Մերօրյա զավթիչները


Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտարարեց. «Մեր հետևողական աշխատանքի արդյունքում նվազել են հողազավթման դեպքերը»: Փոխքաղաքապետը չմանրամասնեց` զավթիչնե՞րն են նահանջել, թե՞ էլ հող չի մնացել զավթելու: Գլխացավանք Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելը իսկական գլխացավանք է դարձել պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանի համար: Նրա առաջին օրերի զրուցասի րությանը խանգարում են տևական գլխացավերը: Եվ խանգարում են այնքան, որ լրագրողների հարցերին իսկ նա պատասխանել չի կարողանում: Ազգընտիրներիս առողջութ յունը ոչ մեկին չի՞ հետաքրքրում: Լավաշի մեջ փաթաթա՞ծ, թե՞... ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը շուտով համալրելու է Դաշնակցության շարքերը: Թե ինչպես են երդվում կուսակցությունում, պատգամավորը խոստացել է պատմել «երդումն ուտելուց հետո»…

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ