ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Քաղաքական» հայտարարություն կամ «Խաչիկները խայտառակել ռեսպուբլիկան» Հայաստանի Հանրապետությունում բնակվող 18-ից 100 տարեկան բոլոր Խաչիկ Մանուկյանները պարտադիր ներկայանան թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողով` մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցվելու համար: Ցանկանում են բոլորը, բացի Տեր-Պետրոսյանից ՀՀՇ-ն և բոլոր ՀՀՇ-ամետ ուժերը լծված են մեկ գործի` ՀՀ նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը: Այս իրողությունում զավեշտն այն է, որ դա չի ցանկանում հենց ինքը` Լ. Տ.-Պ.-ն: Սա հիշեցնում է հին անեկդոտը: Հայրը հարցնում է երեք որդիներին, թե այդ օրը ինչ բարի գործ են կատարել: - Ես օգնել եմ ծեր տատիկին, որ անցնի մյուս մայթը,- ասում է որդիներից մեկը: - Ես էլ եմ օգնել նույն տատիկին, որ անցնի փողոցը,- ասում է երկրորդը: Պարզվում է, որ երրորդ տղան նույնպես «լծված» է եղել նույն գործին: - Դա ձեզնից մեկն էլ կարող էր անել,- զարմանում է հայրը: - Այո, բայց տատիկը չէր ուզում անցնել մյուս մայթը,- խոստովանում են տղաները: «Գողը որ տանից լինի...» ՍԻՄ կուսակցության շուրջ շարունակվող իրարանցումը, ստվերային գործունեության վերաբերյալ նախկինների և ներկաների փոխադարձ լուտանքները կրկին ու կրկին հիշեցնում են ժողովրդական հին խոսքը. «Գողը, որ տանից լինի, կովը երդիկից կհանեն»: Ինչու են շուռ գալիս գնացքները Մեկը մյուսին հաջորդող երկաթուղային վթարները ստիպեցին մարդկանց ևս մեկ անգամ ընթերցել Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակը» հոդվածը` վերնագիրը ըմբռնելով ամենաուղղակի իմաստով: Ծանր գին` ԼՂՀ անկախության համար ՀՀ արտգործնախարարությունից հաղորդում են, որ ԼՂՀ անկախության ճանաչման դեպքում Հայաստանը որպես փոխզիջում կհամակերպվի Հոգլանդի` ԱՄՆ դեսպան նշանակվելուն: Հավանական է` ակամա ֆեմինիզմ Քաղաքական մեկնաբանների կարծիքով` շատ հավանական է, որ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ արտառոց դեպք արձանագրվի. ԱԺ-ն ունենա խմբակցություն, որի 50 %-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են: Օրինակ` այսպես. ՕԵԿ-ը լքում են սույն կուսակցության բոլոր պատգամավորները: Մնում են միայն Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը: Քվեն չստացավ` կտանի-կկորցնի Հաշվի առնելով հայտնի տեսությունը, որ նույն ջուրը երկու անգամ մտնել չի լինի և ՀՀ Նախագահի ընտրությունները «աչքի տակ ունենալով», Կարապետիչը որոշել է ժողովրդին տանել ոչ թե Սևան, այլ Քոբուլեթի: Սակայն հետդարձի ծախսերը կատարելու է միայն անհրաժեշտ քվեն ստանալուց հետո: Արտաշես Գեղամյանի մորմոքը` Պանիկովսկու ոճով - Գնացեք ԵԱՀԿ և հարցրեք, թե ինչ արժեր Գեղամյանը Եվրոպայի համար ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ: Պարզեցվածի նոր պարզեցումներ Փոփոխվել են հարկաչափերը Հարկատուների, մեղմ ասած, տրտունջները պետական հարկուտուրքերից նորություն չեն: Հարկատու-հարկահան հարաբերությունների ձևավորման սկզբնական շրջանում հարկատուի կարգավիճակում հայտնվածները ասում էին` «ա¯խ, այդ հարկերը»: Այսօր հարկատուի դժգոհությունն այլ հնչերանգ ունի. «ախ, այդ հարկայինը»: Կանխավճարները հարկատուներին վառել-թողել են Հարկային ոլորտի պատասխանատուները այնքան էլ հակված չեն ընդունել կանխավճարների հավաքագրման իրողությունը` այն համարելով ոչ մասսայական, այլ հազվադեպ երևույթ: Այդպե՞ս է, թե՞ այդպես չէ, դա իրենք` հարկատուները լավ գիտեն: Իսկ պատճառ-նպատակը բոլորը գիտեն` լցնել պետական բյուջեն: Նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցը: Գար ժամանակ, երբ երկու կողմն էլ` հարկատու-հարկահավաք, իսկապես պարտավորված-մտահոգված լինեին բյուջեի հարստացմամբ, աշխատեին ազնիվ, առանց իրար խաբել-պարտադրել-կորզելու: Գա ժամանակ, երբ ոչ բառերը` հարկ, հարկային, ոչ էլ երևույթը շահարկելի չլինեն:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ