ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ


«Հարգելի պարոն Սահակյան, Շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ£ Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ, իշխանության մյուս թևերի հետ սերտ համագործակցությամբ և Արցախի ողջ ժողովրդի ջանքերով կշարունակվի ԼՂՀ¬ի տնտեսական ու քաղաքական զարգացումը£ Հավատում եմ, որ Դուք նոր ոգով ձեռնամուխ կլինեք երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը£ Տեղի ունեցած ընտրությունները վկայությունն են ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված պետականության կայացածության£ Դրանք մեկ անգամ ևս վկայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության պատմական իրականության անշրջելիությունը: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն` ի բարօրություն Արցախի ու նրա ժողովրդի»: «Հարգելի պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ունենալով Արցախի ժողովրդի անվերապահ վստահությունը, համոզված եմ, որ Դուք կշարունակեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ամրապնդմանն ու զարգացմանը, ժողովրդի բարեկեցության ապահովմանն ուղղված ջանքերը: Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված ԼՂՀ նախագահական ընտրությունները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացի անշրջելիությունը: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու պաշտոնում` ի նպաստ Արցախի ժողովրդի եւ պետության»: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և շնորհավորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով: Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ խաղաղության մեջ Արցախի մեր ժողովուրդը կառուցում է իր ազատ կյանքը` հայրենի երկիրը շենացնելու, ապահով, բարօր ու երջանիկ ապրելու հավատով: Արցախահայության և ողջ մեր ժողովրդի այս հույսերն ու ձգտումը իրականություն դարձնելու արդար գործին Դուք բերել եք Ձեր ջանքերն ու նվիրումը` նախանձախնդրորեն մասնակցելով Արցախի ազատագրությանն ու պետականության կայացմանը: Աղոթում ենք առ Տերը Բարերար, որ Իր շնորհի ներքո հարատև խաղաղության մեջ պահպանի Արցախը և արգասավորի Ձեր և հավատավոր մեր ժողովրդի ջանքն ու ներդրումը, որպեսզի ապաքինվեն հայրենի հողի բոլոր վերքերը, բարձրանան մեր բոլոր սրբատեղիները, Արցախը լցվի շենությամբ ու խնդությամբ: Մաղթում ենք Ձեզ, մեծարգո Նախագահ, քաջառողջ կյանքի երկար օրեր, կորով ու եռանդ` Ձեր բարձր պաշտոնում և հաջողություններ` Ձեր ծրագրերին ու ձեռնարկումներին»: