Մարդուն «զարդարում» է նաև ազգանունը Ճիշտ է, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը բավական շատ ծառ տնկեց, բայց պարզվեց, որ ԾԱՌուկյանի միայն ազգանունը, խորհրդանշական իմաստով, ավելին արժեր: Աջ են, բայց «ձախ » են գնում Հայաստանի աջ քաղաքական ուժերը կարող են միավորվել միայն այն դեպքում, եթե «ձեռ քաշեն» «լևի» գնալու անազնիվ մղումներից: Ապստամբություն կոմունիստների ճամբարում Հայաստանի կոմունիստները վերջին տարիներին հոտած բորշչ են եփել: Այն իր «որակով» չի զիջում «Ավրորա» հածանավի վրա մատուցված «ցարական» ապուրին, որն ապստամբության առիթ հանդիսացավ: Ասույթի նոր տարբերակ Եթե օլիգարխը «տնից» լինի, քվեները ընտրատեղամասերի երդիկից էլ կհանեն: Ժողովրդի զարմանքը - Ո՞ւր ա մեզ ձայն, մերը տնքոցն ա, դրա համար արժե՞ կենաց-մահու կռիվ տալ: Ստամոքսով առաջնորդվող «հայրենասերների» երգը Ես սիրում եմ Սևան, Հաղպատ, Ես սիրում եմ Սարդարապատ, Խոստովանեմ` ավելի շատ Ես սիրում եմ տապակած բադ: Վիկտոր Դալլաքյանը` Պանիկովսկու ոճով - Պարոն Ծառուկյան, իսկ ե՞րբ եք բաժանելու մեր փողերը: Գ. Ծառուկյանի հայտարարությունը Էսքան «անտեր ու դուս» կուսակցությունները, եթե նույնիսկ միավորվեն ու «գյուղ կանգնեն», մի «գերան» էլ չեն կարող կոտրել: «Միավորում հանուն Հայաստանի»-ի տրտունջը «Բարգավաճը» «հացս» կտրեց, ՀՀԿ-ն` «ջուրս»: Օրհնվեն նոր «սհաթները» Անուղղելի ռուսամետների կարծիքով միայն Ռուսաստանի միջոցով կարելի է վերաբացել Լարսը, վերագործարկել «Մարսը», վերադարձնել Կարսը:
-
Լրահոս
- Ակնհայտ է, Սյունիքի նկատմամբ ագրեսիայի դեպքում Իրանը պատրաստ է նաև ռազմական միջամտության. Վարդան Ոսկանյան
- «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի պնդումը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանության համար»
- «Մասնակցելու եմ Թրամփի երդմնակալությանը». Սալոմե Զուրաբիշվիլի
- Երևանում օրեցօր զարգանում է թալանի տարբերակը
- Կառչելով մեռած նորմերից՝ կորցնում ենք ամեն ինչ
- ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Թրամփը կչեղարկի ՌԴ-ի դեմ Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցները․ FT
- Եվրաքվեի նախաձեռնողները ողջունում են Կառավարության որոշումը
- Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում
- Վարչապետը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին
- Ադրբեջան անունով արհեստական կազմավորման հետ հնարավոր չի լինելու ունենալ խաղաղ գոյակցություն
- Մոսկվայում ստորագրվելիք պայմանագիրը լինելու է Իլհամ Ալիևի ձախողումը
- Գործնական սեր հայրենիքի հանդեպ․ ահա առաջնայինը
- «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
- Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում․ ինչն է անհանգստացնում հայ համայնքին
- Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
- «Իրանի դիրքորոշումն անփոփոխ է»․ Էսմայիլ Բաղայի
- Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
- Հայոց ցեղասպանության ականատեսների նամակները պետք է հրատարակվեն մի քանի լեզուներով
- Երբևէ ինձ չեմ համարել սփյուռքահայ
- Կենաց ծառը, ժամանակակից լեզվով ասած, Wi-Fi-ին միանալ է նշանակում, որի միջոցով կապ են հաստատում տիեզերքի հետ. ազգագրագետ