ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑ ԶՈՐԱՄԱՍ
Մայիսի 26-ին` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Նպատակ ունենալով տեղում ստուգել զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաև ծանոթանալ զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակա ցույցին:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասի վերակարգի` հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, անձնակազմի օրակարգի կատարման ապահովման և հրամանատարության կողմից վերահսկման մեխանիզմները, դասացուցակների և ընդհանուր առմամբ` ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը: