Ռոբերտ Ավագյան Մարդու իրավունքներ


Իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, ՌԴ հումանիտար ԳԱ թղթակից Ռոբերտ Ավագյանի հեղինակած «Մարդու իրավունքներ. քրեաիրավական երաշխիքներ» ծավալուն նոր աշխատությունը յուրօրինակ ամփոփումն է այդ բնագավառին առնչվող բազմաթեմա հրապարակումների: Առանձնակի հետաքրքիր են 1918-ից սկսյալ Հայաստանի երեք հանրապետություններում հանցավորության նկարագիրը ներկայացնող ուսումնասիրությունները` հիմնավորված փաստերով: Դիցուք, պարզվում է` 1987-90 թթ. ՀԽՍՀ յուրաքանչյուր 100 հազար բնակչին «բաժին է ընկել» 210,8-ից մինչև 403,6 հանցագործության դեպք. ընդ որում` ակնհայտ աճի միտումով: Մեծ է եղել հատկապես դիտավորյալ սպանությունների, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքների, գողության, կողոպուտի, ավազակային հարձակումների, փոխադրամի ջոցների առևանգման, զենքի և զինամթերքի հափշտակման դեպքերի տեսակարար կշիռը… Գիրքը հագեցած է նմանատիպ վերլուծություններով, որոնց մեծ մասի փաստարկներին ընթերցողը հնարավորություն է ունեցել ծանոթանալ նաև զանգվածային լրատվամիջոցներում և մասնագիտական հրատարակություններում: Լինելով հիմնականում մասնագիտական, այդուհանդերձ, գիրքն օգտակար կարող է լինել նաև ընթերցասեր լայն շրջանակներին: