Պարզեցված և հաստատագրված նորովի հարկեր ու վճարներ
Հայրենի օրենսդրությունը հարկային դաշտում փոփոխություններ է նախատեսել, որոնք կարող են հետաքրքրել հազարավոր հարկ վճարողների: Պարզեցված հարկատեսակը ի սկզբանե սահմանված էր և այսօր էլ թողնվում է որպես փոքր բիզնեսի հարկ, որին ենթակա են հիմնականում բնակչությանը մատուցվող սոցիալ-կենցաղային ծառայությունները: Նկատի է առնվում այն, որ դրանց մեջ կան փոքր շրջանառություններ: Սակայն ժամանակի ընթացքում նմանատիպ հարկման ռեժիմին ենթակա տնտեսվարողների թիվը ավելի քան 10 անգամ մեծացավ: Նոր փոփոխություններով օրենքը բացառելու է հարկման դաշտում ներմուծողների գտնվելը: Այս ուղղությամբ սահմանափակումներ կան նաև մի քանի վայրերում միաժամանակ մի քանի գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: Փոխարենը դեռ չկա մեխանիզմ` փոխկապակցված անձանց տեսադաշտում` ասել է թե` հարկման դաշտում պահելու համար: Ըստ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, պետության խնդիրը տնտեսվարման դաշտ ապահովելն է: Հաստատագրված վճարը վերաբերում է առևտրի կազմակերպմանը. դա կարող է լինել խանութ-կրպակ, տաղավար կամ սեղանիկ: Առավելագույն ամենամյա հարկաչափ է սահմանված քաղաքի կենտրոնում. 1 քմ-ի համար 1815 դրամ: Մարզերում առաջարկվում է 660, սահմանամերձ շրջաններում` 330 դրամ: Առանձին սահմանումների են արժանացել Աբովյան և Վաղարշապատ քաղաքները` 1 քմ-ի համար` 792 դրամ: Տեսնես ճի՞շտ է Թե ինչով են պայմանավորված և ինչ նպատակի են միտված հարկային ոլորտի սույն փոփոխությունները, կարծես թե պարզ է: Իսկ ահա պետբյուջեում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Ակնկալվում է բարձր տնտեսական աճ` տարեկան 11 տոկոս: Այսինքն կլինեն` և ավելի շատ, լրացուցիչ հարկային եկամուտներ: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով` 8,9 մլրդ դրամի չափով: 15 մլրդ դրամով ավելի են մայրաքաղաքում հողի իրացումից ստացվող եկամուտները: Միով բանիվ, 2007 թվականի պետբյուջեն եկամուտների մասով կլորանում է մինչև 25 մլրդ դրամ: Գյումրեցիները կասեին` «աշես ճի՞շտ է»: