հասած տեղեկությունների` Արամ Կարապետյանի մոսկովյան քեռակինը ինքնասպանություն է գործել, իսկ վաշինգտոնինը հրաժարվել է «ազգակցական կապերից»: Կարապետիչը` ռուսաստանյան «ախպերությանը»` «3+2» ֆիլմի մոտիվներով Տ. Կ.- Լավ, ասենք, ժողովրդին էս ամառ էլ տարա Սևան, բա որ մտքին էլի քցել լինի՞… Ախպերություն- " Ничего, принесешь народу свои извинения и утопишься-море рядом ".