Գեյ-ակումբի գովազդում համբուրվում են Կուրմանգազն ու Պուշկինը


Անհեթեթության հասնող արտառոց գովազդները պարզվում է` համատարած երևույթ է դառնում: Ալմաթայի HΖvΖs Worldwide KΖzΖkhstΖn գովազդային գործակալութ յունն օրինակ իրեն թույլ է տվել մեղսավոր մի հաստատության` համասեռամոլների ակումբի գովազդում օգտագործել ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի և կոմպոզիտոր Կուրմանգազի Սագիրբայուլիի դիմապատկերները` կրքոտ համբուրվելիս:

Այս խայտառակության պատվիրատուն Ղազախստանի լեսբուհիների, գեյերի, միասեռականների ընկերության պատվերն է (տեղեկացրել է Tengrinews.kz-ը): Գովազդային այս պաստառը «էստի համեցեք» է անում համասեռամոլների մի ակումբ, որը գործում է կոմպոզիտորի և բանաստեղծի անունները կրող փողոցների խաչմերուկում:

Քաղաքի մշակույթի վարչության պետի տեղակալ Մարկեն Ախմետովը հայտարարել է, որ այդ պաստառը անհանդուրժելի է և անարգանք է դրանում պատկերված գործիչներին: Նա ընդգծել է նաև, որ եթե խայտառակությունը հայտնվի քաղաքի փողոցներում, գովազդատուները պատասխանատվության կենթարկվեն: Հնարամիտ հեղինակները, հավանաբար հիացած իրենց մտքի թռիչքով, զրպարտություն հիշեցնող այդ պատկերըը տարածում են միայն սոցկայքերում, ինչի դեմ օրենսդրությունը որևէ պատիժ չի տեսնում:

Գլուխգործոցի հեղինակներից մեկը` Վալերի Վոլոդինը նշել է, թե այդ աշխատանքով կարելի է հպարտանալ`

- Առաջին հերթին` որովհետև դա աշխատում է. մարդիկ հասկանում և հիշում են հասցեն: Երկրորդ` դա համարձակ աշխատանք է և գեյ-շարժումների դեպքում այն ավելի քան ճիշտ ու արդարացված է:

Ներկայում Ղազախստանում չկա վիճակագրություն` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների քանակի մասին: 2005 թ. կատարված հարցումների արդյունքով այնտեղ ապրում էր 112 հազար համասեռամոլ տղամարդ: 2010 թվականին տխրահռչակ այդ ընկերակցությունը դիմել էր նախագահ Նորսուլթան Նազարբաևին օրինականացնելու միասեռական ամուսնությունները: Եվ իրենց այդ խնդրանքը նրանք հիմնավորել էին նրանով, որ հանրապետությունում ապրում է այդ ախտով վարակված 600 հազար մարդ: