ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է


«Փրկենք չափանիշները, որ չափանիշները մեզ փրկեն»£ Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ 1. «Երկներ երկիր, երկներ երկին...» Անցյալ դարի 90-ականներին 88¬ի ավերիչ երկրաշարժից բզկտված, հեղաբեկումնային իրադարձությունների և արցախյան ազատամարտի թոհուբոհում ազգային զարթոնքի համընդհանուր հիպնոսով «հովհարային» դժնի կենսակերպին անձնուրաց դիմագրավող միաբանված հայությունը լուսավոր հավատով նորանկախ պետականության հիմքերն էր փորում£ Չարենցյան «խելագարված ամբոխների» վայրի հեղափոխական մոլուցքով քանդում ու քանդում «հին աշխարհը»... Կգտնվի գուցե մի նոր Խորենացի ու Պատմահոր անաչառությամբ սերունդներին կփոխանցի մինչ օրս իրենց ավարտուն իրատեսական գնահատությանը չարժանացած խառնակ օրերի հստակ պատկերը, որի թվացյալ երանավետ գույները այսօրվա հեռվից նկատելիորեն խունացել են կոնկրետ աղաղակող փաստերի սթափեցնող անձրևներից£ Ինձ համար, ի թիվս այլ կորուստների, չամոքված է մնում հոգևոր-մշակութային ժառանգության անուրանալի, ազգը ազգ պահող ժողովրդական ու դասական գանձերի վերաթերագնահատումը, դրանցից «արխայիկի», «սոցռեալիզմի», «անարվեստ սխեմատիզմի» և համարժեք այլ պիտակների քողարկմամբ հրաժարումը£ Հեռացումը ազգային ու համամարդկային հոգևոր-մշակութային ճշմարիտ արժեքներից խորացրեց սոցիալականի ճնշմամբ սկսված խզումը մարդացնող բարձր մշակույթից, պարարտ հող նախապատրաստեց գռեհիկ, ապազգային անճաշակության մոլախոտային ծաղկունքի համար` ձևավորելով նախնիներից դյուրությամբ երես թեքող նոր սերունդ, որի համար հիմա արդեն միևնույն է, թե ովքեր են Սարյանն ու Բաշինջաղյանը, Թումանյանն ու Տերյանը, Եկմալյանն ու Մերանգուլյանը, Թավրիզյանն ու Գուլակյանը, Կոմիտասն ու Չարենցը… Մոտ երկու տասնամյակ առաջ անհնար էր երևակայել, որ մտավորականների սերուցքով առաջնորդվող մի ամբողջ ժողովուրդ, որի համար իր ստեղծած ինքնատիպ մշակույթն է եղել ամենահուժկու կենսակունքը դարավոր հարատևության, XXI դարասկզբին հրեշավոր մի կախարդանքով պատմական կարճատև ակնթարթում ինքնակամ կկտրվի ազգային արմատներից` որդեգրելով իրեն «վերևներից» հեռագնա հետևողականությամբ պատվաստվող այլադավան կենսակերպ, մտածողություն և հոգևոր-բարոյական օտարոտի նկարագիր£ Վերասերվեց «գլոբալ օպտիմալացման» լայնամասշտաբ գրոհի արդյուն քում կրթության, գիտության և մշակույթի ողջ համակարգը, որի ղեկի մոտ կանգնեցվող, ժամապահների նման իրար հերթափոխող պետական բոլոր այրերը, ըստ էության, խամաճիկներ էին` ապազգային քաղաքականությունն իբր ինքնուրույն իրագործող£ Հզորացան գլոբալիզացիայի օպտիմալացված զավակները և քոչվոր ցեղերի մոլագար եռանդով վերափոխեցին կյանքի արժանապատիվ ընթացքը` միջոցների միջև խտրություն չդնելով, իրենց ճղճիմ նկրտումների սրընթաց արմատավորման «մարտավարության» թելադրանքով կապանքելով ազգանվեր ստեղծագործող անհատների, ճշմարիտ մտավորականների հոգու և մտքի թռիչքը, բռնի զրկելով արարչագործության իրավունքից` խղճի խայթ իսկ չզգալով հոգևոր սպանդով հարուցված վաղաժամ ֆիզիկական մահվան համար նույնիսկ ամենահանճարեղ արվեստագետի£ Սրտի կսկիծով եմ տալիս ստեղծագործա կան երկնասլաց ճախրանքի պահին անգթաբար ու անամոթաբար հոշոտված արծվի անունը` ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ… Անչափելի, անլցնելի է անդունդը, որ միտումնավոր բացվեց օպերային արվեստի պաշտամունքով հրաշքներ գործող միակ Վարպետի հերյուրալի օտարումով հարազատ թատրոնից, որի փառքը համախոհ նվիրյալների տաղանդաշատ խմբով, ի հեճուկս հակամշակութային ժամանակների, նա տարածեց ու հաստատեց աշխարհի ամենահեղինակավոր բեմերում£ Հրաժարվելով մեծապատիվ մուրացկանի պարտադրվող աշխատաոճից` «կնքահայրը» դարձավ բարձրարվեստ օպերային ներկայացումների, որոնցից շատերը իրենց համաձուլվածքային պոետիկ ներդաշնակությամբ, արթմնի երազի անթերի բեմավորմամբ այսօր էլ շարժում են չարակամ միջակությունների նախանձը, դրանց անանցողիկ հմայքը արվեստասերների հիշողության ծալքերից բնաջնջելու բնազդային արարքների մղում. եղերական մա՞հն էլ չփրկեց նրան հանիրավի հալածանքից… Մահով «փառավորված» ջանադիր հալածանք, որ սկսվեց թատրոնի խաղացանկից նրա բեմադրությունների «մաքրազարդմամբ» (ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ նորեկ գեղարվեստական ղեկավարներին բնորոշ «մշակութային» այս մոլությունից զերծ չեն եղել այդ պաշտոնը զբաղեցրած բոլոր արվեստագետները, բացառությամբ Արմեն Գուլակյանի, բայց դա բուռն թշնամանքի չի փոխարկվել)£ Եթե դրանցից որոշները շուտափույթ փոխարինվեցին նույն ստեղծագործությունների գավառայնության դրոշմով ստեղծված նորերով, մի քանիսը` պարզապես հանվեցին£ Նույնիսկ «Պողիկտոս»¬ը` Գաետանո Դոնիցետիի բեմադրական հարուստ ավանդույթներ չունեցող, Պիեռ Կոռնելի «Պոլիևկտ» կլասիցիստական ողբերգության հիման վրա գրված (1838 թ.) երաժշտադրամատուրգիական բարդ մի ստեղծագործություն, որի լևոնյանական բեմադրությունը հիացական զարմանքն էր հարուցել արդի օպերային արվեստի համաշխարհային հսկաների, արվեստասեր ողջ հանրության` բարձրացնելով մեր օպերային թատրոնի վարկանիշը գերագույն աստիճանի, խթանելով «Օթելլո»¬ի շռնդալից հաղթարշավը եվրոպական բեմերում£ Եվ, որպես հարազատ երկրի «արժանի պարգև», անմիջապես ենթարկվել Լինչի դատաստանի` Հայաստանի ժողովրդական արտիստի, օպերային ռեժիսուրայի միակ բարձրակարգ արվեստագետի հեռացման հրամանին. ճակատագրի դառը հեգնանք, որ մահաբեր սամումի նման, դիլետանտների հանցավոր անտարբերության համերաշխ հետևողականությամբ ընկղմեց միջազգային համբավ ձեռք բերած մեր օպերային արվեստը ցածրաճաշակ պրիմիտիվիզմի գարշահոտ ճահիճը£ Բարձր մշակույթից դեպի մասսայական «գեղարվեստական» շահութաբեր արտադրանքը մարդկային զանգվածներին հնարամտորեն ուղղորդող չինովնիկները անփութորեն շեղեցին պետության ուշադրությունը ամենօրյա առանձնահատուկ, արտոնյալ հոգացություն պահանջող լուրջ արվեստից, նսեմացրին դասական ազգային մշակութային գանձերի իսկական արժեքը` նոր սերունդնե րին ներարկելով սին պատկերացումներ հոգևոր-մշակութային գերժամանակակից պահանջարկի մասին£ Արվեստի ասպարեզում դյուրությամբ հաստատվեցին գռեհիկ անճաշակության անհայտ ծագման դրոշակակիրները, հանիրավի արժանացան պաշտոնական բացառիկ կայացնող դրվատանքի£ Ավելին` դարձան անկյունաքարը մշակութային պետական քաղաքականության` ինքնավստահ սպառնալով հիմնովին սասանել ժամանակների փորձություններին բարձրարվեստ ստեղծագործական տքնանքով դիմագրաված, ազգային արժեք հանդիսացող համակարգված կառույցները£ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե Օպերայի և բալետի թատրոնի շենքը հիմնանորոգվել է հենց նրանց համար (ինչո՞վ հարմար չէ Մարզահամերգային համալիրինը)£ Այդ մասին չի՞ վկայում լրջահայաց պետական պահանջատիրության բացակայությունը£ Ի՞նչ է նշանակում «Պողիկտոս»¬ի եռամյա արտաքսումը թատրոնի խաղացանկից£ Այնուհետև ներկայացման հիմնադիր կազմի համառ ջանքերով միայն հաջողվել է տարին գեթ մեկ անգամ բեմ բարձրացնել արդի համաշխարհային երաժշտարվեստի շողշողուն զարդը£ Կիսադատարկ դահլիճում. ներկա վարչակազմի չարանենգ անփութության ցցուն փաստարկ… 2. «Պողիկտոս»¬ը` ինչպես տեսա Թավրիզյանական ավանդների պահապան հրեշտակ, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի դիրիժորական ինքնամոռաց ներշնչանքով նվագախումբը կրկին ոգեկոչում է Դոնիցետիի մեղրածոր երաժշտության կախարդանքը, փոխանցում բեմ ու դահլիճ£ Հեթանոսական վսեմաշուք տաճար հիշեցնող միջավայրում (նկարիչ` Եվգենի Սոֆրոնով) բալետային դիմակավոր խումբը (պարերը` ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի) հեզանազ պլաստիկայով ներկայացնում է հին աստվածների խանդոտ ցասումով կործանվող սիրային էլեգիկ նախերգը` հեթանոսական ընդվզման խորախուրհուրդ ծիսակատարություն, որում որոշակի արտահայտվում է հնի ծոցում ծնվող նոր հավատի ողբերգական բախումը ավանսցենում սիրող զույգի տապալումով£ Բեմական պատկառազդու կառույցի վերին հարթակում միմյանց հերթագայում են խաչապաշտների հալածանքների մնջախաղային խոսուն պատկերները` կենդանի որմնանկարներ: Բալետային խումբը համակ աղոթք է դառնում առ Աստված: Հայտնվում է երգչախումբը (խմբավար` Կարեն Սարգսյան), մտնում գործողության մեջ` իր բեմական սահուն անցումներով, հնչեղ խմբերգերով, կերպարային հավաքականությամբ պատմականության մասսայական շուք հաղորդելով Հռոմի տիրապետության տակ գտնվող երկատված Հայաստանի առաջին քրիստոնյա նահատակների` հռոմեացի կառավարիչ Ֆելիչեի փեսա Պողիկտոսի (250 թ.) սիրով ու խանդով, նոր հավատի լույսով առլեցուն ողբերգությանը£ Կոլորիտային լուծումները Մերի Սարգսյանի մտահղացած զգեստների պարզապես հրաշալի են գտնված` սևի, կարմիրի, ճերմակի և ոսկեգույնի նրբաճաշակ համադրությամբ£ Ժամանակի շունչն է, ասես, ձևավորել դերակատարներից յուրաքանչյուրի զգեստավորումը£ Բեմի վրա յոթ տասնյակ մասնակիցների ճշգրիտ հաշվարկված տեղափոխություններով, դասավորվածությամբ աստիճանաշարերի, վերին հարթակի վրա և ավանսցենում կազմավորվում են գեղանկարչական ցայտուն արտահայտչականությամբ օժտված միզանսցեններ, որոնց բովանդակային խորհուրդը երաժշտության անթերի ելևէջումներով մոգական զորություն է ստանում£ Ասես միաժամանակ երգելով ու պարելով` բոլոր դերակատարները` բալետը, երգչախումբը, մեներգիչները խաղում են նաև` միասնական անսամբլային արարումով ներգրավելով հանդիսասրահը դրամատիկ գործողությունների ընթացքի մեջ£ Ներքին դինամիկա ես զգում նույնիսկ ստատիկ իրավիճակներում£ Իրենց դերերգերի վարպետ կատարումներով երաժշտության ներթաքույց ողբերգությամբ են անկեղծորեն վարակում հանդիսատեսին Ռուբեն Նուրիջանյանի (տենոր) Պողիկտոսը, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանի (բարիտոն), Սևերոսը, Տիգրան Կոնինիյանի (տենոր) Ներսեսը£ Հապա ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հացագործյանի (սոպրանո) Պաոլինան£ Բեմի շենշող զարդն է այս Պաոլինան, համակ կանացիություն ու սեր£ Ինչպես է տարուբերվում հին ու նոր կրոնական հավատների միջև, տառապում ստորգետնյա դրվագված դռների խորքից ամուսնու` Պողիկտոսի աղոթքն ունկնդրելիս, կսկիծով մերժում հանկարծակի կենդանություն ստացած երբեմնի սիրեցյալին` Սևերոսին, վեհանձնաբար միանում նահատակվող ամուսնուն… Բեմական բարձր կուլտուրայով են մարմնավորում գլխավոր դերակատարները իրենց հերոսներին, հուզառատ երգի ու ներփակ ապրումի խաղի սինթեզով£ Տպավորվում են նաև Միքայել Հովակիմյանի (բաս) քրմապետ Կալիստենը և Արմեն Բադալյանի (տենոր) Ֆելիչեն£ …Քրիստոնեության հաղթանակը ավետող ավարտական տեսարանի ամփոփիչ տպավորությամբ թեթևացած շունչ ես քաշում` 1993¬ին բեմադրված այս պոետիկ երաժշտադ րամատուրգիական ստեղծագործությունը այսօր նույնքան ամբողջական և ուշագրավ է, ինչպես սովի ու խավարի գերիշխանության հակամշակութային պատնեշը իր ծնունդով հաղթականորեն ճեղքելու տարիներին£ Երախտագիտության խոսքեր չես գտնում արժեքավորելու համար ներկայացման հիմնադիր կազմի անձնվիրությունը, վերականգնող ռեժիսորների, հատկապես բեմի նվիրյալ մշակ Ժաննա Թահմիզյանի անգնահատելի ծառայությունը արեստասերներին, վաղուց անկում ապրող օպերային արվեստին. չէ՞ որ Մաեստրոյի «Պողիկտոս»¬ը վարպետության կենդանի դասագիրք է` բացի արվեստի մնայուն արժեք վերստին դառնալուց. լևոնյանական անզուգական գեղագիտության վերահաստատման հուսադրող նախանշան… 3. Դեռ կարելի է կանխել նավաբեկումը Չլիներ մութ ու ցուրտ տարիների իր զարմանահրաշ ծնունդով բարեկեցիկ աշխարհի հիացական նախանձը շարժած հրաշամանուկ «Պողիկտոս»-ը, գուցե որևէ կերպ համակերպվեի սնամեջ գավառայնության խղճուկ զավակ «Նորմա»-ի կամ հնաբույր նոր «Անուշ»-ի, «Արշակ Երկրորդ»-ի ինֆանտիլ գոյատևման իրավունքի ամոթալի, անպատվաբեր փաստի հետ` սոսկ որպես սքանչելի հատուկենտ մնացած ձայների հնչեցման չկորսված միակ հնարավորության: Մինչդեռ հրաշալի երիտասարդ ուժեր ունենք, որ անվանի հներից ոմանց նման հաստատվում են օտար բեմերում: Տեսած ու լսած չլինեի արդի հայ ազգային օպերային արվեստի Քրմապետ Տիգրան Լևոնյանի ֆանտաստիկ ռեալիզմի ծիսական համաձուլվածքային թատրոնի մոգական առկայծումները` «Լեբլեբիջիից», «Արշակից» մինչև «Անուշ» ու «Օթելլո», գուցե հավատայի, որ մեծապատիվ մուրացկանի նվաստ կարգավիճակում դրված, պետության խորթ զավակ դարձած մեր բարձր մշակույթն անզոր է հրաշքներ արարել: Չարագուշակ անցողիկ երազի արժեք են ձեռք բերել այսօր մղձավանջային ոգեսպան ժամանակները: Անհամեմատ բարենպաստ են ընդհանուր կենսապայմանները, սակայն դեռևս կապանքված են մնում ճշմարիտ արվեստագետի, արարչագործ մասնագիտական ներուժի լիարժեք դրսևորման ռեալ հնարավորությունները գործարար շոումենների մենաշնորհային արտոնությունների մամլիչի անարգել գործունեութ յամբ: Ներկա պահին ամենաողբերգականը մեր ազգային օպերային արվեստի հոգեվարքային կարգավիճակն է: Չկա համակողմանի պատրաստվածությամբ, բեմադրական հարուստ կենսափորձով ու կազմակերպչական անչար կայացման ակներև ունակություններով վերընձյուղման հավատ ներշնչող մի նոր մունետիկ, որի շուրջ համախմբվելով իրենց բեմից «աստղաթափով» օտարվող վարպետ հները շնորհալի նորերի հետ ներդաշն, բարձր արվեստի երդվյալ հավատավորների հաստատուն իրենց միասնությամբ կարողանան վերստին նույն ուժգնությամբ զրնգացնել մեր հայկական օպերային միակ թատրոնի վաղեմի փառքը սրճարանախեղդ (խե¯ղճ Թամանյան…) հիմնանորոգված հոյակերտ շինության պատերի ներսում գեթ: Համոզված եմ, սակայն, դեռ կարելի է փրկել խորտակվող նավը պետական սրտացավ վերակենդանացնող աջակցությամբ` բարոյական և ֆինանսական: Չեմ առաջարկում «դրսից» ուժեր ներգրավել. գրոշներով ոչ ոք մեր արվեստը չի ծաղկեցնի: Անհապաղ հարկ է գործի դնել «ոսկե միջինը», ապավինել առայժմ սեփական ուժերին, պայմանագրային հիմունքներով բեմադրական աշխատանքներին մասնակից դարձնել, օրինակ, դաշտում եղած միակ պրոֆեսիոնալ Արմեն Մելիքսեթյանին կամ «Ավե Մարիա» երաժշտական միստերիայով արվեստագիտական բազմապլան ունակությունները հավաստած Վահե Շահվերդյանին: Սաղմնավորման փուլում փրկենք գեթ «Դավիթ Բեկ»-ը… Օպերային թատրոնը ազգային արժեք է, համազգային հպարտություն, սեփականություն: Անթույլատրելի է, իսկական ազգուրացություն նրա անկմանը կողմնակի աչքով ու անսեր սրտով հայելը…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ