«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ»


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի կերպ առաջ չի շարժվում: «Որեւէ առաջխաղացում բանակցային գործընթացում չկա, եւ դա կախված է հայկական կողմի դիրքորոշումից»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», մամլո ասուլիսում օրերս հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Ըստ նրա` «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը հնարավորություն չի տալիս հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհովե: Երեւան եւ Բաքու կատարած վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ չեն արել, -հայտնել է Իբրահիմը:- Խնդիրն այն է, որ հայկական կողմը լուրջ չի ընկալում «մինսկյան առաջարկները»,- ասել է նա: