Հայտարարություն


Անցյալ տարի` հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 14-ը, իսրայելական բանակը փորձում էր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի շրջանակներում ծնկի բերել Լիբանանին, հատկապես այնտեղ գործող «Հեզբալլահ» կազմավորմանը, որն անգլո-ամերիկյան ու իսրայելական սիոնիստական ծրագրերի հիմնական հակառակորդներից է: Հաղթանակը պիտի նախերգանք լիներ Սիրիայի ու Իրանի վրա հարձակումներից առաջ, սակայն ներխուժումը վերջերգ դարձավ Իսրայելի համար... Իսրայելը դավադրաբար ներխուժեց անկախ պետության տարածք եւ օդային ռմբահարումներով (նաեւ արգելված ռումբերով) ու պատերազմական այլ գործողություններով փորձեց հասնել իր նպատակին: Լիբանանյան բանակից առաջ, թշնամուն դեմ առ դեմ կանգնեցին «Հեզբալլահ»-ի մարտիկները` իրենց առաջնորդ Հասան Նասրալլահի գլխավորությամբ: Իսրայելական բանակը խայտառակ պարտություն կրեց եւ մեկ անգամ եւս հաստատվեց այն ճշմարտությունը, որ հայրենիքի պաշտպանության դեպքում հաղթում են ազգային կամքն ու մարտական ոգին... Լիբանանի ժողովրդին ու «Հեզբալլահ»-ի մարտիկներին շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի համար ու մաղթում վերջնական հաղթանակ: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ