2. Թատրոնը կյանքի փոքր մոդելն է


(Սկիզբը` թիվ 5-ում) - Արվեստում բնականոն ընթացքով սերնդափոխություն է տեղի ունենում: Դուք էլ` հայր և որդի, թատերական տարբեր դավանանքների հետևորդներ եք: Դուք, հարուստ բեմական կենսափոր ձով, Ձեր գեղագիտությունն եք զարգացնում: Սուրենը, վստահ քայլերով, իրենը հաստատում: - Մենք շատ անկախ ենք: Եվ դա Սուրենից եկավ: Երբ իր առաջին գործն էր անում` Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ ցանկությունը», իմ վաղեմի երազանքը: Պատմեցի իմ ու Վարդան Աճեմյանի փոխհարաբերությունները, երբ ես էի առաջին բեմադրությունս անում: Ինքնուրույն աշխատեցի սեղանի շուրջ: Բեմ տեղափոխվելիս Աճեմյանն ասաց. «Դե, հիմա, տղա ջան, նստիր կողքիս և տես` ոնց են նույնիսկ ամենաթույլ պիեսից ուշագրավ ներկայացում անում»: Նույն սկզբունքով աշխատեցի տղայիս հետ: Պիեսի առումով, իհարկե, նրա բախտը բերել էր: Սուրեն-Վահե ստեղծագործական հարաբերությունները այդպիսով ավարտվեցին: Հետո նա մի մանկական ներկայացում արեց` «Քաջ Նազարը», Նարե Հայկազյանով բեմադրեց Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոդրաման և Սառա Քեյնի «Փսիխոզ 4.48»-ը: Պատկերացնո՞ւմ եք, որ մեր թատրոնում չլինեին փոքր բեմի ներկայացումները, որոնք ինձ համար էլ էքսպերիմենտ են («Բեռնարդան ու նրա աղջիկները», «Ախացելը»): Ակադեմիական թատրոնը, եթե ուզում եք, փորձարարական ներկայացումներ ավելի° շատ պետք է անի: - Ստացված կամերային միջավայրը այլ տպավորություն է ներգործում հանդիսատեսի վրա` անմիջականորեն ներգրավելով նրան կատարվող գործողությունների մեջ... - Մի բան, որից այս թատրոնը միշտ զուրկ է եղել: Անհարկի պաթոսը, որ երբևէ եղել է, երկու պատճառ է ունեցել: Հեռավոր անցյալի մեծերը ունեին ներքին պաթոսը, դա իրենց տեսակն էր: Շատերը շարունակեցին այդ «դպրոցի» ավանդույթները: Բայց երբ ա°յս բեմում ու ա°յս դահլիճում սկսեցին աշխատել, ստիպված էին անհարկի իրենց տոնը բարձրացնել: Զգացին, որ ինքնաբերաբար ինչ-որ պաթոս է գալիս` խաթարելով խաղի ներգործուն ուժը... Ակադեմիական թատրոնը չպետք է կորցնի ստուդիական ներարկման հնարավորությունը: Հինգ-վեց տարի առաջ 10-12 շնորհալի երիտասարդներ բերեցի թատրոն` որոշակի նոր շունչ, միջին սերնդի համար էլ շատ օգտակար: Իր բացասական ազդեցությունն ունեցավ կտրուկ անջատումը «դրսի» թատերական շփումներից, ինֆորմացիայի հզոր լծակներից: Նոր-նոր երևում են, բայց կարդացող ներն են հատուկենտ: Մեկ կարևոր պրոբլեմի եմ ուզում անդրադառնալ` ժամանակակից հայ դրամատուրգիային: Ես չեմ կարող ասել, որ անապատ է: Բայց առայժմ շռնդալից, գունեղ արտահայտված մի գործ չի ստեղծվել: Երևի մենք էլ ենք մեղավոր: - Իհարկե, ժամանակակից դրամատուրգիան չի կարող ծաղկել առանց թատրոնների հետ համագործակցելու: - Նաև հնարավորություն չենք կարողանում տալ... - Ֆինանսական... - Այո: Շեքսպիրից սկսած, պիեսը վերջնականապես կայացել է, երբ մտել է բեմադրական պրոցեսի մեջ: Տեր-Գրիգորյանը, Հարությունյանը, Պապայանը, Բորյանը այդպես են կայացել: Ես Կիրովականում քանի¯ նոր անուն եմ բացահայտել... - Ամենաարտահայտիչը, կարծում եմ, Սամվել Խալաթյանն է: - Ծովակը, Նարեկը Մեսրոպյան... Այս հարցում պետական ծրագիր է պետք: - Ժամանակի զարկերակը ճշգրիտ կարող է զգալ գրելու բնատուր շնորհք ունեցող այն արվեստագետը, ով ապրում է այսօր, իր մաշկի վրա զգում շուրջը կատարվող կենսական-հասարա կական խմորումները: Կարելի է գտնել Սալտիկով-Շչեդրինի, Օստրովսկու, Գոգոլի, Շիրվանզադեի, մյուս դասականների մոտ հարամնա թեմաների ընդգրկումներ ու, դրանք սրելով, արտահայտել մեր այսօրը: Միևնույն է, դրանք լիովին չեն բավարարի ոչ թատրոնի մարդկանց, ոչ հանդիսատեսի պահանջները... - Մենք ունենք Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա» ներկայացումը: Չի կարելի հաջողված գործ համարել, պլակատային-ճառային կողմեր ունի: Բայց պրոբլեմը հոգեհարազատ է այսօրվա հանդիսատեսին: Գաղափարախոսական գրաքննության տարիներին, երբ մի սուր արտահայտություն էր հնչում, դահլիճը ալիքվում էր ոգևորությու նից: Հիմա, երբ արգելք չկա, կարելի է սկզբից մինչև վերջ ազատ արտահայտվել, չի լսվում որևէ հզոր ձայն: - Իսկապե՞ս չկա, թե, այնուամենայնիվ, որոշակի սահման է դրված: - Գոնե ես` չեմ զգացել: Գուցե նաև այն պատճառով, որ այդպիսի սուր գործի վրա չեմ աշխատել: Սպասում էի, որ Գուրգեն Խանջյանը կանի, բայց վերջերս նա, կարծես, հեռանում է առաջին պիեսների նախանշած ուղուց: - Կողք-կողքի նայում էինք նրա «Բարի գալուստ»-ը` ի դեպ, դերասանական կարող ուժերով` Ռոբերտ Հարությունյան, Արա Դեղտրիկյան, Միքայել Պողոսյան: Նա զգաց ներքին ընդդիմությունս բեմում կատարվողի նկատմամբ, տեսարանից տեսարան աճող հիասթափությունս և ասաց. «Սա° չեմ ես, ես իմ գրականության մեջ եմ: Արեցի, որովհետև սրա մեծ պահանջարկը կա: Նաև` ապրել է պետք: Տեսնեիք, թե դրսում ո¯նց էին ընդունում»: Դահլիճը լեփ-լեցուն էր: Ակնհայտորեն բավարարված էժանագին ծիծաղով, գռեհկաբանություններով: Եվ, ինչն էր տարօրինակ, բավականին գումար վճարած լինելով տոմսի համար (շատերը խմբերով էին)` այդ հանդիսատեսը բացարձակապես անտեղյակ էր ներկայացում նայելու ամենատարրական կանոններին: - Երևի դա գալիս է նրանից, որ մութ ու ցուրտ տարիներին թատրոնները չէին աշխատում, և խզվեց կապը, հանդիսատեսը հետ վարժվեց: - Պետք է նորից սկսել դպրոցներից: Ո՞նց էր մեր ժամանակ. գործում էր աբոնեմենտային համակարգ, մեր տարիքային հետաքրքրություններին համապատասխան ներկայացումներ էինք նայում և, իհարկե, հղկվում որպես օրինակելի հանդիսատես: Թատրոնը նոր սերնդի համար սրճարանային զվարճավայր է դարձել: Չեն էլ փորձում խորամուխ լինել բեմական պատմության իմաստի մեջ: Ոմանք գուցե դառնան Ձեր ուսանողները, ինչպե՞ս եք այդ ցածրորակ «հումքից» որակյալ բեմադրիչ կամ դերասան կերտելու: - Ինստիտուտում, իրոք, պատահական մարդիկ շատ են լինում: Վճարովի համակարգի ներդրումը, պետական ֆինանսավորման կտրուկ նվազումը ստիպում և պարտադրում է վատերին էլ վերցնել, որովհետև նրանք վճարունակ են: Այստեղից հանգում ենք պետական ազգային ծրագրի մյուս կարևոր կետին` գոնե մշակութային բուհերը պետք է ազատ լինեն այդ վճարովի համակարգի բերած աղետալի հետևանքներից: - Ինստիտուտի` որպես թատերական արվեստի դարբնոցի քուրայի կրակը այդպիսով սկսում է մարել... - Մնում են գործող թատրոնները: Հենց այստեղ է, որ դերից դեր աճում է շնորհալի երիտասարդը: Ես անհատական ծրագիր ունեմ յուրաքանչյուրի համար: Սա խաղացանկային թատրոնի կենսունակության ակունքներից է: Ըստ ոմանց, այսօր խաղացանկային թատրոն պետք չէ, մշտական գործող ստեղծագործական խումբ` ևս: Այս մտածողությունը, որ արմատավորում են մեզանում, տանում է դեպի փակուղի: Առանց մշտապես գործող ստեղծագործական խմբերի չի կարող հարատևել թատրոնը: Մենք կկորցնենք դերասանական դպրոցը: - Եթե ոմն իշխանավոր անպայման ուզում է նորամուծություն անել, թող տրամադրի մի շենք «ազատ բեմահարթակ» կոչված նպատակի համար և այնտեղ տարբեր թատերական նախագծեր իրագործի: Մյուս ձևավորված ստեղծագործական խմբերին էլ օժանդակի պահպանել իրենց ուրույն դիմագիծը: Բացի համընդհանուր ստեղծագործական դժվարություններից ի՞նչ անլուծելի խնդիր ունի Մայր թատրոնը: - Չենք կարողանում շրջագայել, թեկուզ Հայաստանի մարզերում: Եթե դերասանը երկար ժամանակ չի մեկնում հյուրախաղերի, շատ բան է կորցնում: Շնորհակալ ենք Լինսի ծրագրից` կապիտալ վերանորոգման համար, բայց անցյալից «ժառանգություններ» ունենք, որոնք խոչընդոտում են առաջ գնալ: Մեր լուսային տեխնիկան վաղուց իր դարն ապրել է: «Դրսում» լույսի միջոցով կերպար են ստանում: Այսօրվա թատրոնը ա°յլ արտահայտչամիջոցներ է պահանջում: Երիտասարդ բեմանկարիչների կարիք ունենք: Ցավոք, նրանք դժկամությամբ են թատրոն գալիս: Կյանքը և արվեստը համատեղելը չափազանց դժվարացել է: Որքան էլ մեր ապրելակերպը տարեցտարի լավանում է, դերասանի աշխատավարձը փոքր-ինչ բարձրացվում է, պետական պատվեր է իջեցվում, արմատական, հզոր աջակցության կարիք է զգացվում թատերական սինթետիկ տարրերի բարձրարվեստ զուգակցման համար: Դանդաղ են տեմպերը, անբավարար` միջոցները: Թատրոնը, իսկապես, կյանքի փոքր մոդելն է: Ներկայիս բոլոր փոփոխություննե րը անդրադարձել են թատրոնի վրա` ազգային զարթոնքը, մութ ու ցուրտ տարիների ծանր պայմանները, տարանջատումը... Այնուամենայնիվ մեր ստեղծագործական աշխատանքը հունի մեջ ընկավ: Եղան վերելքներ, վայրէջքներ... Ամենահուսադրողը` հանդիսատեսի կապը վերականգնվեց թատրոնի հետ: - Որպես Սունդուկյանի անունը կրող թատրոն, ի՞նչ եք մտածում բեմադրել նրա պիեսներից: - Մյուս տարվա համար «Պեպոյի» հայտ եմ ներկայացրել: Ասելիքը հավիտենական է, պետք է գտնել թատերական բանալին այն XXI դար բերելու: Երկու հեղինակ կա, որոնց անունները մշտապես պետք է լինեն մեր ազդագրում` Սունդուկյանը և Շեքսպիրը: Մեր ժամանակակիցը Արվեստագետ կնոջ հավատը լեռներ կարող է շրջել «Լուրջ փորձություն է ծնվել կին, այն էլ` հայ: Գարնանային առաջին տոնի առթիվ մաղթում եմ սիրելի հայուհիներին պատվով տանել այդ փորձությունը` չկորցնելով կենսուրախ հումորի զգացումը»:

Մարիամ ՕՀԱՆՅԱՆ