Կաշառակերին հողի տակից էլ կհանեն
Բրազիլիայում որոշել են արտաշիրիմել դիակը մի քաղգործչի, ով ժամանակին կապ էր ունեցել մեծ աղմուկ բարձրացրած կոռուպցիոն գործի հետ: Իհարկե, իրավապահները չեն ակնկալում նոր մանրամասներ կորզել դիակից: Պարզապես մամուլում հրապարակումներ են եղել, որ նախկին պատգամավոր Ժոզե Ժանենեն, ում բոլորը համարում են մեռած, կենդանի է: Եվ արտաշիրիմման նպատակը հանգուցյալի իրական ինքնությունը պարզելն է:
Ժանենեն կաշառել էր որոշ քաղաքական գործիչների և պետական նավթագազային PetrobrΖs ընկերության թոփ-մենեջերների, որոնցից մեկն էլ տեղեկացրել էր հետաքննությանը: Վերջինս պատմել էր, որ կոռուպցիոն հատուկ սխեմաների միջոցով գործարքներ էին կնքվել կապալառուների հետ, և ստացված գումարների մի մասը փոխանցվել էր բրազիլացի քաղգործիչներին` նրանց ընտրական քարոզարշավները կազմակերպելու նպատակով: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Արդյունքում պատասխանատ վության էր կանչվել 50 մարդ: Իսկ Ժանենեն, ըստ պաշտոնական տվյալների, սրտի կաթվածից մահացել էր 2010 թ.` 55 տարեկանում: Սակայն Բրազիլիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Հուգու Մոտան տեղեկություններ ունի, որ Ժանենեն կենդանի է և ապրում է Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեկում:
Մեկ այլ հանգամանք էլ կա. հարկ կլինի ևս մեկ անգամ հարցաքննել «հանգուցյալի» կնոջը: Նախկինում նա ասել էր, որ թաղումից առաջ ինքը չի տեսել ամուսնու մարմինը (գրել է vesti.ru-ն):
Այնպես որ, միայն արտաշիրիմումը կարող է տալ գլխավոր հարցի պատասխանը: