«Օրհնվի էն սհաթը....»


(Սկիզբը` նախորդ համարում) 2. Բովանդակություն, ոչ` դատարկ հնչյուն Հայաստանի հետ բարեկամության և համագործակցման ռուսական ընկերության մտահղացած նախագծի (հեղինակներ` Վիկտոր Կրիվոպուսկով, Օլգա Գարիբովա և Վալենտին Օսիպով) գլխավոր նպատակը երկու ժողովուրդների հոգևոր-մշակութային խարխլված (ոչ երբեք` խզված) կապերի լայնամասշտաբ վերականգնումն էր£ Կոնկրետ ազդակը` Ռուսաց լեզվի տարին և ՌԴ ու ՀՀ միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի նշանավորումը միջպետական ներկայացուցչական մակարդակով£ Սեպտեմբերի 11-17¬ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Արցախում անցկացված 50 տարբեր միջոցառումները` գրքերի շնորհանդեսներ, համերգներ, վարպետության դասընթացներ Գեղարվեստաթատերական ինստիտուտի և մի շարք այլ բուհերի ուսանողների, Պուշկինի, Չեխովի և Մայակովսկու դպրոցների ուսուցիչների, Ազգային և մարզային գրադարանների աշխատակիցների համար, ստեղծագործական հանդիպումներ հայագետ գրող Կիմ Բակշիի, բանաստեղծ Ալեքսանդրա Օչիրովայի և ՌԴ ժողովրդական արտիստներ Վասիլի Լանովոյի ու Վալերի Զոլոտուխինի հետ, ելույթներ զորամասերում.¬ կրկին հաստատեցին ռուսական բարձր մշակույթի, դրա արարչական հիմքում ընկած հարուստ լեզվի բազմաշերտ բովանդակությանը մշտապես հաղորդակցվելով իմաստնանալու անհրաժեշտությունը£ Նաև հույս ներարկեցին, որ ավանդական փոխշփում ներով երբևէ անփոխարինելի հոգևոր լիարժեք սնունդի այդ կենսակունքը, մաքրվելով խոչ ու խութերից, նոր զուլալ վտակներով կսկսի հորդել ու վարարել` շուտով հագուրդ տալով դրա կարոտից գունազրկվող մեր ստեղծագործական մտքի հավաքական ներուժի բնականոն պահանջմունքին, սնանկացող երևակայության վերընթաց սլացքին: Գրահրատարակչական երկկողմանի արդյունավետ ակտիվության արդյունքում լույս աշխարհ եկած և «Ռուս խոսքի օրեր»¬ում մեզանում շռայլորեն տարածված տասնյակ արժեքավոր գրքերը հուսադրում են, որ միջպետական հոգևոր-մշակութային մեկշաբաթյա մասսայական առաջին այս կենարար ներարկմանը անպայման հաջորդելու են նորերը և երկու պետությունների հետևողական աջակցությամբ տալու են բարեբեր պտուղներ` հավաստելով, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը նորովի է իմաստավորվում մեր օրերում, հագեցվում բովանդակային նոր խորքերով£ Բիբլիական ժամանակներից մինչև մեր օրերը հայոց ազգին ու երկրին առնչվող 200 հարց ու պատասխան ընդգրկող «Հայաստան, Հայաստան…» հանրագիտարանային արժեքավորում ստացած աշխատությունը£ Ժամանակակից հայ գրողներից իննի վիպակներն ամփոփող «Սիրտը քար չէ» ժողովածուն£ Բրյուսովից հետո գրական ասպարեզում որոշակի դերակատարություն ունեցած երեք տասնյակից ավելի հայ բանաստեղծների պոեզիայից արված «Նռան համրիչ» նոր ծաղկաքաղը£ Հայ և ռուս ժամանակակից մի խումբ գրողների երկերը ներկայացնող «Ռոստովների տուն» գրական ամսագրի այս տարվա երկրորդ համարը£ Արցախյան ազատագրական շարժման անկողմնակալ, իրատեսական ու անչար վավերագիրն հանդիսացող «Խռովահույզ Ղարաբաղ»¬ը` Վիկտոր Կրիվոպուսկովի հեղինակությամբ£ Էլի ուրիշ շատ արժեքավոր թարգմանական հրապարակումներ, որոնց կարելի է մանրակրկիտ ծանոթանալ Հայաստանում գործող գրադարաններում£ Հրաչյա Բեյլերյանի թարգմանությամբ «Ռուս խոսքի օրեր»¬ում ներկայացված միակ հայերեն` Ալեքսանդրա Օչիրովայի «Ես հողինն եմ` մաղով անցած» գիրքը ընթերցասեր հայ հասարակայնության համար նոր բանաստեղծի ծննդյան վկայագրի արժեք ստացավ, երբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացված գրական-երաժշտական երեկոյի շնորհիվ որոշակի պատկերացում կազմեց Ախմատովայից ու Պաստեռնակից ժառանգած նրա ինքնահատուկ բանաստեղծական շնորհի մասին: ՌԴ հասարակական պալատի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր բանաստեղծի բառերը ապշեցուցիչ տարողունակ մտքերի թանձրացումներով, ապրված զգացմունք ների քնարականությամբ ու ժամանակաշունչ հատու բովանդակությամբ, համամարդկային ընդհանրացման հուժկու թափով մեզ վերադարձնում են բարձրարվեստ գրականութ յան անդաստանը£ Մեզ համար նորահայտ Օչիրովա բանաստեղծի պոեզիայի գոհարների ծանրակշիռ արժեքավորմամբ ու պրոպագանդմամբ, վստահ եմ, անհամեմատ դյուրին կլինի հաղթահարել հոգևոր-բարոյական համաճարակի վերափոխված բանաստեղծամոլությունը£ Եվ գուցե դասականության հենքի վրա կառուցված նրա բանաստեղծական աշխարհին հաղորդակցվելու այս անսպասելի հնարավորությունը խթան հանդիսանա արդի հայ գրականության պղտոր ջրերի վնասազերծման…