ՀԵՐՈՍԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Նա անսովոր, արտասովոր էր ամեն ինչով£ Թեկուզ իր ապրած կարճ, բայց զարմանալիորեն բեղուն, իմաստուն կյանքով£ Ծնվել էր Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում մի ամբողջ տարի մարտարվեստ ուսումնասիրել« ավարտել Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը« եղել աշխարհի 64 երկրում« տիրապետել յոթ լեզուների« որոնց թվում` ճապոներենին« ուրարտական արքայական ժայռափոր դամբարանների մասին ավարտաճառ գրել, ուղարկել էր Օքսֆորդի համալսարան« բայց գիտությունների դոկտորի աստիճան ստանալու արարողակարգին չէր ներկայացել£ Լիբանանում սկսվել էր քաղաքացիական պատերազմը, նա առաջին «Կալաշնիկովն» էր հայթայթել« հայկական թաղերը պաշտպանելու փութացել£ Հետո պիտի մասնակցեր Վիետնամում« Իրանում« Քյուրդիստանում ծավալված մարտական գործողություններին£
1970-ին քանի՞ տարեկան էր£ Արդեն 12£ Բայց հենց 1971-ն է նրա ծննդյան թվականը£ Հայրն ըստ երևույթին այլեւս չէր դիմանում կարոտին« նա նոր« այնպիսի խոշոր ինքնաշարժ գնեց« որ կինը, չորս զավակները տեղավորվեն£ Զավակները շատ կարևոր էին« նրանք այդ ամենը պիտի տեսնեին« իրենց աչքերով տեսնեին£ Ուղևորությունը տարի ու կես տևեց£ Նրանք կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, անցան Եվրոպան, քերեցին Աֆրիկայի ափեզրը« հասան Ստամբուլ£ Խարբերդ£ Սեբաստիա£ Մարզվան£ Շուկայի հրապարակում կանգ առան« վեց հոգով դուրս եկան ինքնաշարժից« կանգնեցին կողք-կողքի£ Տատի« միմիայն տատի նկարագրությամբ Մոնթեն ճանաչեց իրենց երկհարկանի տունը£
- Մերն է, չէ՞£
Հայրը գլխով արեց£
- Բա ինչո՞ւ ներս չենք մտնում£
Հայրը լռեց... Մոնթեն նայեց հորն ու առաջին անգամ նրան լաց լինելիս տեսավ£ Ահա այդ պահին ինքնիրեն ուխտեց« որ պիտի անպայման վերադառնա Արևմտահայաստան£ Որպես տանտեր պիտի վերադառնա£
Բարեբախտաբար Մոնթեն մենակ չէր£ Արտերկրում հասակ էր առնում մի սերունդ, որը հետզհետե ավելի ու ավելի էր համոզվում, որ հայրերի ու պապերի` Ցեղասպանությունը վերապրողների խղճահարույց միջոցներով` խնդրագրերով, աղերսագրերով պատմական արդարության հնարավոր չէ հասնել£ Դա այն սերունդն էր, որը միավորվեց, գաղտնի բանակներ, մարտախմբեր կազմավորեց ու անձնասպանական գործողություններով համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռեց Արևմտահայաստանի անժամկետանց դատի վրա£ Մոնթեն ՀԱՀԳԲ-ի` ԱՍԱԼԱ-ի շարքերն անցավ, շատ շուտով գլխավոր ռազմական մարզիչը դարձավ, մարտական առաջադրանք կատարելիս Փարիզում` Օռլիի օդանավակայանում ձերբակալվեց ու բանտարգելության դատապարտվեց£ Խոսքը« չզարմանաք« այն նույն տղայի մասին է« որ մայրենի լեզուն չէր իմանում« աշակերտական տարիներին իր հայությամբ« հայկականությամբ չէր հետաքրքրվում« ամենից շատ սիրում էր իրենց տան մոտի գետի շերեփուկներով խաղալ£ Ու հենց գետը չորանում էր« խղճում« հավաքում« բերում էր տուն£ Ֆրեզնոյից ոչ հեռու, Վայսիլիայի իրենց առանձնատան պարտեզում մինչև հիմա պահպանվում է այն գերեզմանոցը, որտեղ Մոնթեն թաղել է իր սիրելի երկոտանի, չորքոտանի կենդանիներին« որոնք դպրոցական նախաճաշի գումարները խնայելով է գնել կամ փողոցում պատահաբար է գտել®
Ֆրանսիայում Մոնթեն ձերբակալվել է երկու անգամ` 1981 եւ 1985 թվականներին« նախ կեղծ անձնագիր կրելու« ապա` պայթուցիկ նյութեր փոխադրելու մեղադրանքով£ Երկրորդ անգամ Ֆրեզնոյի ու Պուասիի բանտերում երեք ու կես տարի մնաց« և չնայած պարբերաբար խիստ խուզարկության էին ենթարկում« անակնկալ խուցը փոխում« էլեկտրական լամպը դիտմամբ աղոտ էին վառում« չորս գիրք գրեց£ «Պայքարելու իրավունքը» գրքի հեղինակը հեղափոխական է« «Մեր արմատները© ճշմարիտն ու կեղծինը»` հնագետ-պատմաբան« «Անցյալի ըմբռնումների քննադատությունինը»` ազգային-հասարակական գործիչ« «Ռազմավարության հարցինը»` զորավար« «Խոհեր հակաարդյունավետ մտածողության մասինը»` Հեգելի տեսակետները վիճարկող իմաստասեր« «Իմպերիալիզմը նոր աշխարհումինը»` քաղաքագետ£
Վերջին անգամ« երբ Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից« արտաքսեցին Եմեն£ Այնտեղ նրան հասավ« միացավ առաջին ու վերջին սերը` Սեդան£ Ոչ աշխատանք ունեին« ոչ խնայողություն` սպասում էին« որ ծանոթ-բարեկամները` ավելի ճիշտ համախոհներն իրենց հիշեն« դրամ ուղարկեն£ Ու քանի որ այնքան էլ հաճախ չէին հիշում« երկուսով շիշ էին հավաքում« հանձնում£ Որ ստացած գումարով ամենաէժան մակարոնը գնեն« իրենք իրենց համար չափաբաժին սահմանեն« քիչ-քիչ ուտեն£ Մի անգամ« մինչև երկու-երեք շիշ գտան« հանձնման բաժին հասան« փակվեց£ Առանց ընթրելու անկողին մտան£ Իրար չէին խոստովանում« բայց երկուսի քունն էլ չէր տանում£ Այդ սոված գիշերը« սակայն« ամենահրաշալին դարձավ իրենց համատեղ կյանքում« որովհետև Մոնթեն անսպասելի անկեղծացավ£ Պատմեց« որ Պուասիի բանտում սովորություն է ունեցել Սեդայի ուղարկած քարտեզով շրջագայել Արևմտահայաստանում£ Նա մեն-մենակ մագլցել է բոլոր լեռնագագաթները« բայց ամենից շատ սիրել է Հայկական Պարի պիրկ ելևէջները« ավելի ճիշտ` 2247 մետր բարձրության վրա գտնվող Գայլատու` փոքրիկ, ձկնառատ լիճը£ Ու ուխտել է Արևմտահայաստանն ազատագրելուն պես Սեդայի հետ Գայլատու լճի ափին հաստատվել« առանձնատուն կառուցել ու երեխաներ ունենալ£ Շատ երեխաներ®
Մարտունու շրջանի պաշտպանության հրամանատարությունն ստանձնելուց հետո« սակայն« որտեղ, իմիջիայլոց, մինչ այդ երբեք չէր եղել« որի բնակիչների լեզուն սկզբում այնքան էլ լավ չէր հասկացել« նա այնպիսի պատասխանատվությամբ համակվեց« որ իր մեջ գիտական բոլոր հակումներն ու նախասիրությունները մոռացության մատնելու ուժ ունեցավ« և երբ զոհվեց« քնասեղանիկին միայն մի` ռազմարվեստի դասական Սուն-Ցուի «Պատերազմելու արվեստը» գիրքը գտան£ Փոխարենը կարճ ժամանակում Արցախի Պաշտպանության բանակի ամենամեծ զորագունդն ստեղծեց« որը ութ գումարտակ« 4290 զինվոր ուներ« ընդ որում Մարտունին միակ շրջանն էր« որն իր ոչ մի բնակավայրը« նույնիսկ ժամանակավորապես, թշնամուն չէր զիջել£
Մոնթեն ազատագրել էր Մարտակերտը£ Քարվաճառը£ Պաշտպանել Մարտունին£ Քիչ« շատ քիչ ճանապարհ էր մնում հաղթահարելու« որ հասներ նպատակին` լողար Արաքսի ջրերում£ Նա զովանալու համար չէր մտնելու մեր մայր գետը« լողալով անցնելու էր« որ ազատագրեր Նախիջևանը£ Վերջապես` Արևմտահայաստանը£ Քարտեզը« որ նա գծել ու պահում էր գրպանում« Հայաստանի` երբևէ գծված ամենաարդա րացի քարտեզն էր£
Նա սովորություն ուներ` նախքան ճակատամարտն անպայման լինում էր դիրքերում« զննում էր տեղանքը« որոշակիացնում ռազմական գործողությունների բոլոր մանրամասները£ Հրամանատարի գլխավոր նպատակը զոհ ամենևին չտալը« վիրավոր` հնարավորին չափ քիչ տալն էր£ Այդ օրը վարորդ-թիկնապահին ասաց« որ գիշերվա ժամը 1-ին պատրաստ լինի« պիտի բարձրանան Ալաշանի բարձունքի 08 դիրքի դիտակետը« մարտադաշտը տեղազննեն£ Ժամը 3-ին հենց բարձունքից էլ Ասկերանի գումարտակի հետ կապի մեջ մտավ£ Գրոհը համատեղ պիտի սկսեին£ Լույսը բացվելուն պես որոտացին թնդանոթները£ Մոնթեի մարտիկներն ազատագրեցին 6-7 գյուղ« տեղերում պահակակետեր թողեցին« մտան Մարզիլու£ Ասկերանի մարտիկները« սակայն« ետ էին մնում« առաջին հարձակման ժամանակ 30 վիրավոր ու զոհ էին տվել£ Մոնթեն որոշեց նրանց օգնության հասնել« պարսկահայ կամավորական Գևորգ Քամալյանի« Ճարտարի 23-րդ գումարտակի հրամանատար Հովիկ Ջիվանյանի հետ իջավ հրամանատարական դիտակետից« որտեղից ուղղորդում էր մարտական գործողությունները£ Ճանապարհին« չնայած լեռնագնացում տեղ չկար« միացան տեղակալը` Սարո Երեմյանը« հետախուզության պետը` Սարիբեկ Մարտիրոսյանը£ Մտան Մարզիլու£ Աղյուսաշար պարսպով մի դարպասի առաջ ԲՄՊ-1 էր կանգնած« շուրջը զինվորներ էին£ Երբ հազիվ 20 մետր էր մնում« Մոնթեն զարմացած ձայնեց©
- Ասոնք ի՞նչ են անում այստեղ£
Նոր նկատեցին« որ ազերիներ են£ Լեռնագնացից իջան« սկսեցին կրակել£ Ազերիներն իսկույն խցկվեցին իրենց ԲՄՊ-ն« արձակեցին առաջին զրահահարը£ Վրիպեցին£ Մոնթեն« Կոմիտասը« Գեւորգը« Հովիկը« Սարիբեկն ու Սարոն վազելով անցան աղյուսաշար պատի ետևը« դիրքեր գրավեցին£ Զրահամեքենայի երկրորդ արկը դիպավ պատի սուր անկյանը« պայթեց« ու գալարատաշեղի նման մի բեկոր, դիպչելով էլեկտրասյանը« ետ թռավ« մխրճվեց Մոնթեի ճակատի ձախակողմը£ Նա ընկավ£
Նա այս ամենը կանխազգում« Անդրանիկ զորավարին հիշելիս, անընդհատ կրկնում էր©
- Երանի նրա բախտին չարժանանամ, անկողնում չմեռնեմ®
Կոմիտասը նետվեց հրամանատարի կողմը« զգաց« որ ոտքերը ծալվում են£ Վիրավորվել էր£ Հովիկը մի կերպ մոտեցավ« Մոնթեի` «00» պայմանականչով արյունոտված հեռակապը վերցրեց« օգնություն խնդրեց£ Տեղ հասավ Մուշկապատի ջոկատը` Աբրիկ Հայրապետյանի գլխավորությամբ£ Ազերիները տասը զոհ« մի վիրավոր թողնելով« լցվեցին ԲՄՊ-1-ը« փախան®
Տասը զոհեր« որոնք Մոնթե Մելքոնյանի նման զորավար շարքից հանելու համար« հետմահու« Ադրբեջանի ազգային հերոսի կոչման պիտի արժանանային£
Մոնթեն« վաղուց, շատ վաղուց Երևանում չէր եղել« վերջին օրերին առիթով, թե անառիթ« անընդհատ Արարատի մասին էր խոսում£ Երևի շատ էր կարոտել£ Մտերիմները գիտեին` նա Արարատին կարոտում էր« առանց Արարատի չէր կարողանում£ Որոշեցին մարմինը Երևան տանել« բայց մարտունեցիները չէին թողնում` կանայք կառչել էին ուղղաթիռի պտուտակներից« Մարինե Գրիգորյանն անընդհատ ճչում էր` «Էս ո՞ւր եք տանում մեր թեւ ու թիկունք« մեր հույս ու հավատ Ավոյին« ինչի՞ եք մեզ որբացնում»...
Այսպես ապրված կյանքը չի ավարտվում, չի կարող ավարտվել£ Մոնթեի մարմինը` Եռաբլուրում, բայց հոգին Գայլատու լճի ափին է£ Եթե ուզում ենք հավատալ այս ճշմարտությանը, պիտի նույն հայրենանվիրումն ունենանք, Գայլատու լիճ հասնենք£
Այնտեղ անպայման նրան կհանդիպենք£
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ