ԱՌՕՐՅԱՆ` ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ, ՈՒՍՈՒՑՈՒՄԸ` ՀԻՄՆԱՎՈՐ
Գյումրու պետական բժշկական քոլեջը (նախկինում բժշկական ուսումնարան) 72 տարվա փառավոր պատմություն ունի և այդ տարիների ընթացքում բազում փորձությունների միջով անցած քաղաքի հետ միասին դիմակայել է մեծ արհավիրքին, տոկացել ճակատագրական ծանր պահերին£ Ստեղծման օրվանից քոլեջում դասավանդել են բժշկության բնագավառի ականավոր ներկայացուցիչներ, նշանավոր բժիշկներ, բուժքույրեր£ Քաղաքի հինավուրց հաստատությունն այսօր էլ չի կորցրել ուրույն դեմքն ու լավագույն ավանդույթները£ Այն համարվում է Շիրակի մարզի հեղինակավոր առողջապահական հաստատություններից մեկը, որի շրջանավարտները երկրի համար դժվարին տարիներին իրենց ուսերին են կրել մարզի առողջապահության միջին բուժանձնակազմի պատրաստման և բնակչության սպասարկման պատասխանատու և ծանր բեռը£ Քոլեջը պատրաստում է բուժաշխատողներ երեք մասնագիտությունների գծով` բուժքույրական, մանկաբարձական և դեղագործական£ Հաստատությունն ունի 970 ուսանող, որոնք, ստանալով համապատասխան գիտելիքներ, կհամալրեն մարզի, հանրապետության առողջապահական հիմնարկները և կարողանալով իրենց հաջողութ յամբ դրսևորել աշխատանքում` բարձր կպահեն հարազատ կրթօջախի անունը£ Արդեն 11 տարի է քոլեջը ղեկավարում է փորձառու բժիշկ և մանկավարժ, բժշկական գիտությունների թեկնածու Մանվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ£ Գործունյա տնօրենը երբեք չի բավարարվում ձեռք բերածով. անընդհատ ուզում է որևէ նոր բան ստեղծել, առաջընթաց քայլեր է անում£ Քոլեջն ապահովված է ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով և համապատասխան պայմաններով` ուսումնական և գործնական պարապմունքներն անթերի կազմակերպելու համար£ Կրթօջախը մշակութային բազմաբովանդակ կյանքով է ապրում£ ¬ Մեզ մոտ, բացի մասնագիտական միջոցառումներից, անցկացվում են նաև մշակութային և հոգևոր միջոցառումներ («Նարեկը` որպես հուգու սպեղանի», «Խուստուփի արծիվը», հայ գրողներին և ազգային հերոսներին նվիրված ցերեկույթներ և այլն)£ Կազմակերպում ենք էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր վայրեր և այդ վայրերում անցկացնում բաց դասեր, ¬ ասում է քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Շուշան ՀԱԿՈԲՅԱՆԸ£ Քոլեջ դիմող ուսանողները հիմնականում Շիրակի մարզից են£ Այստեղ սովորելու են գալիս նաև հանրապետության այլ վայրերից, հիմնականում` Ջավախքից£ Չնայած վերջերս Վրաստանի կառավարությունը խոչընդոտում է ջավախքահայերին` սովորելու Հայաստանում£ Վերջին տարիներին քոլեջը սերտորեն համագործակցում է ԱՄՆ միջազգային ծրագրերի հետ, մասնավորապես` Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագրի, ինչպես նաև պետական հենակետային բժշկական ուսումնարանի և առողջության ազգային ինստիտուտի հետ` մարզի բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակը բարելավելու նպատակով£ Գյումրու բժշկական քոլեջը մարզում միակ բժշկական հաստատությունն է, ուր լիարժեքորեն անցկացվում են ոչ միայն տեսական, այլև գործնական պարապմունքները£ 2007 թ. ապրիլից այստեղ անցկացվում են ԱԱՊԲ ծրագրի կազմակերպած դասընթացները Շիրակի մարզի առողջապահական կենտրոնների և ամբուլատոր ծառայություն ների բուժաշխատողների համար£ Շուտով այստեղ վերապատրաստվող 60 բուժքույր կավարտեն դասընթացները և համապատասխան գիտելիքներով հարստացած` լավագույնս կսպասարկեն իրենց օգնությանն սպասող բնակչությանը£ - Մեր քոլեջը հանդիսանում է բազա` առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի վերապատրաստման պարապմունքներն անցկացնելու համար£ Մեզ մոտ բոլոր պայմանները կան` դրանք անթերի անցկացնելու համար£ Այսօրվա դրությամբ շատ կարևոր է, որ մարզի բուժկետերում աշխատողները, առանց տնից¬տեղից կտրվելու, առանց հասնելու Երևան, կարողանում են տեղում համապատասխան գիտելիքներ ձեռք բերել և կատարելագործվել£ Դրա վկայությունը համայնքային բուժքույրերի պատրաստվածությունն է ու նրանց ստացած գիտելիքների պաշարը,¬ հպարտությամբ նշում է տնօրենը` համոզված, որ իրենց համագործակցությունը լիովին ստացվել է£