Մոռացվող անուններ Նոր լեգենդներ էլ մի° հյուսեք...
«Սիրանույշին գիտեն, ովքեր տեսան£ Տեսա նրան և ես£ Եվ միակ հնարավոր բացատրությունը նրա արվեստի մասին, ըստ իս, մի երկյուղած լռություն է...»£ Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ 1. Ամենաարժանավորը մնաց ստվերում Հայ բեմարվեստի մեծագույն պարծանքի` Սիրանույշի 150-ամյակը պատշաճ նշանավորելու խոսակցությունները թույլ կրակի հանգույն մարմրեցին` այդպես էլ չբոցավառվելով, երկու առկայծում միայն ցուցանելով` «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում «Երկյուղած լռություն» և «…Լինել…» մենաներկայացումներով£ Միջոցնե՞րը չբավականացրեցին£ Պետության և մեկենասների շռայլ հովանավորությամբ քանի¯¬քանի¯ նախաձեռնություններ կյանքի կոչվեցին£ Երբևէ մեր ընթացիկ մշակութային կյանքը այսքան հագեցած չի եղել հոբելյանական հանդիսություններով£ Ասենք, տարեդարձները, այս կամ այն կենսափուլային փաստը շքահանդեսի վերածելու բուռն ցանկությունը, ամենասովորա կան միջոցառմանը իրադարձային վսեմաշուք արտաքին փայլ հաղորդելու անկասելի ձգտումը խեղաթյուրված չափանիշների ներկա ժամանակներում վստահաբար ծլարձակում է մարդկային ավելի հոծ զանգվածների մտքում, դառնում հոգևոր պահանջ£ Ինքնամեծարանքի մոլուցքին բազմազան, երբեմն արտառոց դրսևորումներով հագուրդ տվող մեծահարուստներին գեթ առերևույթ չզիջելու մարմաջով են բռնված պարզակենցաղ հասարակ մահկանացուներից շատերը` հաշվի չնստելով սեփական «հևիհև» կենսապայմանների և, որ ամենասարսափելին է, երբեմնի անեղծ հոգեկերտվածքի թելադրած (ենթադրած), տասնամյակներով միս ու արյուն դարձած, վարքուբարքի նորմերի հետ£ Մտացածին «համաժողովրդական» տոնախմբություններ, ամենօրյա երկնաքեր հրավառություններ, «աստղաթափ» հեղինակավոր բեմերում, միմոսածին գռեհկաբանությունների խրխնջածիծաղ, չղջիկազարմ բազեների երամներ… Գնալով ավելի խայտաբղետ են դառնում սնափառության տոնավաճառի գույները` իրենց վճարունակ, պսպղուն սառցե ցոլքերով սպառնալով նսեմացնել կենսատու արևի ջերմացնող ճառագայթների ներթափանցումը մոլորյալների բազմություններին իր ամեհի հորձանուտն առած խավարչտին օվկիանի մեջ£ Եվ համատարած քաղքենիացման ճահճուտում ադամանդափայլ են ստանում ապակու փշրանքները, մեծարվում ու փառաբանվում հատուկենտ արժանավորների հետ սերտաճած միջակությունները, հավակնոտ ապաշնորհները£ Մարտնչող գռեհկությունն ու արվեստի թափոնները անարգել պատվաստվում են նորանոր սերունդների` «շահութաբեր շրջանառությունից» համառորեն դուրս մղելով լուրջ արվեստի դոնքիշոտների ստեղծագործա կան ազնիվ տառապանքի` օրավուր հյուծվող, բայց առողջ կորիզը խենթ նվիրումով պահպանող պտուղները£ Միամիտ հավատավորները, հոգնելով երազկոտ համբերությամբ «վերևների» խելամիտ վերաբերմունքի արմատական դրսևորում ներին սպասելուց, գլխիկոր համակերպվում են հոգու և մտքի վեհասլաց թռիչքը շանթահարող ամենաթողության որոմների միահեծան դարձող գերիշխանությանը£ Գուցե թե հենց սա՞ է «վերևների» որդեգրած քաղաքականությունը, որի վերջնական հստակեցմանը լիահույս` անճիգ դիմադրում էին որոմների հարձակումներին£ Սին հույսեր… Որոմների դյուրամարս սննդարարության գաղափարի զանգվածային պատվաստը իր լայնամասշտաբ ավերածություններն է անում հոգևոր ոլորտում£ Թերարժեք սնունդը սպառնում է համընդհանուր պահանջարկի վերածվել` նսեմացնելով դժվարութ յամբ պտղարձակող «դժվարամարսի» անհրաժեշտությունը£ Ի՞նչ անի հողմաղացների դեմ միայնակ պայքարելու դատապարտված լուրջ արվեստագետը, հոգին մամոնային չծախած ճշմարիտ մտավորականը£ Դիմազրկվող հայրենակիցներից, երբեմնի նվիրյալ համախոհներից ո՞ւմ ապավինի£ Այս պարագայում դյուրի՞ն է պահպանել նոր սերունդների համար ազգային մշակույթի բազմաշերտ գանձանակի հինավուրց արժեքների անգերազանցելի հմայքն ու պատմական նշանակությունը£ Հազիվ թե£ Կարծում եք` թանձրացնո՞ւմ եմ ներկայիս հոգևոր-մշակութային մթնոլորտի մռայլ գույները£ Մի պահ գոնե սթափվեք անտարբերության ու անօգնականության հուսալքումից, դեն նետեք հարմարվողականության թղթե զրահը և, համոզված եմ, ինքներդ կլրացնեք մարտնչող հակամշակույթի հաղթարշավի մտախոհ նկարագրությունս դառնաթախիծ նոր երանգներով£ Ազգային սնապարծությունը շոյող վաղնջական փաստերի ու անունների շուրջ լեգենդներ հյուսելու մոլի սիրահար` ինչո՞ւ, հետին պլան մղելով, հանիրավի ստվերեցինք հայ թատրոնի կատարողական ներուժը համաշխարհային բեմում հռչակած Արտիստուհու անժխտելի կարևորությունը` խարխլելով ազգը ազգ պահող պատմական հիշողության ապրեցնող կամուրջը (կառույցը)£ Հանցավոր լռությամբ «աստղացույցերի» խուռներամ շարահանդեսն ենք հանդուրժում£ Դրանցով կուրորեն հրապուրվածները, ստվարացող հավաքականությամբ, անարգել նսեմացնում են բարձր արվեստը, նոր կուռքեր բազմացնելով ու շլացուցիչ փառավորելով մոռացության մատնում իսկապես արժանավորներին£ Ինչպես` Սիրանույշին£ Ցավալիորեն վերստին անարձագանք է մնում հոգու սպանդը կասեցնելու տագնապի ահազանգս£ Ուշքի եկեք, մարդիկ, նոր լեգենդներ էլ մի° հյուսեք մշակութային ելուզակների մասին, ազգակործան անփութությամբ մի° սղոցեք ձեր զավակների հոգևոր կապը նախնյաց առողջ արմատների հետ£ 2. «Փոքրիկ Աստղիկը» դարձավ Սիրանույշ Թատրոնի սերը դեռ մանկուց պաշտամունքի էր վերափոխվել Պոլսի Բերա թաղամասում հասակ առնող վանեցի ատաղձագործի դստեր համար` փոխարինելով ամեն տեսակ երեխայական խաղերին ու զվարճություններին£ Մորաքրոջ դստեր` Ազնիվի ու նրա որդի Միհրանի մեծ մոր տան սրահում պատրաստված բեմի վրա կազմակերպվող հայրենասի րական երազներով առլեցուն ներկայացումների մշտական հանդիսատեսն էր, երազկոտ երկրպագուն£ «Վարդան Մամիկոնյան» ներկայացմանը,¬ տարիներ անց պատմում է դերասանուհին,¬ հրեշտակի թևերով ինձ բեմ հանեցին£ Գեղեցիկ սպիտակ զգեստները, ժապավենները ինձ գրավեցին, և թեև ոչինչ չէի հասկանում, սակայն անգիտակցորեն գրավվում էի, և այն բոլորը, որ կատարվում էր, երեխայական խաղ էր թվում ինձ. ես այդ ոսկեգույն թևերով և ժապավեններով թռչում էի հասարակության մեջ. ինձ փայփայում էին, և իմ շուրջը կատարվում էր մի բան, որը հրապուրում էր ինձ»£ (Շարունակելի)