Ռո՞ւսն էր խիզախ, թե՞ ոստիկաններն էին վախվորած


Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազան հայտարարել է, որ ուժեղացնելու է հսկողությունը քաղաքի բոլոր կամուրջների վրա: Այս զգուշավորության առիթը մի ռուսաստանցու հետ կապված միջադեպն է: Նա մագլցել էր Բրուքլինյան կամրջի ամենաբարձր հատվածը (հաղորդել է CBS LocΖl հեռուստաալիքը):

Այս երկուշաբթի 24-ամյա Յարոսլավ Կոլչինը մագլցել է կամրջի հենասյուներից մեկի գագաթը, որպեսզի տեսարաններ լուսանկարի: Ներքևում շրջող հասարակական կարգի պահապանները նկատել են նրան, սակայն ահազանգ չեն հնչեցրել` մինչև երիտասարդն ինքնուրույն է իջել ներքև: Բայց հենց հասել է դարպասներին, անմիջապես ձերբակալել են:

Տեսարժան վայրերի սիրահար Կոլչինը չի ընդդիմացել: Ոստիկանական բաժանմունքում նրան մեղադրանքներ են առաջադրվել` վտանգավոր անփութություն, ապօրինի ներթափանցում պահպանվող շինության տարածք, ինչպես նաև` հասարակական կարգի խախտում:

Ոստիկանության գործը պատժելն ու կարգի հրավիրելն է: Բայց քաղաքապետը ևս իրեն զերծ չի համարում իրավախախտումները կանխարգելելու պատասխանատ վությունից: Եվ միջադեպից 1-2 օր անց տեղական իշխանությունն արդեն միջոցառումներ էր մշակում` այդուհետ նմանատիպ միջադեպերը բացառելու համար:

Արագ արձագանքումը էլ ինչպե՞ս է լինում: