Օլիգարխիկ քաղաքականության արդյունքի խուճապը


Անցած շաբաթը հիմնականում հանդարտ քարոզարշավի շաբաթ էր` գրեթե առանց արտառոց դեպքերի: Քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից շտապեցին հրապարակել քարոզարշավի մասին իրենց կարծիքները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ` «սա էներգետիկա է տալիս մարդկանց»: Իրենց որդեգրած քարոզչական տեխնոլոգիաներում որոշակի սրբագրումներ կատարեցին դաշնակցականները: Երևի քչերն են նկատել, որ մի առավոտ Երևանն արթնացավ առանց դաշնակցական... փուչիկների: Երևի դաշնակցական փուչ փուչիկների մասին ասեկոսեները հասել են հայ հեղափոխականների ականջին, ու նրանք էլ հասկացել են` փուչիկներից վնասն ավելի շատ է... Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի համոզմամբ` նախընտրական կրքերի շիկացման փուլը դեռ առջևում է: Բայց այս հարցում նա երևի թե մի փոքր սխալվում է: Նախընտրական կրքերն, ըստ էության, արդեն շիկացել են կամ, առնվազն սկսում են շիկանալ. դրա նախանշանները նկատելի են հատկապես ԲՀԿ պարագայում: Բարգավաճ ցիների` միմյանց հաջորդող հայտարարությունները, այդ հայտարարությունների և գործողությունների հակասությունները, թերևս, վկայում են, որ այս ճամբարում կարծես խուճապ է նկատվում: Որպես հանրությանը մատուցվող` ԲՀԿ անպարտելի հզորության դրսևորում հնչած Գագիկ Ծառուկյանի մոր հարցազրույցում հարկերը չվճարելու մասին ինքնավստահ հայտարարությունը. «...Շատ էլ լավ ենք անում: Եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում: Տամ, որ գնան Մոնտե Կառլո... Չեմ տա...»: Իսկ ընդամենը մի երկու օր անց մեկ այլ թերթում Ռոզա Ծառուկյանը հերքում է իր ասածը. «...Ինձ վերագրվել են մտքեր` ինչ-որ մոնտեկառլոների և կազինոների մասին, ինչը, մեղմ ասած, լրագրողական անբարեխղճության արդյունք էր»: Ավելին, տիկին Ծառուկյանը հերքում չի պահանջում և դատարան չի դիմում: Ընտրապայքարում ինքնավստահ, քաղաքական հզոր ուժի համար աններելի ներողամտությո՞ւն է սա, թե ի՞նչ... Քարոզարշավի անցած շաբաթվա հանդարտ ընթացքը խախտեցին «Տեցի կռուգում» հնչած կրակահերթերը: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է նախընտրելի ԲՀԿ-ն մյուսնե րից, ասում է. «Գող չենք, ավազակ չենք, դրանից այն կողմ էլ բան կա՞»: Սա ասելիս պարոն Բոստանջյանը դեռ տեղյակ չէր «Տեցի կռուգում» հնչած կրակահերթերի մասին: Տեղյակ չէր, որ այդ ավազակային փոխհրաձգության մասնակիցներից մեկը «Տեցի կռուգի» ախպերության շրջանակներում «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի բարգավաճցի Արամ Վարդանյանն է: ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ, քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն ասում է, որ չի հավատում հատկապես հեռախոսային սոցիոլոգիական հարցումներին` «Այդ հարցում ներն այսօր շատ քիչ են համապատասխանում իրականությանը»: Բայց Գերասիմ Բարսեղյանը հավատա, թե չհավատա, միևնույն է` այսօր վերջ չունեցող ԲՀԿ-ական անկոչ հյուրերից, բարգավաճցիների հեռախոսազանգերից հոգնած հարևաններս բողոքում են. «Օ¯ֆ, զզվեցրին, այ մարդ. դռնով դուրս ես անում` պատուհանով են մտնում, պատուհանդ փակում ես` հիմի էլ հեռախոսով են հարցնում, թե կուզե՞ք ԲՀԿ անդամ գրվեք, ԲՀԿ-ին ձայն կտա՞ք»: Ինչևէ: Նախընտրական պայքարի զարգացումների` ԲՀԿ-ին առնչվող իրողությունների ոչ լրիվ ցանկը ստիպում է եզրակացնել, որ հայաստանյան ընտրական գործընթաց ներին հետևող ամերիկյան քաղաքագետների բնորոշմամբ` օլիգարխիկ քաղաքականության արդյունք ԲՀԿ-ն ընտրությունների նախաշեմին, կարծես, տեղը չի գտնում, կարծես... խուճապահար է: Որ ԲՀԿ-ը սկսել է փրփուրներից կառչել. ընդգծվեց, մասնավորապես, Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպմանը: Հանրահավաք-հանդիպումը, ինչպես ասվեց, դավիթաշենցի ընտրողների հետ էր, բայց միկրոավտոբուսներով Երևանի Դավիթաշեն համայնք բերված կոտայքցիները հանրահավաքում ներկա դավիթաշեն ցիներից թվով ավելի շատ կլինեին... Որ քարոզչության փուլում ԲՀԿ-ը պարտվում է իր գլխավոր մրցակցին` ՀՀԿ-ին, վկայում են նաև բրիտանական հարցախույզի արդյունք ները: Ըստ այդմ, հասարակության մեծ մասը հատկապես անվտանգության և պատերազմի հարցերում (ինչը անչափ կարևոր է մեր տարածաշրջանում առկա խնդիրների դեպքում) ավելի շատ վստահում է ՀՀԿ-ին: Այս պարագայում քաղաքական պայքարի փորձառություն չունեցող և, ըստ էության, միայն ֆինանսական կարողությանն ապավինող ԲՀԿ-ն, շատ հավանական է, որ բավարարվի ընտրությունների ֆավորիտը համարվող ՀՀԿ-ի կցորդը լինելով խորհրդարանում: