ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Նավասարդի (օգոստոսի) 11-ին լրանում է հայոց փառապանծ անցյալի կարեւորագույն էջերից` Հայկ Նահապետի` տիտանյան Բելի հանդեպ տարած փառահեղ հաղթանակի 4500-ամյակը: Նահապետ Հայկն իր հայորդիներով վերահաստատեց հայոց պատմական հայրենիքում մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Հայկի հաղթանակը ճակատագրական էր իր էությամբ, հերոսական էր` իր կերպով եւ հարատեւ է` իր պատմական նշանակությամբ... Հայ Ցեղը գոյություն ունի արարչագործության սկզբից եւ ունի իրեն հատուկ հոգե-մարմնական գծեր, ուստի մեր մեծ նախնու` Հայկի հաղթանակը վերաիմաստավորեց Հայ Տեսակի առաքինությունն ու առաքելությունը` մեր Արարչական բնօրրանում, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից: Հավերժ փա¯ռք մեր Նահապետին ու իր զինակիցներին: Շնորհավորում ենք Ազգին մեր նախնյաց փառահեղ հաղթանակի մեծ հոբելյանի առթիվ: Իսկ Նավասարդյան տոները կնշվեն Գառնո հեթանոսական տաճարում: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ (Հայաստան) «Հայկական Ծագումնաբանական» ընկերակցության Խորհուրդ (ԱՄՆ, Լոս Անջելես)