ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Դա էլ ելք է Եթե ընդդիմադիրներն իրենց շարքերում չեն կարողանում գտնել 2000 անկաշառ մարդ, ապա լավ կլիներ ընտրատեղամասերի հանձնաժողովի անդամներ նշանակեին 18-ից 25 տարեկան բարետես կանանց, ովքեր ընտրակեղծարար տղամարդկանց ուշադրությունը կշեղեին իրենց հիմնական «սուրբ» գործից: Գաղափարի «գիժը» Ասում են, մի գյուղացի մեկ պարկ կարտոֆիլը ցանկացել է փոխանակել մեկ պարկ գաղափարախոսության հետ: Հարազատները նրան անմիջապես տեղափոխել են Սևանի հոգեբուժարան: Բժիշկները հաստատել են դիագնոզը` շիզոֆրենիա: Բենդերի ոճով ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ - Մեզանից հեղափոխական դուրս չեկավ, ստիպված ենք դառնալ պատգամավորության թեկնածուներ: Սփյուռքյան կառույցները` Բուշին - Եթե մեկ անգամ էլ Հոգլանդին որպես դեսպանացու դեմ տվեցիր, նրա բոյֆրենդը թող չնեղանա... Իշխանությունները` ընդդիմադիրներին - Լավ, ձեր մեջ անկաշառ մարդիկ չկա՞ն: - Կա°ն, օրինակ ՀՀՇ-ի Գևորիկը... Համամասնական ցուցակների առիթով` Սևակի ոճով Մարդ կա` ելել է շալակը ցուցակի, Մարդ կա` ցուցակն է շալակած տանում: Արտաշես Մամիկոնովիչը փոխել է մասնագիտությունը ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը հոլիվուդյան կինեմատոգրաֆիստների պատվերով դեդեկտիվ ֆիլմի սցենար է գրել: Ֆիլմի վերջում բոլորը բոլորին սպանելու են: Քաղաքապետարանի արտահաստիքային սառույց մաքրողը Դժվար է ասել, թե Երևանի քաղաքապետարանը և թաղապետարանները որքան փող են ծախսում (արդյո՞ք ծախսում են) մայրաքաղաքի փողոցները սառույցից մաքրելու համար, բայց միանշանակ է, որ վերջիններիս համապատասխան ֆունկցիան կատարում է միայն ձմեռային թույլ արեգակը: Սառույցի վրա ձեռ ու ոտք ջարդող բնակչությանը մնում է միայն ապավինել միայն երկնային լուսատուին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ