Հերթական ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի հասցեին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի հասցեին հերթական ռազմատենչ հայտարարություններով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հանդես գալով Փերեքյուշքյուլ բնակավայրում Պետական պահպանության հատուկ ծառայության վարժարանի բացմանը` ԱՀ ղեկավարը հայտարարել է, թե ադրբեջանա կան տարածքների օկուպացիայի շարունակումը Ադրբեջանին ստիպում է ցանկացած պահի պատրաստ լինել այդ հողերը ռազմական ճանապարհով ազատագրելուն: «Ընդհանուր առմամբ Ադրբեջանի ռազմական շինարարության ոլորտում կատարվում է մեծ աշխատանք: Մենք պետք է ամեն պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ մենք դեռևս չունենք խաղաղություն, այլ կա ընդամենը զինադադար», -հայտարարել է Իլհամ Ալիևը: ՆԱՏՕ-ն հրաժարվել է ապահովել նավթատարի անվտանգությունը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանոնավոր խորհրդակցություններ են վարում նավթատարի անվտանգության ապահովման վերաբերյալ: ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն բացասական է պատասխանել այդ երկրների կողմից դաշինքին ներկայացրած նավթատարների անվտանգության ապահովման համար ժամանակակից սարքավորումներ տրամադրելու առաջարկին: «ՆԱՏՕ-ում հայտնեցին, որ ալյանսը զբաղվում է միայն այն կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ, որոնք անցնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքով: ՆԱՏՕ-ն իր ոչ անդամ երկրների տարածքով անցնող նավթատարների և կոմունիկացիաների պաշտպանության փորձ չունի»,-առաջարկին ի պատասխան ասել են Հյուսիսատլանտյան դաշինքում: Panorama.am