Այստեղ կոփվում է զինվորի ոգին
Երեկ հանդիսավոր արարողությամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտի այս տարվա շրջանավարտ 163 մոտոհրաձիգների, 90 հրետանավորների, 13 տանկիստների շնորհվեց 1-ին աստիճանի (սկզբնական) սպայական կոչում և հանձնվեցին դիպլոմներ: Իր հիմնադրման օրվանից ինստիտուտի հազարավոր շրջանավարտները համալրում են Հայկական բանակի սպայական շարքերը: Նրանցից շատերն այսօր գրավում են բարձր պաշտոններ` դասակի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատար, տեղակալ ու ծառայության պետ: Ինստիտուտի ողջ անձնակազմի, շրջանավարտների հպարտությունն ու ոգևորությունը համակել էր նաև ծնողներին, չէ՞ որ այսուհետ նաև նրանց զավակներին է վստահվում հայրենիքի պաշտպանության սրբազան գործը: - Այսօր ես ութերորդ անգամ ՀՀ Զինված ուժեր եմ ճանապարհում ռազմական ինստիտուտում ուսումնառությունն ավարտած և լեյտենանտի կոչում ստացած մեր շրջանավարտներին: …Մենք ձեզ կրթել և դաստիարակել ենք որպես կրտսեր հրամանատարներ, հայրենասերներ և նվիրյալներ: Որպես հրամանատարներ, դուք պետք է լինեք խստապահանջ, բայց ոչ դաժան, արդարամիտ և ոչ կողմնապահ: Պետք է դաստիարակեք ձեր ենթականերին և լինեք օրինակելի,- հորդորում-պարտավորեցնում է գեներալ-լեյտանանտ, ինստիտուտի պետ ՍՏԵՓԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ: Զորամասերի սպայական կազմում ընդգրկված շրջանավարտներն անշուշտ առանց հրամանատարների աջակցության անկարող են հաղթահարել դեպի փորձառություն տանող ճանապարհի դժվարությունները, առավել ևս կատարելագործվել: Մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շնորհիվ Հայոց երիտասարդ բանակը դարձել է կայուն և զորեղ: - Հայոց բանակը 15 տարիների ընթացքում համալրվել է երիտասարդ կադրերով, և դրա անհրաժեշտությունն այսօր էլ կա, ուստի շարունակաբար համալրվում են այն սպաների շարքերը, ովքեր բանակից զորացրվում են կենսաթոշակի,- ասում է ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:- Վստահորեն կարող եմ նշել, որ մեր կադրերը կատարելապես պատրաստված են: Ի տարբերություն այլ երկրների ռազմական հաստատությունների, այստեղ դաստիարակվում են կամային և ֆիզիկական այնպիսի հատկանիշներ, որոնք խիստ կարևոր են հայ զինվորականի համար: Գերազանցության վկայագրով (կարմիր դիպլոմ) ավարտած մոտոհրաձիգ, լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի համար ռազմական կրթությունը երազանք է եղել: Եվ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտելուց հետո ցանկացել է ուսումը շարունակել ռազմական ինստիտուտում: - Մենք, որ միշտ բարի նախանձով ենք նայել մեր հրամանատարների զինվորական կեցվածքին, այսօր համալրում ենք նրանց շարքերը: Նախընտրելով զինվորականի մասնագիտությունը, նպատակ ունեմ մասնակցել հայրենիքիս պաշտպանությանն ու նպաստելու հզորացմանը: Նորից` հայրենի երկնակամարում Աշխարհի առաջընթացը գրեթե միշտ պայմանավորված է եղել երիտասարդությամբ£ Նա իր լավատեսությամբ և ակտիվ գործունեությամբ նպաստել է հայրենանվեր գաղափարների իրագործմանը£ Թերևս սրանով էր պայմանավորված 2002¬ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի արդեն ավանդական դարձած ծրագրի նախաձեռնությունը, որը հայազգի երիտասարդներին մեկտեղում է հայրենի հողի վրա£ Ամենամյա հավաքը նպատակ ունի աշխարհի բոլոր ծագերից ժամանած երիտասարդների համար ստեղծել բարեկամական մթնոլորտ, ուր երիտասարդները հնարավորություն կունենան ճանաչել իրար, մտերմանալ, մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների£ Առ այսօր հավաքներին մասնակցած 6000-6500 երիտասարդներ Դիլիջանում և Ծաղկաձորում, իսկ անցյալ տարի նաև Արցախում, անմոռանալի շաբաթներ են անցկացրել` ծանոթանալով հայրենի բնաշխարհին ու պատմությանը և հարստացնելով հայ երիտասարդության պատմության էջերը£ «Բազե-2007»¬ն այս անգամ հուլիսի 12¬ից 19¬ը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում իր հարկի ներքո կհավաքի շուրջ 650 երիտասարդ£ Ինչպես միշտ կարմիր, կապույտ, նարնջագույն ճակատներում ընդգրկվելու են 18-30 տարեկան 200-ական մասնակիցներ£ Հավաքի կազմն այս անգամ Հայաստանի մայրաքաղաքից, մարզերից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքից ժամանած երիտասարդներից բացի կհամալրեն «Փյունիկ» հաշմանդամների միությունը, լրագրողները, ինչպես նաև Բելառուսից հայտ ներկայացրած հայ երիտասարդների մեկ ջոկատ£ Մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Ավստրալիայում բնակվող մեր հայրենակիցներից£ Այս տարի ավելացել է մշտական միջոցառումների և մրցույթների տեսականին£ Ավանդական դարձած ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, շախմատի մրցումներին գումարվել են նաև կշռաքարերի բարձրացումը և պարանի ձգումը£ Ի տարբերություն «Բազե»¬ի հավաքները վավերացնող փոքրիկ ֆիլմերի, առավելությունը տրվել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաք-2007 թ. Ջերմուկում» հեռուստատեսային տարբերակին, որն ուղիղ միացումների տեսքով կցուցադրվի Նոր ալիք հեռուստաալիքով և արբանյակային հեռարձակմամբ£ «Ավանգարդի» այն հարցին, թե պահպանվե՞լ են արդյոք բարեկամական հարաբերությունները «Բազեի» և նախկին բազեականների միջև, «Բազե» համահայկական հավաքի լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանն ասաց. ¬ Նախ նշեմ, որ «Բազե-2007» ՀԵՀ¬ի կազմում չեն կարող ընդգրկվել նախորդ հավաքների և փառատոների մասնակիցները£ Նախկին մասնակիցը կարող է հանդես գալ միայն ջոկատի հրամանատարի կարգավիճակում, ոչ իբրև մասնակից£ Ինչ վերաբերում է արդեն հաստատված բարեկամական հարաբերությունների և համագործակցության շարունա կությանը, այդ մասին վկայում են էլեկտրոնային նամակներն ու տեղեկությունները£ Անգամ Սփյուռքից ստացել ենք 3 երիտասարդների և հայաստանցի աղջիկների հարսանեկան արարողություններին մասնակցելու հրավերներ£ Դե ինչ, եթե «Բազեն» Հայաստան-Սփյուռք կապերն օղակում է նաև հարսանեկան դաշինքով, ուրեմն թող նաև այս կերպ հարատևի ու ամրապնդվի Հայաստան-Սփյուռք կամուրջը£