ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՆ ՈՒ ԼՈՒՅՍԸ


Ավիկ Դեյրմենջյանը բանաստեղծ է£ Էությա°մբ, նկարագրո°վ, ազգային ճակատագրո°վ£ Նրա կենսագրությունը (ծննդյան թվականն այս դեպքում կարևոր չէ) սկսվում է 1915 թվականի Ուրֆայի` պատմական Եդեսիայի հերոսամարտից, որի ընթացքում 25 օր շարունակ թուրքական կանոնավոր զորամիավորումների, հրոսակների ու ելուզակների խուժդուժ գրոհները դիմագրավեցին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք` ու մինչև անգամ` երեխաները£ Հայտնի է, որ 1915 թվականը 1915-ին չվերջացավ£ Հայրենի եզերքը վերջնականապես կորցրած Ավիկի ծնողները դեգերում էին օտար ափերում, մինչև ստացան ներգաղթի ավետիսը£ Վերապրող արևմտահայերը հույսով -հավատով Խորհրդային Հայաստան հասան, բայց դեռևս հայրենի հողը չհամբուրած, հայրենիքում չհաստատված, որպես հայրենիքի դավաճաններ, ապրանքատար կառաշարերով Սիբիր աքսորվեցին£ Ստալինյան բռնապետությունը նրանց ուսուցանում էր, որ մեր հայրենիքի մայրաքաղաքը Մոսկվան է, համայնատիրական վարչակարգը պաշտոնապես հայտարարում, որ ամբողջ Արևմտահայաստանը բռնազավթած Թուրքիայից տարածքային պահանջ չունի£ Ավիկի հայրը ըմբոստ ուրֆացի էր, որքան էլ անանցանելի թվար խորհրդային երկաթյա վարագույրը, ընտանիքը ժողվեց, նորից պանդուխտ դարձավ£ Նա հաստատվեց Բեյրութում, հետո աշխարհամասեր կտրեց, Միացյալ Նահանգներ հասավ, բայց ոչ մի տեղ երջանիկ չեղավ£ Երջանիկ չէր նաև Ավիկը, ում հոգում նախնիների` Ուրֆայի կարոտ-մորմոքին հավելվել էր հայրենի եզերքի կարոտը£ Պատահական չէ, որ այժմ արդեն երկու բնակարան ունի. մեկը` Բոստոնում, մյուսը` Երևանում£ Այսպիսի ինքնություն, կենսագրություն ունեցող հայը կարո՞ղ է բանաստեղծ չլինել£ Ավիկը միայն իր բանաստեղծությունները չէ° որ գրում է, նա ներքին պարտք է զգում իր նախնիների ու զավակների, երկրի ու ժողովրդի հանդեպ£ Ավիկ Դեյրմենջյանի քնարական հերոսն այնուամենայնիվ լավատես է ու իր լավատեսությամբ, ապագայի հավատով համակում է ընթերցողին£ Սա° է ամենակարևոր պատվիրանը, որ ընթերցողին է պատգամում բանաստեղծ Ավիկ Դեյրմենջյանը£ ԳՐ. ՋԱՆԻԿՅԱՆ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ Արնոտ մարտերի Դաշտերում ծնված, Երկար տարիներ Գերված« հալածված, Հաղթության լույսով« Հրով ճառագած Հայոց դրոշն է Դարձյալ պարզված£ Դու կյանքի արեւ« Հավատի գարուն« Երեք գույների Շքեղ դաշնություն, Դեռ պիտի ծփաս Վեց նահանգներում Փողփողացող հույս` Դրոշ եռագույն… ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ Ծովեր« օվկիան ես անցա Հոգով քեզնից չհեռացա« Օտար ու խորթ այս ափերում Կարոտովդ եմ միայն ապրում£ Դեգերում եմ անհույս, մենակ« Երազում եմ արևդ տաք Չունեմ ոչինչ ես թանկ քեզնից Դու իմ սերն ես, հույսս անեղծ£ Երանի թե ինձ ներեիր« Նորից քո գիրկը կանչեիր« Կյանքիս վերջին դու հանգրվան Միակ պաշտպան` մայր Հայաստան…