Կոչեմ պայքարողաց


ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի մտահոգությունները թարմացել են£ Բևեռացված երկիր, սոցիալական ծանր վիճակ, իշխանությունների ահից գործարարները չեն կարողանում աջակցել վերևների բարեհաճությունը չվայելող քաղաքական ուժերին, ազատ և արդար ընտրութ յունների կարևորությունը ժողովրդին հասցնելու միջոց չկա£ ԱԺԴ առաջնորդը համոզված է, որ նման իշխանությունը չի կարող նպաստել ժողովրդավարական հասարակարգի ստեղծմանը և օգնության առաջարկով դիմում է եվրոպական մի շարք կառույցների և գործիչների. ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների£ Իսկ առաջարկը վերաբերում է այս և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ խորհուրդ ձևավորելուն, որը կկազմակերպի այդ գործընթացը£ Սադոյանը համոզված է, որ այս նախաձեռնությունը չի կարող խոչընդոտների հանդիպել իշխանավորների կողմից և ակնկալում է պատասխան ստանալ շատ սեղմ ժամկետում£ - Պատասխանի բացակայությունը կամ բացասական պատասխանը մեզ կպարտադրի կարծել, որ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները ձևական են,- կարծում է Ա. Սադոյանը: Որքանո՞վ իրենց պարտավորված կզգան ժողովրդավարական երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, ժամանակն ու առիթը դեռ կունենանք` համոզվելու£ Դա թողնենք նրանց խղճին ու դառնանք Սադոյանի մեկ այլ կոչին, որի սլաքն այս անգամ դեպի ներս է ուղղված` ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, նրանց սատարող քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին£ Նրանց բոլորին կոչելու առիթը Հայաստանում արդեն ավանդույթի ուժ ձեռք բերած, այսպես ասած, ընտրական նկարչությունն է£ Հազար ասացինք, մեկ անգամ չհասկացանք, որ կարևոր չէ, ինչպես են ընտրում, կարևոր է, թե ինչպես են հաշվում£ Հայաստանում այդ հաշվարկը տեղի է ունենում իշխանությունների պատվերով, և դրա համար էլ ընտրությունները տեղի են ունենում այնպես, ինչպես տեղի են ունենում£ Ահա նորից իշխանությունների վերարտադրվելու վտանգի առջև ենք` ընտրությունների շղարշով£ Արշակ Սադոյանը ասպարեզ է բերում անարդար ընտրությունների դեմ պայքարի իր տարբերակը£ Եթե քաղաքական ուժերը, նրանց ներկայացնող գործիչներն ու Նախագահի թեկնածուները ընտրությունների ընթացքը վերահսկելը դարձնեն իրենց թիվ 1 խնդիրը, ներդնեն իրենց ռեսուրսները` ծառայեցնելով զանգվածային վերահսկողության մեխանիզմի ստեղծմանը, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները անիրականանալի երազանք լինելուց կդառնան փրկարար իրողություն£ Իսկ դրա համար պետք է մեկտեղվեն-միավորվեն` Արտաշես Գեղամյանը, Լևոն Տեր¬Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը… բոլորը£ Միավորման առաջարկը կընդունվի՞. ինչպիսի՞ ակնկալիքներ ունի առաջարկի հեղինակը£ «Եթե սոված մարդկանց առաջարկում են համախմբվել` պայքարելու կուշտ ապրելու համար, կարո՞ղ է մարդիկ համաձայն չլինեն»£ Խորհրդանշական այս օրինակով Արշակ Սադոյանն ուզում է ասել. մի՞թե Նախագահի ցանկացած թեկնածու շահագրգռված չէ արդար ընտրություններով£ Իսկ ով չարձագանքի իր կոչին` ԱԺԴ առաջնորդը նրանց այդ վարքագծի գնահատականն էլ ունի. մարդիկ մոռացվել են ու հիմա ընդամենը սահում¬անցնում են քաղաքական դաշտ, ուզում են երևալ և կամ այլ շահագրգռություններ ու սպասելիքներ ունեն£ Ի՞նչ ցույց կտա լակմուսի թղթի որակում ստացած միավորման առաջարկը£ Կլինի շահագրգիռ միասնությո՞ւն, թե՞ ինչպես միասնական թեկնածուի շուրջ միավորվելը… Կապրենք, կտեսնենք£

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ