Խուսափողներին` աշխատանքային պարհակ 


 

Գարնանային զորակոչի նախօրյակին, փաստորեն, հոգսերը նույնն են ամենուր: Բոլոր երկրների քաղաքացիներն ուզում են պաշտպանված լինել և պետությունից պահանջում են ապահովել իրենց պաշտպանվածությունը, բայց նրանցից ոմանք չեն ուզում, որպեսզի իրենց զավակները պաշտպանեն հայրենիքը:

Զինվորական ծառայությունից խուսափողներին հարկավոր է ավելի խիստ պատժել. այսպիսի կարծիք է արտահայտել ՌԴ զինվորական գլխավոր դատախազության վերահսկողության վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ալ. Նիկիտինը: Նրա խոսքերով` անհրաժեշտ է բարձրացնել տուգանքները ու նաև պարտադիր աշխատանքի ուղարկել բանակից փախչող զորակոչիկներին:

Գեներալը նշել է, որ տարեկան 600-1000 երիտասարդ քրեական պատասխանատվության է ենթարկվում և պայմանական ազատազրկման ենթարկվում` զինծառայութ յունից խույս տալու պատճառով: Դրանից զատ, վարչական տուգանքներ է վճարում (500 ռուբլի) ևս 15.000 մարդ: