«Դպրոցականի ֆիլհարմոնիան»` գեղագիտության օջախ


Հայաստանը ավանդական երկիր է` դարերի ընթացքում ձևավորված հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությամբ և արժեքային համակարգով£ Հոգևոր-մշակութա յին ոլորտում իրականացվող փոփոխություններն ու բարեփոխումներն էլ այսօր հնարավորություն են տալիս նորովի ներկայացնել, ամբողջացնել և վերարժևորել վաղուց մոռացվածը£ Հուրախություն շատերիս, 16 տարվա լռությունից հետո, կրկին վերաբացվեց «Դպրոցականի ֆիլհարմոնիան»` ողջունելի մի քայլ, երեխաների գեղագիտական դաստիարակության, նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացման խթաններից մեկը£ Եվ մտավորականությունը ջերմորեն արձագանքեց այդ ձեռնարկմանը: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի հավաստմամբ` ¬ Երջանիկ եմ, որ կրկին վերաբացվում է «Դպրոցական ֆիլհարմոնիան»£ Այսօրվա արաբա¬թուրքական մեղեդիները խլացնում են ունկնդրին, ինչպե՞ս կարող ենք չհակադարձել ու դպրոցականին հասու չդարձնել հայ երգն ու տաղը, դասական երաժշտությունը, որ հայ երեխան չմոռանա իրենը, իր ազգայինը£ Այս ծրագիրը կյանքի կոչվեց երջանկահիշատակ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ£ Իսկ ներկայիս Վարչապետին առաջարկել ենք, որ համայնքների ղեկավարներին հանձնարարի աբոնեմենտներ տրամադրել դպրոցների համար, քանզի բոլորը չէ, որ վճարունակ են£ Կարծում եմ` «Դպրոցականի ֆիլհարմոնիան» երեխաներին կմոտեցնի անապական արվեստի ակունքներին£ Հայ ժողովրդի ազգային առանձնահատկություններից պետք է լինի այն, որ ընտանիքներում երեխաների մշակութային մասնակցության հարցը կարևորվի, և ծնողները, որպես կանոն, իրենց երեխաների ընդհանուր դաստիարակության պարտադիր պայմաններից մեկը համարեն նրանց մշակութային մասնակցությունը£ Եվ ինչպես փաստում է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» գեղարվեստական ղեկավար Վլադիլեն Բալյանը` ¬ Մատաղ սերնդին նախ և առաջ հոգևոր սնունդ է պետք, և առաջատար մասնագետներ պետք է դասավանդեն մեր երեխաներին, հաղորդակից դարձնեն ժողարվես տին, դասական երաժշտությանը, թատրոնին… «Դպրոցականի ֆիլհարմոնիան» նպատակային ծրագրեր` համերգ-դասախոսություններ, համերգ-ուսուցողական միջոցառումներ կանցկացնի ինչպես մայրաքաղա քում, այնպես էլ հանրապետության մարզերում£ Բարեգործական համերգներ կկազմակերպվեն նաև մանկատներում£ Ուշագրավ է այն փաստը, որ համերգ դասախոսութ յունները ընթանալու են տեսաֆիլմերի, դիդակտիկ նյութերի ցուցադրությամբ ու պատանի լսարանի անմիջական մասնակցությամբ£ Ի դեպ, 2008 թվականին 32 մլն դրամի չափով երաժշտական գրականություն և մեթոդական ձեռնարկներ են տպագրվելու` ուսուցման ընթացքը հարթ կազմակերպելու նպատակով£

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ