ՄԱՅՐ ԲԵՄԻ ՀԱՄԵՍՏԱՓԱՅԼ ԴԻՑՈՒՀԻՆ
Մարգո Մուրադյան արտիստուհու կերպարը ինձ համար նույնանում է մանկությանս անուշ, խրատող, բարի հեքիաթների հետ£ Գուցե դա գալիս է նրանից, որ ժամանակին հոգևոր անբացատրելի հմայք էին ամփոփում իրենցում հանրային ռադիոյով ամեն երեկո հնչող մեղրածոր հեքիաթները, որ այնքան կենդանի գույներով պատմում էին Մնջիկն ու Երազիկը£ Տարիներ անց նույն քաղցրությամբ դրանք խաղաղ, երանավետ նիրհ էին սփռում մանչուկիս աչիկներին£ Ռադիոեթերից այսօր հազիվ թե կարելի լինի որսալ ներաշխարհդ ազնվացնող ու գեղեցկացնող նման լիցքեր£ Ասենք, ներկայիս մանուկներն այլ հրապուրանքներով են լցնում իրենց առօրյան, XXI դարասկզբին հարիր զվարճախա ղերով, որոնք գիտաֆանտաստիկ երևակայությամբ միայն կարող էին հասու լինել իմ ու հաջորդ մի քանի սերունդներին: Այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհին դիմավորում է իր կյանքի ութերորդ տասնամյակը£ Տարիները սակայն չեն աղարտել հուզառատ նրա ձայնի քնքուշ ելևէջները, ասես ամենևին էլ չի խամրել սևորակ, դյութիչ աչքերի արտասովոր փայլը, որոնցում ինչ¬որ թախիծ է բուն դրել£ Անցնող գարուննե՞րն են պատճառը, թե՞ վերջին տարիների ստեղծագործական պարապուրդը£ Ուժե՞րն են նվազել...Դժվարանում եմ ճշգրիտ որոշել£ Հաստատ գիտեմ միայն, որ իրեն հատուկ համեստությունից չէր միայն հոբելյանի առիթով հանդիպմանս առաջարկը մերժելը£ Մինչդեռ հավակնում էի ամբողջական արտիստական դիմանկարն ուրվագծել իր իսկ հետադարձ ամբողջացնող գնահատականին ապավինելով£ Քանիցս համոզվել եմ անչար անաչառության մեջ սունդուկյանական «դպրոցի» անեղծ այս նվիրյալի, ում վերջին դերակատարումից` Նինուչոյից (Ալդո Նիկոլայի, «Վերադարձ Սորենտո») աղոտ պատառիկներ են սոսկ պահպանվել հիշողությանս մեջ նազելի, առինքնող կանացիության տիպարի£ …Մանկավարժի ընտանիքում հասունացող աղջնակի համար դժվար է եղել դեպի պրոֆեսիոնալ թատրոն տանող ճանապարհին հաստատվելը£ 1944¬ին մի խումբ դասընկեր ների հետ Արմեն Գուլակյանի նորաբաց թատերական ստուդիա ընդունված Մարգոյին ծնողները ստիպողաբար կտրել են միջավայրից` ուղարկելով տատի մոտ£ Բայց, միևնույն է, միջնակարգն ավարտելուց հետո նա հաջորդ տարի ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտ` համառորեն հարթելով կայացման իր ուղին սիրելի ուսուցչի` Մուրադ Կոստանյանի մասնագիտական մկրտությամբ£ Նախապատվությունը ռուսական թատրոնին տվող թատերամոլ ուսանողուհին Վաղարշյանի Համլետը տեսնելուց հետո աննկատ կապվում է Մայր թատրոնի հետ` արդեն երկրորդ կուրսում արժանանալով Գուլակյանի խոստմանը` ինստիտուտն ավարտելուց հետո սունդուկյանցիների բեմում հաստատվելու: Մեծ բեմում առաջին քայլերն էր անում Մարգո Մուրադյանը, երբ նրան հանձնարարվեց Ռանևսկայայի դստեր` Անյայի (Չեխով, «Բալի այգի») դերը£ Պայծառ քնարականությամբ է օժտում իր հերոսուհու բեմավորումը Մուրադյանը` վաստակելով հանդիսատեսի համակրանքը£ Արտիստուհու մեկ այլ դերակերպավորման անկեղծությունն ու անմիջականութ յունը ջերմորեն են գնահատել երկու հանրահայտ Տատիկները (Կասոնա, «Ծառերը կանգնած են մահանում»)` Վերիկո Անջափարիձեն և Օլգա Գուլազյանը£ «Մուրադյանի Մարթան սիրում է ինձ` Տատիկին,¬ ասում է վրաց բեմի խոշորագույն վարպետը,¬ սիրում է անկեղծ, ջերմ, անմիջական£ Ես հավատացի նրա սիրուն ու ինքս էլ սիրեցի այդ հմայիչ, զգայուն արտիստուհուն»£ «Այնպես է դիմում ինձ, որ թվում է, թե իմ հարազատ թոռնիկն է»,¬ նույն միտքն է արտահայտում մեծանուն հայ արտիստուհին£ Առավելապես երկրորդ դերակատարուհի լինելու կարգավիճակը չի ճնշել նրա արտիստական արժանապատվությունը` հավասար խաղի, երևալու հնարավորություն է ունեցել: Երբեմն հանպատրաստից բեմ դուրս գալով` կարողացել է անճիգ հաղորդել խաղացվող կերպարին իր սեփական գույները, ինչպես 1960¬ի դեկտեմբերյան մի օր, երբ Շուշանիկի (Շիրվանզադե, «Քաոս») դերակատարուհին անսպասելի հիվանդացել էր, իսկ իրեն փոքրիկ դստեր հետ ուղղակի փողոցից գտել և ավտոմեքենայով թատրոն էին հասցրել մուտքից անմիջապես առաջ£ Այդ երեկո նրա վեցամյա Նունեն առաջին անգամ երեկոյան ներկայացում դիտեց` կուլիսներից լուռ հետևելով մոր խաղին, ով, շնորհիվ իր ներքին հարստության, մի քանի ակնթարթում վերափոխվել էր հեզանազ Շուշանիկի£ Տարիների ընթացքում նվիրյալ բեմականը կանանց իր կերպարաշարն է ստեղծել Մայր թատրոնում, ռադիո-հեռուստատեսա յին մի շարք բեմադրություններում, կրկնօրինակել բազմաթիվ կինոդերեր£ Հանդիսատեսին հմայել են նրա Հեղինեն («Ամուսիններ») և Շուրան («Եգոր Բուլիչովը և ուրիշներ»), Նյուշան («Չմարող աստղեր») և Շողերը («Նույն հարկի տակ»), Նուարդն («Արա Գեղեցիկ») և Մերին («Բրոուդիի ամրոցը»), Ագլայան («Ապուշը») և Մագդալենան («Բեռնարդա Ալբայի տունը»)… Շատերը£ Իր համար հատկապես սիրելի է եղել Սուսանը («Նամուս») և Կորդելիան («Լիր արքա»): Մարգո Մուրադյան արվեստագետի մարմնավորած կանանց նկարագրերին ինքնատիպ գրավչություն տվողը նրա փխրուն ու ազնիվ, բանաստեղծական մարդկային հոգեկերտվածքն է եղել, որի վեհաշուք արժանիքները ակնածալից խոնարհումով են նկատվել խաղընկերների, բեմադրիչների ու անդավաճան խստապահանջ հանդիսատեսի կողմից£ Բեմում ծնվող այդ երեք տասնյակից ավելի կանայք միմյանցից հստակորեն տարբերակվել են շնորհիվ արտիստուհու բարձրակարգ մասնագիտական պատրաստվածության, մեծերի կողքին ինքնարտահայտման ու անհատականացման բացառիկ բախտավորության և թատրոնի պաշտամունքով տոգորված պատասխանատվության սրված զգացողութ յան£ Ափսոս, որ ինքս ականատես չեմ եղել արտիստական ծաղկունքին այս ինքնատիպ դերասանուհու, Մայր թատրոնի աստեղային երբեմնի հրավառության անկրկնելի փայլատակմանը իր նպաստը բերած բեմի համեստափայլ դիցուհու£ Թատերական հրաշքներն, ավաղ, չեն կրկնվում… Արաքսյա Գյուլզադյան ¬ 100 Ժողովրդական երգարվեստի անխոնջ մշակը Արժեքների և դրանց մնայուն կշիռը հաստատող չափանիշների կտրուկ խեղաթյուրման մեր հեղհեղուկ ներկայում մոռացության մատնվեց երբևէ ժողովրդական վճիտ ակունքներից բխող իր երգարվեստով բազմահազար ունկնդիրների հոգևոր պահանջներին լիուլի հագուրդ տվող մի սիրելի անուն ևս` ՀՀ ժողովրդական արտիստուհի Արաքսյա Գյուլզադյանինը£ Մասսայական ռաբիսի լայնամասշտաբ հաղթարշավի մեր օրերում լայն ժողովրդականություն են վայելում առավելապես (եթե չասեմ` միայն) նորահայտ «աստղիկները»` միկրոֆոնին կառչած, նորագույն տեխնիկայով ձայնագրված բաղաձայն կատարումներով£ Արաբա-թուրքա-պարսկական նորահունց, թիթեռի կյանք ունեցող նրանց խուռներամ «երգերը» նույնպես ժողովրդական են համարվում, հայկական, երբ դրանցում գրագետ երաժիշտները դժվարանում են աղերսներ գտնել մեր ազգային երգարանի որևէ բնութագրական արտահայտության հետ£ Թե բովանդակության, թե կատարման առումով£ Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների համույթի, ապա` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի Արաքսյա Գյուլզադյանը հուզառատ ապրումներով մատուցում էր տարբեր ժողովուրդների երգերի հանրահայտ նմուշներ` հստակ տարբերակելով դրանք ծնած հող ու ջրի ուրույն երանգները£ Դրանից ոչ թե խունանում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների նրա կատարումները, այլ ավելի հարստանում, առանձնանում£ Այսօր ստվերվում է իր բնատուր շնորհները հայ երգարվեստի պրոպագանդմանը մոտ կես դար նվիրաբերած, իսկապես ժողովրդական երգչուհու անբասիր ծառայությունը սեփական ազգին£ Նոր սերունդները, նաև այսպիսով, անհաղորդ են մնում նույնիսկ ոչ հեռու անցյալի իրենց նախնիների թողած մշակութային ժառանգությանը, ազգային ավանդները պահպանող ու զարգացնող արվեստագետներից շատ-շատերի անվանն ու գործին£ Իրենք մեղավոր չեն£ Նրանց որպես հայկական հրամցվում է պետականորեն խրախուսվող օտարածին մի կոնգլոմերատ, որի հուժկու ազդեցությամբ վաղուց ձևավորվել է ժողովրդական արմատներից իսպառ հրաժարված, ապազգային, անհայրենիք մի հանրություն£ Պատվաստված ցածր ճաշակը բարձր արվեստի պահանջարկ, գեթ մասնակիորեն, շուտով հազիվ թե ներկայացնի£ Զարմանում եմ, որ այս պայթյունավտանգ իրադրությունը չի ցնցում հատուկենտ մնացած ազնիվ մտավորականներին, չի համախմբում որպես հզոր ընդդիմություն` ունակ կասեցնելու համազգային դիմազրկումը£ Նախ հոգին է մեռնում, ապա` մարմինը£ Բուն ժողովրդական, դասական հոգևոր արժեքները նսեմացնելով ու փոշիացնելով արդյոք չե՞նք խարխլում մեր ազգային պետականության հիմքերը£ Արդյո՞ք մեզ էլ չի սպառնում սեփական մշակույթից օտարված աշխարհասփյուռ հինավուրց ժողովուրդների անփառունակ, ծվատված վախճանը£ Հոբելյանական հերթական տագնապս եմ հնչեցնում£ Այս անգամ` Արաքսյա Գյուլզադյանի առիթով£ Քանի դեռ Կոմիտասի Պատարագից էլ մի արտառոց շոու չի դրվել մասսայական շրջանառության մեջ հանցավոր ամենաթողության անհուսալի մեր ժամանակներում£