ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ


ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ-ԶՈՐԱՀԱՎԱՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆՈՒՄ Անցել է 15 տարի, բայց դժվար է հավատալ, որ չնայած սպարապետի նախազգուշացմանը` «զորագունդը կռվելու է ամենավտանգավոր ճակատում, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ», հաջորդ առավոտ իսկ Հայաստանի բոլոր` նույնիսկ ամենահեռավոր շրջաններից 500-ից ավելի կամավորականներ Երևան` Մայրաքաղա քային զորամաս փութացին, «Արծիվ-մահապարտների» գումարտակը կազմավորեցին, նետվեցին Արցախ£ Ազգային-ազատագրական գոյամարտի ամենաօրհասական պահին նրանք ոչ միայն անառիկ պահեցին Արցախի ոգու հավերժության միջնաբերդը` Գանձասարը, այլև մարտնչող կամավորականներին, նոր կազմավորվող ազգային բանակի զինվորներին ինքնավստահություն ներշնչեցին սեփական ուժերի, հավատ` վերջնական հաղթանակի նկատմամբ£ Անցել է 15 տարի, ու նրանք դարձյալ Մայրաքաղաքային զորամասում են£ Նոսրանում, հետզհետե նոսրանում են մահապարտների շարքերը, տարիների հետ պատերազմական վերքերն ավելի ու ավելի են զգացնել տալիս£ Ու բոլորը հիշում են այն` արդեն պատմական դարձած օրը, երբ այս նույն շարահրապարակում զգաստ կանգնեցին ըստ բնակավայրերի, դասակների բաժանվեցին£ Սպարապետը, որ դանդաղ անցնում էր շարքերի միջով, մի ճաղատ տղամարդու նկատեց£ Ակամա կանգ առավ. -Քանի՞ տարեկան եք« հայրիկ£ -Հիսուներեք£ -Դե գնացեք տուն, թող ջահելները կռվեն£ -Պարոն նախարար, խնդրում եմ, մի վիրավորեք£ Երբ 1965 թվականին` ընդհատակյա շարժմանը, Ապրիլի 24-ի ցույցերին մասնակցելու համար ինձ տանջում էին պետանվտանգության նկուղներում, այս ջահելները չէին ծնվել£ Ի¯նչ ասեր, անուն-ազգանունը հարցրեց, փորձեց մտապահել£ Հեռվից նկատեց Սամվել Շահմուրադյանին£ Տաք-տաք խոսում էր Ալեքսանդր Թամանյանի թոռան` ֆիզիկոս, ստորգետնյա լաբորատորիայի վարիչ Շուրայի հետ£ Գլխով սառը բարևեց© «Թե` դուք ինչ գործ ունեք£ Մտավորական եք, գնացեք ձեր գործով զբաղվեք»£ Անմեղ հայացքով մի տղա` մի իսկական երեխա, չէր սափրվել, որ մեծ երևա£ Չկարողացավ անտարբեր անցնել. -Տղա ջան, որտե՞ղ ես սովորում£ -Համալսարանում£ -Բա ինչի՞ ես դասից փախել£ -Չեմ փախել, գիշերը Ձեր ելույթը լսել եմ, քունս չի տարել£ Չէ, դա լինելու բան չէր, ինքն այդ իրավունքը երևի չուներ£ Շարքերից ելավ, կտրուկ հետ շրջվեց© -Բոլոր չամուսնացածները ու նրանք, ովքեր իրենց ծնողների միակ արու զավակն են, դուրս գան£ Էրիկ Բաղդասարյանը, Գագիկ Յոլչյանը, որոնց դեռևս Բերձորի մարտերից էր ճանաչում, առաջացան£ Հետները էլի մի քանի տասնյակ հոգի£ -Դուք չեք կարող մահապարտ դառնալ, մեզ հետ Ղարաբաղ գալ£ Հենց հիմա հեռացեք£ Էրիկն ու Գագիկը գիտեին բնավորությունը£ Պատրաստակամ ձայնեցին© -Լսում ենք, պարոն նախարար£ Մի քանի օր անց սակայն, երբ շարասյուները Ղարաբաղ էին շարժվում« տարբեր բեռնատարների թափքին երկուսն էլ նստած էին£ Հետներն այն մի քանի տասնյակ արծիվ-մահապարտ ներ, ովքեր ոչ ամուսնացած էին, ոչ էլ տանը քույր կամ եղբայր ունեին... ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ԵՐԴՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ Մթնշաղը դանդաղ, ասես կաշկանդվելով է պարուրում Երևանը£ Արծիվ-մահապարտները Մայրաքաղաքային զորամասից շարժվում են դեպի Եռաբլուր£ Նրանք ծաղիկներ են դնում Գանձասարի պաշտպանական մարտերում զոհված 35 մահապարտների, հաղթանակից հետո` վերքերից, պատերազմում ստացած տարբեր հիվանդություններից մահացած տասնյակ զինընկերների շիրիմներին, խոնարհվում իրենց գլխավոր հրամանատարի` Վազգեն Սարգսյանի հուշարձանի առջև£ Արարողությունը տեղի է ունենում հանդիսությունների հրապարակում£ Յուրաքանչյուրը վառում է իր մոմը£ Ինչ լավ է, որ թեև խունացած, խամրած, պահպանվել են 15 տարվա վաղեմություն ունեցող կադրերը£ Երկինք մխրճվող սալապատին հայտնվում է Գարիկ Շառոյանի դիմապատկերը, որը մոմերի թրթռացող լույսի ներքո ընթերցում է արծիվ-մահապարտների երդումը£ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն անգամ, որ միշտ զուսպ, հավասարակշիռ է, խռովքը չի կարողանում սքողել. -Ի¯նչ տղա էր Գարիկը, վերջին օրը զոհվեց£ Մեծ նկարիչ էր դառնալու£ Էկրանի Գարիկը, սակայն, չգիտի, որ զոհվել է£ Նա արհամարհում է մահը, հանդուգն ու հախուռն ավարտում տեքստի ընթերցումը. -Երդվում եմ£ Մահապարտների` հուշերի՞ց, թե՞ տարիների տվայտանքներից դողդողացող բռունցքները բարձրանում են վեր, նրանք նույն կամքով, նույն վճռականությամբ կրկնում են. -Երդվում ենք... ԵՐՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ԱՅՑ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ Տասնհինգ տարի առաջ, երբ մահապարտների շարասյուներն անցնում էին Արարատյան դաշտավայրով, բոլոր մեծ, անգամ փոքր բնակավայրերում նրանց կանգնեցնում, աղուհացով, բերք ու բարիքով էին դիմավորում£ Ահա այս ոլորանում էր, որ 1992-ի դժվար աշնանամուտին մի ծերունի խոյը գրկած ընդառաջ եկավ, ասաց. -Պահել-մեծացնելու եմ, որ ձեր հաղթանակով վերադառնալու օրը ձեր ոտքերի առջև մատաղ անեմ£ Արարատ լեռան մատույցներում, վերջին անկյունադարձին շարասյունը թեքվում, կանգ է առնում Վազգեն Սարգսյանի առանձնատան բակում£ Սպարապետի հուշահամալիրի առջև արծիվ-մահապարտներին դիմավորում է Գրետա մայրիկը£ Բոլորն ակնածանքով հակվում, համբուրում են նրա աջը, գլխավոր հրամանատարի արձանի շուրջը շարվում հանդիսավոր տողանի£ Գումարտակի համակարգող, գեներալ¬մայոր Աստվածատուր Պետրոսյանը ընթերցում է «Արծիվ-մահապարտներ» ռազմա-հայրենասիրական կազմակերպության հրամանը£ Գումարտակի Հաղթանակի 15-ամյակի կապակցությամբ ստեղծվել է «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ, որին առաջինն արժանանում է գլխավոր հրամանատարը£ Բուռն ծափահարությունների ներքո Աստվածատուր Պետրոսյանը շքանշանը հանձնում է սպարապետի մորը£ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Հասնելով Արցախ` Մարտակերտի Վանք գյուղը, արծիվ-մահապարտները հանգրվանում են այնտեղ, որտեղ իջևանել են տասնհինգ տարի առաջ£ Ատաղձագործարանի նախկին խարխուլ մասնաշենքերը, սակայն, որի սրահներում նրանք զինադադարի բացառիկ պահերին ճաշում ու գիշերում էին, չկան£ Փոխարենը սփռվել է հյուրանոցային արդիական համալիրը, որն օղակված է ջրվեժներով ու շատրվաններով, ուռիների ստվերի ներքո սահող ջրանցքների լուրթ կոհակներով£ Ոչինչ, որ արծիվ-մահապարտներին շրջապատած աղմկոտ մանուկները ոչ մեկին չեն ճանաչում£ Նրանց կայծկլտուն հայացքներում, գյուղի վրա տարածվող անխռով աղջամուղջում, նույնիսկ ցորենի յուրաքանչյուր ծանրացող հասկում անհուսալի թվացող պահին Հայաստանից օգնության հասած կամավորականների հաղթանակի արտացոլանքը կա£ Գանձասարի գավիթում գոհաբանական աղոթքներով, խաչով ու բուրվառներով մահապարտներին դիմավորում են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վանքի վանահայրը` տեր Հովհաննես քահանան, որը մասնակցել է գումարտակի գրեթե բոլոր մարտական գործողություններին, հոգևոր դասը£ Վաղուհասի ճակատի հրամանատար Արթուր Ալեքսանյանը` Ամարասի Արթուրը գավիթ է բերում վանքի` թշնամու գնդակներից ու արկի բեկորներից ծվատված, բայց հաղթական փողփողացող դրոշը£ Արծիվ-մահապարտները, ինչպես 15 տարի առաջ նույն օրը, շարվում են ըստ դասակների, մարտական առաջադրանք ստանում£ Այնուհետև տեր Հովհաննեսի, գումարտակի հրամանատար Հովսեփ Հովսեփյանի առաջնորդությամբ եկեղեցի են մտնում, որպեսզի ինչպես 15 տարի առաջ, վճռական ճակատամարտից առաջ մկրտվեն, հաղորդություն ստանան£ Միայն թե այս անգամ մահապարտների փոխարեն մկրտվում, հաղորդություն են ստանում նրանց զավակները£ Կարենի որդին մինչև անգամ ուխտում է. -Ես որ մեծանամ մահապարտ պիտի դառնամ, որպեսզի թշնամիներից հայրիկիս ոտքը ետ խլեմ, նրան վերադարձնեմ£ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ՀԱՂԹԱՀԱՆԴԵՍ ՉԼԴՐԱՆՈՒՄ Չլդրանն իր Ամենափրկիչ վանքով, Կարմիր եկեղեցիով, Հնձախութ գյուղատեղիով, Սառնատուն քարայրով հավերժական է թվում, սփյուռքահայ բարերարների` հատկապես Տիգրան Իզմիրլյան հիմնադրամի ներդրումներով ամոքում է պատերազմի վերքերը£ Փլատակված ու ավերված տները, հրդեհված այգիները, որոնք հակառակորդի անգթության ու ատելության անխոս վկայություններն են, հետզհետե վերանում են£ Գյուղի կենտրոնում հառնում է վերջին նորակառույցը` Մարտական փառքի պանթեոնը, որտեղ հանգչում են Չլդրանի ինքնապաշտպանական ջոկատի 23 ազատամարտիկները£ Ոչ, 24-ը, հուշահամալիրի պատից այցելուներին ժպտում է նաև Յուրի Նովատորովի դիմապատկերը, որը հեռավոր Զելինոգրադից եկել, զոհվել է Արցախի ազատագրության համար£ Փառքի պանթեոնում արծիվ-մահապարտները խաչքար են տեղադրում` ի հիշատակ իրենց այն զինակիցների, ովքեր նահատակվեցին Չլդրանի մատույցներում£ Առաջին վճռական մարտերը հենց այս նույն հովտում տեղի ունեցան, այստեղ մահապարտներն ապրեցին առաջին զոհերի մորմոքը, անդրանիկ հաղթանակի բերկրանքը£ «Իքս» դասակի մարտիկ, ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, հայկական պարերի միջազգային մրցույթների դափնեկիր Գագիկ Գինոսյանը նկարագրում է, թե ինչպես է խփել հանդիպակաց բարձունքից իրենց դիրքերը խուժած թշնամու առաջին տանկը£ Արծիվ-մահապարտների հաղթանակի 15-ամյակի կապակցությամբ Գագիկը Չլդրան է եկել իր գլխավորած «Կարին» ազգագրական համույթով£ Թնդում են դհոլն ու զուռնան, ազգային տարազով աղջիկներն ու տղաները գյուղի նորակառույց դպրոցի մարզահրապարակում շուրջպար են բռնում, ու պատմական արդարության, ճշմարտության հաղթանակի բերկրանքը սփռվում, համակում ու միավորում է համայն հայությանը... «Արծիվ-մահապարտների» գումարտակը կռվել-հաղթել է տասնհինգ տարի առաջ, կռվել-հաղթել է երեկ, կռվում-հաղթում է այսօր£ Եթե հարկ լինի` կկռվի, կհաղթի վաղը... Պուճախասեր ազգային աղետ, ԱԺ օրենքներին մեռնող, անիծված, իմաստակող, ցեխարձակվող, հացկատակ... Քո իսկ մտավարժանքներն են, ճամարտակող ինքնամեծար` կարծես հենց քո° մասին: Սեփական հոգուցդ բխած մաղձացեխն աջ ու ահյակ ցրիվ տալով, ի՞¯նչ ես քարոզում£ Ծերացար էլ (դարձյալ ինքդ ես ասում)` թունարձակ գարշ հոգիդ չմաքրվե՞ց£ Երանի կարողանայինք գեթ մի պահ ցինիկության քո «բարձրակետին» հասնել` քո° լեզվով քեզ ասելու` բավ է£ Բարեբախտաբար` անկարելիության չափ դժվար է այդքան ամբարտավան լինել£ Ու, երիցս բարեբախտաբար` բարոյականությունը կերակրատաշտերին մոտ տաքուկ անկյուն չէ, որ քեզ նմանները նրանում տեղ որոնեն£ Քոնը մաղձ որոճալն ու թունաշանթ նետեր արձակելն է. դե` մաղձն էլ պարարտ խորշեր է որոնում` բնակռելու...