Ո՞րն է ճիշտը


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շատ գնահատականներ են հնչել: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն գնահատել է` միջազգային չափանիշներին համապատասխան, ԱՊՀ-ն` ազատ ու արդար: Ընդդիմության մի մասը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, դիմում է Սահմանադրական դատարան, իսկ մի այլ ընդդիմադիր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները, հանդես է գալիս այսպիսի հայտարարությամբ. - Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մոտենում է քաղաքական պոպուլիզմի վերջը: Մոտենում է բողոքի ձայնի սկզբունքով ընտրութ յունների գնալու վերջը: Ժամանակին` 1996 թվականին բողոքավորները ձայն տվեցին Վազգեն Մանուկյանին` ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյա նի: Նույն սկզբունքով ձայներ էին հավաքում Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը: Այս ընտրությունները վերջ դրեցին այդ գործընթացին: Այսօր խորհրդարանում չեն պոպուլիստ Արշակ Սադոյանը, Մանուկ Գասպարյանը: Սա ցույց է տալիս, որ երկիրն, այնուամենայնիվ, առաջ է գնացել, դինամիկա կա: Պետք է ասել, որ քաղաքական գործընթացներում երկրի առաջընթաց տեսնելը այս իշխանությունների հասցեին Բագրատյանի միակ դրական կարծիքը չէ: - Ամենաքիչ պոպուլիզմը ես տեսել եմ հաղթած ուժի մոտ: ՀՀԿ-ին հաղթած ուժ ճանաչելուց հետո (այն էլ` առանց ժողովրդահաճո, կեղծ հայտարարությունների), անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, ասել է. - Այսօրվա քննարկվող պայմանագիրը, չնչին բացառություններով նույնն է, ինչ առաջարկվում էր 97-ին: Հիշեցնենք, որ Բագրատյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին պնդում էր` - Այն, ինչ մեզ այսօր առաջարկում է միջազգային հանրությունը և որից մենք հրաժարվում ենք, վաղը, խնդրենք էլ` չեն տա: Որովհետև այդպես է կարգը` հաջորդ առաջարկը նախորդից միշտ ավելի վատն է լինում: Անցել է արդեն մոտ տասը տարի, և այսօր քննարկվող համաձայնագրում տեղ գտած առաջարկությունները «չնչին տարբերություն ունեն 97-ին առաջարկվող պայմանագրից»: ԲԱ ՈՐ ԱՍՈՒՄ ԷԻ... (Համոզելու ջիղը թույլ էր) Ռազմավարական սխալ մարտավարություն որդեգրած ընդդիմադիր լիդերներին Շավարշ Քոչարյանը կանխագուշակում էր անխուսափելի պարտություն, սակայն գործընկերները հաշվի չառան զգուշացումները: - 1,5 տարի առաջ ասում էինք, մտքներիցդ հանեք, այս ընտրություններում լցոնումներ, բացահայտ կեղծիքներ չեն լինելու: Լինելու են շատ ավելի թաքնված, վարպետացած հնարքներ: Գիտակցելով դա, մենք առաջարկում էինք նոր մեխանիզմներ: Ցավոք, մարդիկ խորքային չեն մտածում: Խորքային մտածող ԱԺԿ լիդերը սրտի ցավով է ներկայացնում ընտրությունների տեխնիկական վերահսկողության վերաբերյալ իր մշակած մեխանիզմը, այն է, «բոլոր ընտրատեղամասերում տեղադրել համակարգիչներ, տեսախցիկներ»: - Բայց չէ՞ որ դա ընդամենը 2 միլիոն դոլարի պատմություն էր: Հնարավոր էր, որ իշխանությունը պատճառաբաներ, թե պետբյուջեում այդքան գումար չկա: Եթե միավորված ընդդիմությունը պնդեր, այդ գումարն, անշուշտ, կտրամադրվեր,- համոզված է Շավարշ Քոչարյանը: Ըստ իս, լուրջ քաղաքական ուժը մյուսներից տարբերվում է հստակ գաղափարներով, կանխատեսման ունակությամբ և կազմակերպ չական աշխատանքների բարձր մակարդակով, ինչից հեռու էր ԱԺԿ-ը: Նման եզրակացության պետք է հանգեր Շավարշ Քոչարյանն անգամ իր նախընտրական հանրահավաքներին ներկա մարդկանց անվստահություն արտահայտող դեմքերից: Ինչ խոսք, բռունցքը մատի համեմատ ուժ է: Սակայն ԱԺԿ լիդերը որտե՞ղ է պատկերացնում անընդհատ շեշտադրվող միավորումը, օպերայի հարթակի՞ն, թե՞ մեկ այլ տեղ: - Գաղափարները հարթակների վրա թափված չեն: Դրանք արտահայտվում են կոնկրետ, որոշակի նախագծերով: Երբ ես խոսում եմ գաղափարական միավորման մասին, նկատի չունեմ անձերը, ում ամբիցիաները չեն զիջի միմյանց: Պետք է հանդես գալ ոչ որպես անձ, այլ` գործող իշխանությանն այլընտրանք: Պարտված ընդդիմությունը սեփական բախտի վրա դեռ երկար է լացելու, սակայն, թեև «ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը», ուստի կարելի է ենթադրել, որ այլևս բացառված է ընդդիմության միավորումը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը, փուշն իր աչքը խոթելուց հետո, շտապում է գերանը մյուսի աչքը խոթել: Շավարշ Քոչարյանը սրտի ցավով խոստովանում է, որ նախորդ ԱԺ-ում ԱԺԿ-ի բազմաթիվ փայլուն ծրագրեր չեն ընդունվել: - Մենք կողջունենք այն քաղաքական ուժին կամ գործչին, ով նոր ԱԺ-ում դրանք կյանքի կկոչի: Ըստ Շավարշ Քոչարյանի, ԱԺ-ում հայտնված ընդդիմությունը հանձինս «Ժառանգության», կհայտնվի շատ ծանր վիճակում, քանի որ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա (ինչն, ի դեպ, սիրով կկիսեր ԱԺԿ-ն): Իսկ ՕԵԿ-ը չի եղել և չի կարող լինել ընդդիմություն, որովհետև եթե իշխանական թևում սեփական ամբիցիաների պատճառով դուրս ես մղվում, դեռ չի նշանակում, որ ընդդիմություն ես: Ի դեպ, առայժմ ԱԺԿ-ն միակ ընդդիմադիր կուսակցությունն է, որ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրելու միտք չունի: Ինչի՞ համար: Շավարշ Քոչարյանին զարմացնում է ոչ այնքան իր պարտությունը, որքան Իմպիչմենտի «գովազդը»: - Իմ կարծիքով` նա իմպիչմենտ արեց Սերժ Սարգսյանին` խորհրդարանում ձայների մեծամասնություն ստանալու: Փաստորեն 1+1+1…-ը իր բացականչություններով սատարեց Սերժ Սարգսյանին: Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ n Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին: n Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարն իր հերթին ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական ոլորտներում բավական առաջընթաց են ապրել, և այս դրական ֆոնի վրա անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաև ռազմական, ռազմաբժշկական, կրթական ոլորտներում: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերն անդրադարձան երկու երկրների միջև իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Նախարարը կարևորեց նաև Իտալիայի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դերը երկկողմ հարաբերութ յուններում և դեսպանին ներկայացրեց համանուն հայկական ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին` առաջարկե լով սկսել համագործակցությունը երկու երկրների վերոնշյալ հաստատությունների միջև: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: ԳՆԴԱՊԵՏ Ս. ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ n Հանրապետության տոնի կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ մեդալներով պարգեւատրվել են. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, գնդապետ Ներսես Իվանի Եղյանը, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության տեսուչ, գնդապետ Աշոտ Գալուստի Մարդանյանը, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ Ալբերտ Անդրանիկի Մարգարյանը: Մարտական ծառայության մեդալով` Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ Ներսես Մերգելի Մուրադյանը: Նրանցով է ձևավորվել Հայոց բանակը ՀՀ նախագահի հրամանագրով Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված մայրաքաղաքային և Հատուկ նշանակության գնդերի զինվորների համար հայրենիքի պաշտպանությունը պարտք է, որին նվիրաբերվում են մինչև վերջ: ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի հրամանագրերով Հայոց բանակի և Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առթիվ մարտական պատրաստվածության ապահովման գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ցուցաբերած անձնական խիզախության և արիության համար մի շարք զինվորականներ պարգևատրվեցին մարտական ծառայության մեդալներով: 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված մայրաքաղաքային գնդի յուրաքանչյուր սպայի և զինվորի, գնդի կազմում մարտնչած յուրաքանչյուր վետերանի սիրտը լի է հպարտությամբ, գնդի մարտական կենսագրության և անցած ուղու համար: Դեռևս արցախյան պատերազմի տարիներին գունդը արիաբար մասնակցեց հայրենի սահմանների պաշտպանությանը: Գնդի ստորաբաժանումները մասնակցել են Հայրենիքի համար մղվող մարտական գործողություններին: Գնդի կազմում մարտնչել և հերոսաբար զոհվել է Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, գնդի մարտիկներից 2-ը պարգևատրվել են Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, իսկ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ են դարձել 19 զինծառայող: ՀՀ և ԼՂ-ի մեդալներով պարգևատրվել են 195 մարտիկ: 2001 թ. հունիսի 17-ին գնդին շնորհվել է «89-րդ Թամանյան դիվիզիայի» պատվավոր անվանումը: Այս գունդը հանդիսացավ նորաստեղծ հայկական բանակի սպայական կադրերի յուրահատուկ դարբնոց: Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված հատուկ նշանակության զորամասը իր ստեղծման առաջին իսկ օրերից մարտական առաջադրանքներ է կատարել Գորիսում, Իջևանում, Սիսիանում, Մեղրիում... 1993-1994 թթ. գունդը պաշտպանել է հայրենի սահմանները: Այդ ընթացքում շատերն աչքի ընկան իրենց քաջությամբ ու խիզախությամբ: Զորամասի 2 զինծառայողներ պարգևատրվեցին Մարտական խաչի շքանշաններով, մեդալներով: - Գունդը ստեղծվել է բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից: Սկզբում եղել է վաշտ, ապա` գումարտակ և հետո` գունդ,- ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը,- գնդի ստեղծման գործում մեծ ավանդ ունեն գնդապետ Ղուկասովը, գեներալ-մայոր Ազոյանը, գնդապետ Սիմոնյանը և շատ-շատերը: Գունդը խաղաղ օրերին նույնպես շարունակում է հսկել հայրենի սահմանները: Իսկ եթե, Աստված չանի, հակառակորդը փորձի խախտել մեր սահմանները, ապա հատուկ նշանակության գունդն իր առջև դրած խնդիրները կկատարի փայլուն կերպով: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը նույնպես բարձր է գնահատում պարգևատրված գնդի կարողությունները` կարևորելով, որ այստեղ սկսել են ծառայել նաև պայմանագրային հիմունքներով: Իսկ ինչպե՞ս է իրեն զգում նոր պաշտոնում Սեյրան Օհանյանը: -Եղավ առաջարկ, և ես ընդունեցի այն: Իհարկե, ինձ համար կան նորություններ, որոնց ես աստիճանաբար ծանոթանում եմ, այս պաշտոնը նույնպես առանձնահատուկ է իր խնդիրներով: Իմ առաջին գործը եղավ ծանոթանալ մշտական տեղավորման վայրերին և ի վերջո` ամենամեծ զորամիավորման հետ: Այս պաշտոնը առանձնահատուկ է իր խնդիրներով, և առհասարակ, որքան պաշտոնը բարձր է, խնդիրներն այնքան բարդ են: ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ հայրենիքից դուրս 2006 թ. նոյեմբերի 15-ին Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ գործողություններին ՀՀ ՊՆ զորամասի կազմից մասնակցող հրաձգային դասակը` 34 զինծառայող, հավասարազոր դասակով փոխարինելու նպատակով մայիսի 24-ին 6-ամսյա ժամկետով մեկնեց Կոսովոյի տարածաշրջան: Մայրաքաղաքային գնդում նրանց ճանապարհում էին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ և խաղաղապահների հարազատները: - Ձևավորված ավանդույթի համաձայն, մենք հերթական անգամ Կոսովո ենք ճանապարհում ՀՀ խաղաղապահ դասակին,- ասաց Միքայել Հարությունյանը,- դա վկայում է, որ մենք ներկայումս ներդրում ունենք միջազգային անվտանգության ապահովման գործում: Կարևորն այն է, որ մենք հերթական անգամ բաց ճակատով ենք կատարում այս գործը: Մինչ հայ խաղաղապահների 7-րդ հերթափոխին ճանապարհելը Միքայել Հարությունյանը Կոսովոյում խաղաղապահ ծառայություն իրականացրած չորս հոգու հանձնեց «Անդրանիկ Օզանյան», հինգին` «Վազգեն Սարգսյան» շքանշաններ, իսկ 43 խաղաղապահներ պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան: Հայաստանը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը միացել է 2004 թ. և խաղաղապահ գործողությանը մասնակցում է հունական գումարտակի կազմում: Նախորդ մեկնածներն արդեն իսկ բարի համբավ են ձեռք բերել: Թե° Իրաքում (43 խաղաղապահ) և թե° Կոսովոյում նրանք պատվով կատարել և կատարում են իրենց պարտականությունները: - Մենք ուրիշ երկրներից ետ չենք, նրանցից միգուցե շատ չէ, բայց կես քայլ առաջ ենք,- հպարտությամբ նշեց Պաշտպանության նախարարը: Մտահոգիչ հարցեր Հայաստանը կունենա՞ պրոֆեսիոնալ բանակ` ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում ՀՀ պաշտպանության նախարարը կարծում է, որ ներկայիս խաղաղապահ գումարտակը կարող է դառնալ այդպիսի զինուժի կորիզը: - Ծրագրով նախատեսված է հետագայում ունենալ բրիգադ: Այդ գումարտակի բազայի հիման վրա պետք է կազմավորենք բրիգադ: Այնպես որ, խաղաղապահ գումարտակի դերը զինված ուժերում հետագայում մեծ է լինելու: Մենք աշխատում ենք, որ մեր գումարտակը լինի կայուն, ամբողջովին իրականացնի իր առջև դրված խնդիրները, որպեսզի հետագայում մեր աշխատանքներում թերություններ չունենանք: Անդրադառնալով ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Սեյրան Օհանյանի գործունեությանը` Միքայել Հարությունյանը կարևորում է, որ Զինված ուժերում նա 1-ին օրը չի ծառայում և համոզմունք հայտնում, որ նա իրեն հիանալի կդրսևորի: Նախորդ տարի Իրաքում մարտական հանձնարարություն կատարելիս ծանր վիրավորված հայ խաղաղապահների սակրավորային ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանի մասին Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ նա այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, ուր ավարտին է մոտենում նրա պրոթեզավորման գործընթացը, սակայն ժամանակ է պետք, որպեսզի նրա օրգանիզմը հարմարվի դրան: Հայրենիքում Գեորգի Նալբանդյանը Զինված ուժերում կծառայի նախընտրած պաշտոնում: