Ներկայացնում է «Ֆեմիդան»


«Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը» թեմայի քննարկմամբ նաև համանուն գրքի շնորհանդես էր կազմակերպել «Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը: Ինչպես նշում է հ/կ նախագահ Ջուլիետա Ամիրխանյանը (ով նաև իրականացված ծրագրի ղեկավարն է)` - «Արդար դատավարության իրավունքը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված մոնիտորինգը և վերլուծությունները վերստին հիմնավորեց, որ դատավարության կարևորագույն պայմաններից մեկը կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքն է: Ջ. Ամիրխանյանը ծրագրի ամենաարժեքավոր ու մնայուն արդյունքը համարում է նշյալ գիրքը, որի հեղինակը` իրավաբանական գիտ. թեկնածու Դավիթ Խաչատուրյանը, մատչելիորեն ներկայացրել է խնդրի գիտական, իրավահամեմատական վերլուծությունը: Գրքում փորձ է արվում` մրցակցության, անմեղության կանխավարկածի և չփարատված բոլոր կասկածները հօգուտ քրեական հետապնդվողի մեկնաբանել` հիմնավորելով այս ինստիտուտից հրաժարվելու գաղափարի արդիականությունը:

Հ. ՄԱՂԱՔՅԱՆ