Կամ` Կեսար, կամ` ոչինչ


«Եղեք անկեղծ ձեզ գնահատելիս և շռայլ` ուրիշներին գովաբանելիս»£ Բարոյականության այս կանոնը շրջանցել փորձող ՀՀՇ¬ն համոզված է, որ ինքը Հայաստանի քաղաքական դաշտում եղել է խաղաղության կուսակցություն, իսկ հետագայում աջ-ազատական դաշտում առաջացած բոլոր ուժերը ստեղծվել են ՀՀՇ¬ից դուրս եկած մարդկանց կողմից£ Այ, եթե այդ կուսակցությունները, հրաժարվելով սեփական ամբիցիաներից, լուծարվեին «21-րդ դար» կուսակցության օրինակով և ՀՀՇ¬ի հետ ծխեին խաղաղության ծխամորճը, Հայաստանում շատ բան այլ կերպ կլիներ£ Իրեն կուսակցությունների Նոյ համարող ՀՀՇ¬ն երազում է իր տապանում կիսվելով բազմացած ընդդիմադիր ուժերի համախմբումը ի°ր դրոշի ներքո£ ¬ Պետք է յուրաքանչյուրն ինքնագնահատմամբ տարբերի իր քայլերի ճիշտն ու սխալը և հարց տա իրեն, արդյո՞ք ճիշտ է եղել 10 տարի առաջ£ Եթե ընդդիմության դաշտն այս հարցը ինքն իրեն տա, կարծում եմ, պատասխանը ինքնին կծնվի,¬ ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը£ Իսկ ՀՀՇ¬ն ունի՞ այդ հարցի պատասխանը, և ինչո՞ւ չի հասկանում, որ իրեն ժողովրդին միացնող պորտալարը վաղուց կտրված է£ Ժողովրդին ոտքի հանելով` Շարժումը հզորացավ, պատերազմեց ժողովրդի ոգով և ուժով, հետո որոշեց, որ սեփական «ծառը» պետք է զորացնի ժողովրդի «անտառի» հաշվին և փութաջանորեն սկսեց փորել ալան-թալանի հունը, բետոնախեղդ հողերին «պահ տալ» սեփական առանձնատան-ապարանքների «տնկիները», ձեռքի հետ էլ հաստատել իր ընկալած կարգուկանոնը£ ¬ Եկեք մի պահ հիշենք, թե Վանո Սիրադեղյանին ինչպես հաջողվեց քաղաքը մաքրել քրեածին տարրերից£ Դա բարդ պրոցես էր, բայց իրականացվեց£ Հիմա իշխանությունները վերականգնում են «թաղի լավ տղա, չաստ նայող տղա» հասկացությունները£ Եվ քանի որ իշխանություններն անօրինական են, բնականաբար, պետք է ձևավորեն այն անօրինական ստրուկտուրաները, որոնց վրա հենվելով կարող են լուծել իրենց խնդիրները ,¬ պարզաբանում է Արարատ Զուրաբյանը£ Տասնամյակից ավելի է, ինչ ՀՀՇ¬ն իր առաջնորդի հետ հեռացել է քաղաքական թատերաբեմից, և փոքր¬ինչ թուլացել են ժողովրդի պրկված նյարդերը, մշուշել ՀՀՇ¬ի ահասարսուռ ժամանակները ապրած մարդկանց հիշողությունը£ Այնուհանդերձ, կուսակցությունը հրաժարվեց ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշումից` կանխազգալով, որ ձայների չնչին տոկոսը իսպառ կոչնչացնի իրեն որպես կուսակցություն£ Սակայն Արարատ Զուրաբյանը պայքարին չմասնակցելը պատճառաբանում է այլ կերպ. ¬ Մենք բոլորին զգուշացրել էինք, որ եթե չձևավորվի քաղաքական դաշինք, որը կարող է դառնալ ծանրության կենտրոն, ապա ուժերը փոշիացվելու են£ Դա ի սկզբանե տեսանելի էր£ Դուրս գալով պայքարից, մենք ցանկացանք գոնե մի հարվածով մեր ձայները փոխանցել ընդդիմադիր ուժերին (՞- Ա.Ն.)£ Գնացքից ճիշտ ժամանակին թռչելու ռազմավարությունը որդեգրած ՀՀՇ¬ից պոկված բեկորները չհետևեցին նրան ոչ միայն այն պատճառով, որ յուրաքանչյուրը տեսնում էր ի°ր 5- %¬ից ավելին, այլ` որ ՀՀՇ¬ն վաղուց արդեն կորցրել է ազդեցության բոլոր լծակները£ Երանելի ժամանակները վերապրելու մարմաջով ՀՀՇ¬ն մտադիր է Նախագահի ընտրություններին մասնակցել իր անփոխարինելի թեկնածուով: Իսկ ինչ վատ բան կա այստեղ, չէ՞ որ «ՀՀՇ¬ն քաղաքական այն ուժն է, որը որևէ անտրամաբանական քայլ չի անում»£ Իսկ գուցե կարծում է, թե հավաքվել է ժողովրդի խնդրանք-աղաչանքների զգալի պաշար, որպեսզի Լևոն Տեր¬Պետրոսյանը բարեհաճի հոնքը բարձրացնել£ Այնուհանդերձ, Արարատ Զուրաբյանը գտնում է, որ առկա է հասարակությանը նախապատրաստելու, իրազեկելու անհրաժեշտությունը£ Իսկ ավելի հստակ` ՀՀՇ¬ն հասարակության մեջ Լևոն Տեր¬Պետրոսյանի իմիջը վերականգնելու խնդիր ունի£ Վերջինս, սակայն, համաձա՞յն է և արդյո՞ք պատրաստ է վերականգնել կորսված այն հավատը «տղաների» հանդեպ, որոնց, հիրավի, ազգովի էինք մեծարում£ ¬ Լևոն Տեր¬Պետրոսյանի համաձայնեցման գործընթացը կարող է ընթանալ Նախագահի թեկնածուի մեր առաջադրումից մի քանի օր առաջ£ ՀՀՇ¬ն համագումարի ժամանակ կառաջադրի իր թեկնածուին, և այս անգամ ուրիշ ընտրապայքար է գնալու, ընտրություններն էլ այլ հունով են ընթանալու, սպասված հունից դուրս են գալու,¬ ասում է Արարատ Զուրաբյանը£ Նախագահի ընտրություններին ընդառաջ գնացող ընդդիմությունների «հաթաթաների» դոզան գերազանցում է ԱԺ ընտրությունների ժամանակ հնչեցրած զգուշացումնե րին£ Ինչևէ, վերադառնանք Լևոն Տեր¬Պետրոսյանին£ Պարզվում է, առայժմ անհայտ է նրա որոշումը, թեև միամիտ կլինի կարծել, թե նա անտեղյակ է իրեն թեկնածու առաջադրելու որոշմանը£ Իր «խրամատից» Հայաստանի արտաքին և ներքաղաքական դաշտն ուսումնասիրող 1¬ին նախագահը ծանր տեղը չի թեթևացնի, եթե նախապես վստահ չլինի, որ ձեռք կբերի ժողովրդի 2/3¬ի ձայները, ըստ Ա. Զուրաբյանի` «այն ձայները, որոնք չմասնակցեցին ԱԺ ընտրություններին» (՞ ¬Ա. Ն.)£ Իշխանության համը ճաշակած ու դրանից կարծես դեռ չհագեցած ՀՀՇ¬ն վստահ է, որ «մոնոիշխանություն հաստատող Սերժ Սարգսյանին կարող է հաղթել միայն Լևոն Տեր¬Պետրոսյանը, ում մասնակցությունը Նախագահի ընտրություններին, անշուշտ, կակտիվացնի հասարակության առողջ հատվածին»£ Թույլ տվեք կասկածել, պարոնայք նախկին իշխանավորներ, քանզի միայն պատերազմում ոչ քո զավակին զոհելու հաշվին հաղթել սովորած քաղուժը չի կարող խաղաղություն կոչվել, եթե նույնիսկ Արարատ Զուրաբյանը անվարան հայտարարում է նաև, որ ՀՀՇ¬ն պատրաստ է ռազմական իրավիճակում ստանձնել քաղաքական պատասխանատվություն և ևս մեկ անգամ հաղթել մեզ պարտադրվելիք պատերազմում, միաժամանակ թույլ չտալ, որպեսզի «անօրինական կարգով նախագահ դարձած Քոչարյանը իր իշխանությունը պահելու համար հասարակութ յանը կերակրի ռազմական հաղթանակների տեսլականով»£ Իսկ սոյայի, լոբու, կաթի և ձվի փոշու, սև հացի տեսլականով, հարևաններից պարտք վերցնելու խորհուրդներով, աշխատավորի ավանդները յուրացնելու ամբարտավանությամբ ժողովրդին կերակրող ՀՀՇ¬ն որքանո՞վ է վստահ, որ կեղեքված ժողովուրդը վերստին կդիմի Լևոն Տեր¬Պետրոս յանին երկրի Նախագահ տեսնելու ռիսկին£ ¬ Մեր տեսակետով ՀՀՇ¬ի առաջադրելիք թեկնածուն կստանա ձայների 51 %¬ը£ Հավանաբար ՀՀՇ¬ն հույսը դրել է հայ ժողովրդի` անցյալի դասերը մոռանալու միամտության, անհիշաչարության և ծով համբերության վրա£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ