ԱՀԱԶԱՆԳԸ ԿԵ՞ՂԾ ԷՐ, ԹԵ՞...
Մահապարտների երեք խումբ նախապատրաստված էր մահափորձ կատարելու Ռուսաստանի նախագահի դեմ` վերջերս Իրան կատարած նրա այցի ընթացքում: Անցյալ երեքշաբթի սենսացիոն այսպիսի հայտարարություն տարածեցին լրատվական որոշ գործակալություններ` որպես տեղեկատվության աղբյուր նշելով ռուսական հատուկ ծառայություններից մեկին: Ի՞նչ փաստեցին «ԾՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ »-ի լրագրողական որոնումները: Պատրաստվող մահափորձի մասին նախնական լրատվությունը ստացել է Իրանում ՌԴ դեսպանատունը. իբր այստեղ հեռախոսով հայտնել են, թե չարժե, որ Ռուսաստանի նախագահն Իրան մեկնի, եթե չի ուզում մահափորձի թիրախ դառնալ: Դրան հետևել են նաև այլ հեռախոսազանգեր և «արդեն ուրիշ մարդիկ նույն ոճով նախազգուշացրել են, որ ահաբեկիչների խմբերը պատրաստ են ռուսական պետության առաջնորդի դեմ մահափորձին»: Զանգահարողներից մեկը նույնիսկ հայտարարել է, թե ինքն անձամբ մահապարտների նշյալ խմբավորման մեջ է եղել, բայց հետո դուրս է եկել այդ խմբից: Հենց նրանից էլ տեղեկացել են, որ նախապատրաստված է «կազմով տարաբնույթ ահաբեկիչ-մահապարտների» երեք խումբ` բոլորն էլ կապված միջազգային ահաբեկչական մի կազմակերպության հետ: Ու թեև այդ կազմակերպության անունը չի նշվել, բայց թափանցիկորեն ակնարկվել է, որ խոսքն «Ալ-Քաիդա»-ի մասին է: Թեհրանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վյաչեսլավ Մոշկալոն հաստատել է, որ նախապատրաստվող մահափորձի մասին ռուսական ներկայացուցչությանը տեղյակ է պահել «անծանոթ» զանգահարողը` Իրան Վլ. Պուտինի այցելության նախօրյակին. - Զանգահարել է ինչ-որ ապուշ: Մյուս մանրամասների մասին առայժմ խոսել չեմ կարող, որովհետև անհայտ է, թե ով է ընդունել այդ զանգը: Այդ պահին մենք բոլորս, լարված, Վլադիմիր Պուտինի այցն էինք նախապատրաստում, և զանգն ընդունել է հերթապահներից մեկը: Արտաքին հետախուզական ծառայությունն, իհարկե, հրաժարվելով պաշտոնական մեկնաբանություններից, այնուամենայնիվ հայտարարել է, որ բնավ չի բացառում նման զանգերը: Իսկ «ԾԽ»-ի փորձագետը` ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակիցը, նման իրավիճակը միանգամայն իրական է համարում` այն համեմատելով 2002-ին Ադրբեջանում նմանատիպ միջադեպի հետ. -Այն ժամանակ նույնպես ՌԴ դեսպանատուն էին զանգահարել և տեղեկացրել Պուտինի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին: Ադրբեջանցի չեկիստները հայտնաբերել էին բնակարանը, որտեղից զանգահարել էին և այնտեղ գտել հսկայական քանակությամբ պայթուցիկներ: Նույն բնակարանում բռնել էին երկու մարդ, որոնցից մեկը զոհվել էր ձերբակալության պահին: Իսկ մյուսը, պարզվել էր` արտասահմանցի է և կտրականապես հերքել էր իր մասնակցությունը. բայց հայտնի էր, որ նա ղեկավարում էր ահաբեկչական մի լուրջ կազմակերպություն: Այն ժամանակ Պուտինը, դիմելով իշխանություններին, ասել էր իր նշանավոր ֆրազը` «թրջել-կակղացնել զուգարանում»: Հատուկ ծառայությունները տեղեկացվել էին, որ նախագահի դեմ պատվեր է «իջեցվել»: Այդ պատվերը մինչ օրս որևէ մեկը չեղյալ չի հայտարարել, և հայտնի էլ չէ, թե ով է այդ պատվիրատուն: Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզության վարչության վետերան մի ուրիշ փորձագետ փոքր-ինչ այլ կերպ է վերաբերվում փաստին. - Ինքս լիարժեքորեն հավատ չէի ընծայի այդ տեղեկությանը£ Եթե մահափորձն իսկապես նախապատրաստված էր լուրջ կազմակերպության կողմից` ինչպես հայտարարվել է, ապա հազիվ թե այդ մասին իմանային անգամ դրա բոլոր մասնակիցները£ Բնականաբար` դա չէր հնչեցվելու ի լուր աշխարհի£ Խմբերի քանակը կարող է շատ մեծ լինել. թեկուզ` քսան£ Կարևորը` որ նրանք արդյունավետ գործեն£ Այսպիսի դեպքերում` դրանցից մեկը լինում է կեղծ և ուշադրություն շեղելու համար է£ Մյուսը` անմիջական կատարողների խումբն է, իսկ մնացյալները գործողության իրականացումն ապահովողներն են£ Որպես կանոն` բոլորն ի սկզբանե պոտենցիալ մահապարտներ են£ Այս մակարդակի սպանությունները ենթադրում են, որ հետքերն հուսալիորեն թաքցվելու են£ Իսկ մահապարտները միանշանակորեն զոմբիացված մոլեռանդներ են, և պրակտիկորեն անկարելի է, որ նրանցից մեկը հանկարծ զատվի և կշռադատի հանձնարարությունը£ Միակ տարբերակը, որ քիչ թե շատ ճշմարտանման եմ համարում, այն է, որ զանգահարողը կազմակերպության իսկական անդամ չի եղել, այլ` «ներմուծված»£ Չնայած` այդ դեպքում էլ նա ավելի շուտ այդ մասին իր ղեկավարությանը կհայտներ, ոչ թե դեսպանատուն կզանգահարեր£ Գեոպոլիտիկական հիմնախնդիրների ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը նախապատրաստված մահափորձի մասին ծանուցմանը վերաբերվում է որպես իսլամական ծայրահեղականների կողմից տարածված մոլորեցնող ապատեղեկատվություն. - Թեհրանում կատարվածն Իրանի վրա հնարավոր հարվածների դեմ համախմբվելու բնույթ է կրում և ուղղված է եղել իսլամական ամբողջական քաղաքակրթության պահպանմանը£ Բայց մենք չպետք է անտեսենք նաև, որ ծայրահեղական ահաբեկչական իսլամական ցանցի գլխավոր նպատակն ազդեցությունն է կենտրոնաասիական հանրապետությունների վրա£ Այդ ցանցը մինչ օրս գործում է 1979 թվականից£ Դրա շուրջ ստեղծվում են և կեղծ կառույցներ, որոնք իրականում գուցե չեն էլ լինում, սակայն իրենց են վերագրում այս կամ այն ահաբեկչությունը£ Ո՞ւմ է սա ձեռնտու£ Նրանց, ովքեր շահագրգիռ են Մերձկասպյան պետությունների միավորման տապալմամբ£ Դա ԱՄՆ¬ն է, Իսրայելը, ինչ¬որ չափով` Մեծ Բրիտանիան£ Հենց այդ երկրներում էլ, թերևս, պետք է որոնել նման ապատեղեկատվության արմատները£