ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


Այսօր ՀՀ ՊՆ Դր. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հասարակական և փորձագիտական քննարկման կներկայացվի ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը, որի մշակման գործընթացը, կառուցվածքն ու բովանդակությունը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Երեկ Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասը ստորագրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը: -Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի Երևան այցի շրջանակներում մենք քննարկել ենք մեր համագործակցության ռազմական և ռազմա-տեխնիկական ուղղությունը, - ասաց Ս. Օհանյանը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող համատեղ այցից հետո: ՀՀ ԳՇ պետի խոսքերով` համագործակցության ծրագիրը նախատեսում է փոխգործակցություն. կրթության, պաշտպանական բարեփոխումների և խաղարար գործունեության բնագավառ ներում, ձեռք են բերվել ընդհանուր պայմանավորվածություններ: Կողմերը փաստեցին նաև, որ համագործակցության 2007 թ. ծրագիրն ամբողջովին կատարվել է: -Հուսով եմ, որ այս այցը նույնպես կնպաստի երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Այս տարիների ընթացքում մեր ռազմական ուժերի և ժողովուրդների միջև ստեղծվել են բարեկամական և եղբայրական հարաբերություններ, - ընդգծեց Ս.Օհանյանը: Գեներալ Դիմիտրիոս Ղրափսասն իր հերթին ընդգծեց, որ Հունաստանի Զինված ուժերը միշտ կլինեն Հայաստանի կողքին` ավելացնելով, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն եղբայրական կապեր: -Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Օհանյանին` հրավերի և եղբայրական պետությունում գըտնվելու հնարավորության համար, որի ժողովուրդը պաշտպանել է իր ազատությունը սեփական արյան գնով, - ասաց հույն գեներալը: Նրա խոսքերով` Հայաստանում ինքը հնարավորություն ունեցավ իր ձայնը միացնել Հայոց Ցեղասպանության փաստի առթիվ բողոքող հազարավոր հայերի ձայնին: -Հուսով եմ, որ նման բան էլ երբեք չի կրկնվի: Ես կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին ուշադրություն դարձներ այս իրադարձություններին, ապա կարելի կլիներ խուսափել նման զոհերից, - ասաց Դ.Ղրափսասը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթող և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ «Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին` անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից, եթե հենց վաղը, վաղը չէ մյուս օրը Հայաստանի յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից ընդամենը 10-15 տղա գա, ու մենք կարողանանք 500 հոգիանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ու հաղթելու ենք...»£ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 15-ը օգոստ. 1992 թ. «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմավորման 15-ամյակը ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ