«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԴՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՋԱՆՔԵՐ»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՋԱՆՔԵՐ» Հատված ՀՀ վարչապետ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթից (ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս) Երեկ, չորրորդ գումարման նորընտիր օրենսդիր մարմինը (94 կողմ, 7 դեմ, 9 ձեռնպահ) հաստատեց ՀՀ Կառավարության ծրագիրը: Դեմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամները, իսկ մինչ այդ խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագիրն անվանել էր վիրավորանք հայ ժողովրդի հասեցին: Ի պատասխան, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հակադարձեց. - Ձեր գնահատականները պարկեշտ չեն: ՕԵԿ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ծրագրի մասին բավական դրական արտահայտվելով հանդերձ, դարձյալ հավատարիմ մնաց խոսքի ու գործի մեջ հակասություն ցուցաբերելու իր սկզբունքին, գրանցվեց ձեռնպահների շարքում: ...Մեր երկիրն անցնում է պետականության կայացման բարդ ուղին£ Փաստորեն, հաղթահարելով տնտեսական ճգնաժամը, բարդ սոցիալական կոնֆլիկտները, կուսակցական եւ գաղափարախոսական հակասությունները, մենք կառուցում ենք նոր կյանք£ Որպես արդյունք, հետզհետե, առայժմ իհարկե դանդաղ, մեր կյանքը փոխվում է դեպի լավը£ Ընդ որում, մենք հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր ապագայի տեսլականի իրականացման համար£ Այն ապագայի, որը կապահովի անվտանգ, արժանավայել կյանք եւ ինքնաարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար£ Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգեւոր միասնությունն է` փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը, որը չափազանց կարեւոր նախապայման է կառավարության արդյունավետ գործունեության համար£ Այս մոտեցման լավագույն ձեւակերպումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում եւ սեր` ամեն ինչում»£ Սա, ըստ էության, դեմոկրատական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգեւոր հենքն է£ Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որը մեր առջեւ գլոբալ մարտահրավերներին պատասխանելու հարցեր է դնում£ Կառավարության ծրագիրը կազմելիս մենք մեր առջեւ խնդիր էինք դրել ապահովել ծրագրի համահնչունությունն այդ մարտահրավերներին եւ առաջարկել համապատասխան լուծումներ` հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը£ Արագացող տեմպերով «փոքրացող» աշխարհն իր նոր մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է նոր հնարավորությունների պատուհան£ Մեր կառավարությունը պարտավոր է օգտվել այդ հնարավորություններից... ... Մեր տարածաշրջանը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի կենտրոնում, եւ հակասություններն անխուսափելի են£ Կայուն եւ անվտանգ զարգացման լավագույն ռազմավարությունն ազատական սկզբունքների ներքո միջազգային պրակտիկային համահունչ դեմոկրատական հասարակության կառուցումն է£ Կառավարությունն առաջ է քաշում հավակնոտ խնդիր. տարածաշրջանային մրցակցային պայքարում ձեռք բերել միջազգային ճանաչում` որպես գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր£ Սա է տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհը£ Մենք պետք է զարգացնենք մեր մրցակցային առավելությունները հանքարդյունահանման, քիմիական, շինարարական արդյունաբերություններում, գյուղատնտեսության եւ գիտության մեջ£ Ավելին, մենք պետք է ստեղծենք նոր մրցակցային առավելություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կազմակերպված հանգիստը, ֆինանսական ծառայությունները£ Այս ոլորտների բարձրորակ ծառայությունները պետք է հասանելի լինեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլեւ իրենց մրցակցային առավելություններով գրավիչ լինեն տարածաշրջանում, ինչու չէ նաեւ` աշխարհում£ Բոլոր թվարկված ոլորտներում անհրաժեշտ է, որ խոշորագույն ձեռնարկությունները վերաձեւավորվեն սոցիալական պատասխանատվություն կրող հասարակական ընկերությունների£ Ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ արտասահմանյան ներդրողները պետք է ունենան այդ ձեռնարկությունների կապիտալին մասնակցելու հնարավորություն£ Կառավարությունն այդ գործընթացն ապահովելու համար պատրաստ է ստեղծել նպաստավոր պայմաններ, այդ թվում` մասնակցել ենթակառուցվածքների ձեւավոր մանը£ ՀՀ կառավարությունը կներդնի առավելագույն ջանքեր, որպեսզի ապահովի. - ՀՆԱ-ի ամենամյա աճ 8-10 %-ով, -ներդրումների աճ, ոչ պակաս, քան տարին 10 %, - հարկերի հավաքագրման աստիճանի բարձրացում տարեկան ՀՆԱ-ի 0.3-0.4 %-ային կետի չափով, -աղքատության կրճատում մինչեւ շեմային ցուցանիշը, Հայաստանի ամբողջ բնակչության 12 %-ից ոչ ավելի, -կենսաթոշակների իրական մակարդակի ամենամյա բարձրացում, սկսելով 2008 թ. հունվարի 1-ից` 60 % բարձրացմամբ... Մենք գիտակցում ենք, որ պետական սահմանափակ ռեսուրսների պայմաններում կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ դրանց անարդյունավետ օգտագործումը£ Կառավարության ծրագիրը նպատակային բնույթ ունի եւ ուղղված է գերակա խնդիրների հանգուցալուծմանը, որն իր հերթին կապահովի շարունակական առաջընթաց զարգացում£ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, այսօր` 2007 թ. հունիսի 27-ին, ժամը 11-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` ՀՀ նախագահի սահմանած օրակարգով: