Աղվեսի դունչը խաղողին չհասավ


Ազգային ժողովում չհայտնված «Միավորված աշխատանքային կուսակցության» առաջնորդ, մեծավորների աչքի լույս Գուրգեն Արսենյանը քառամսյա լռությունից հետո հայտարարեց, թե. - Մեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը մեր կյանքն է, այլ ոչ թե ԱԺ-ում լինելը: Եվ այս ամենը ասվում է գովազդային վահանակների ու այլևայլ ծախսերի համար հատկացված գումարների փոշիանալու դեպքում: ՄԱԿ-ի ղեկավարը նեղացած չէ 5 %-ի արգելանքը հաղթահարելուն շատ մոտ կանգնած կուսակցությանը տրված ձայների անբավարարությունից. - Քաղաքականության մեջ սովորել եմ որևէ մեկից չնեղանալ, իսկ խորհրդարանում չհայտնվելու թիվ 1 պատասխանատուն ես եմ: Չեմ նեղանում որևէ մեկից` ոչ քաղաքական ուժերից, ոչ սեփական թիմակիցներից, ոչ էլ ընտրողներից: Վերլուծելով ընտրությունների արդյունքները, եկանք այն եզրահանգման, որ ձախողման պատճառը մեր չափից ավելի կոռեկտությունն էր և քաղաքական հակառակորդների նկատմամբ սև PR-ի չկիրառումը: Գուրգեն Արսենյանն իր հետագա գործունեությունը տեսնում է քաղաքականության մեջ£ Առաջիկա ծրագրերի մասով նախագահի ընտրություններից հետո կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, իսկ ինչ վերաբերում է կուսակցության երկարաժամկետ ծրագրերին, ապա դրանք կապված են 2012¬ի խորհրդարանական ընտրությունների հետ£ Գուրգեն Արսենյանը դեռևս պատրաստ չէ որակական գնահատականներ տալ 4-րդ գումարման ԱԺ¬ին£ Այնուամենայնիվ` - 4-րդ գումարման ԱԺ¬ը չի կարող ավելի լավը լինել նախորդից£ Դե, իհարկե, այսպես կարող է արտահայտվել միայն վիրավոր հոգին£ ՄԱԿ ղեկավարը, բացառելով իր թեկնածության առաջադրումը Նախագահի ընտրություններում, խոստանում է իրենց նախընտրելի թեկնածուի անունը հրապարակել միայն այն ժամանակ, երբ առաջադրված լինեն բոլոր թեկնածուները£ Եվ քանի որ ՄԱԿ¬ը ազատական գաղափարախոսության կրող է, ուրեմն իրենց պաշտպանած թեկնածուն էլ պետք է ունենա. - Ազատական ծրագիր, բարեփոխումներին ուղղված ծրագիր£ Սոցիալիստական ուղղվածություն ունեցող որևէ ծրագիր կամ թեկնածու չի ստանա մեր աջակցությունը, դա մեր դիրքորոշումն է£ Նրա խոսքի վերջին արտահայտությունն, իհարկե, ՀՅԴ¬ի մասին է£ Սակայն Գուրգեն Արսենյանի թափանցիկ ակնարկից արդեն իսկ դժվար չէ եզրակացնել, որ նախընտրելի է Սերժ Սարգսյանի թեկնածությունը£ Ավելին, նրա ձևակերպում ներից մեկը մեծամտության հասնող հավակնոտ է հնչում. ¬ ՄԱԿ¬ը քաղաքական այն ուժն է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանին է տվել իր վստահությունը որպես ՀՀ վարչապետի և նա նշանակվել է վարչապետ£ Սերժ Սարգսյանը կարող է իրականացնել այդ բարձր վստահությունը£ Մենք պետք է նաև հետևենք էվոլյուցիային, այն էվոլյուցիային, որը կա£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ