Իսկապես, ինչո՞ւ ես իմաստակում, ընկերուհի ալվարդպետրոսյան


Հայտնի իրողություն է` մարդկային մի տեսակ կա, որն ինքնափառաբանումը գերնպատակ դարձրած, իր չունեցած արժանիքների չոնգուրն է ծլնգացնում£ Մինչդեռ բարոյական իրավունքի բռնաբարված միֆը նույն չոնգուրի ծաղրական հնչյուններով է պղծվում անվերջ£ Հիրավի, ամենաահավորն արարածներից, քաղցած, կամ ավելի ստույգ` չհագեցող կինն է£ Անհիշելի ժամանակներից իրեն մտավորական, գրող ու նաև կուսակցության հենասյուն երևակայող ոմն ընկերուհի ալվարդպետրոսյան հայհոյախոսությունը ասպար դարձրած, ցեխոտ մատներով բծեր է որոնում` ում վրա պատահի£ Այս անգամ էլ` «Ի շրջանս յուր»` «Ավանգարդն» է փորձել իր թիրախներից մեկը դարձնել£ ՉԷ¯, իսկապես ծերացել ես, ալվարդպետրոսյան£ Զառամախտը դուռդ է թակում, բայց նենգությունը չի լքել քեզ ու արդեն չես կարողանում «այրակերպ» կնոջ փարաջայով կոծկել այն£ Երևի պատճառն այն է, որ սեքս բառն արդեն մեծատառով ես գրում (ի նշան խորին խոնարհմա՞ն) ու ի լուր ամենքի ամոթ համարում դրա մասին խոսել ու մտածել£ Ցեխարձակվելը հենց քեզ նմանների բնազդ-արհեստն է. այդ պատճառով էլ չես կարող հոգուդ ցեխոտ գանձարանից այլոց բաժին չհանել£ Անպատկերացնելիորեն համբերատար ու բարյացակամ է հարյուր մի քանի ամյա կուսակցությունը, որ քեզ նմանին ոչ միայն հանդուրժում է իր շարքերում, այլև խոսա¬փող է դարձնում, խոսա-փող «նվիրում»` այն էլ երկրիս բարձրագույն ատյանում£ Չէ¯, հաստա°տ` մի նոր Խորենացի է մեզ անհրաժեշտ` քեզ նմանների ողբը ողբալու£ Մեր ընթերցողի ներողամտությունը հայցելով, ստիպված ենք մեջբերել ալվարդպետրոսյան դաշնակցական¬ընկերուհու զազրախոսությունը թերթերից մեկում (թերթի անունը կարևոր չէ, որովհետև կուսակցական ակտիվիստուհու վերամբարձ պոռոտախոսությունը չտպագրելը անհետևանք չէր մնա). «Թեև գիտեմ, Հայաշնչությամբ ծծերը լեցուն մի առաքինի Նուարդ կգտնվի, որ ինձ նորից անառակության մեջ մեղադրի. «Ավանգարդ» թերթում£ Պարզվում է` այդ թերթը դեռ կա£ Կարծում էի` ԽՍՀՄ¬ի հետ գնացել է Լեթայի ծոցը£ Իսկ Հայաշնչության ներշնչանքը որոմի պես բարգավաճում է մեր այս քարաստանում»£ Ների°ր, Ընթերցող` ալվարդպետրոսյանածին այս հայհոյախոսությունը քեզ պարտադրելու համար, բայց այն վիրավորանք չէ թերթին£ «Տիկինը» խոսում է իր մասին£ Բնականաբա°ր£ Կանացիության, նազանքի խորհրդանիշ կուրծքը նրա նմանների համար «ծծեր» են եղել բոլոր ժամանակներում£ Իսկապես` անողոք է բնությունը. դաժանորեն պատժում է իրենից հեռացածներին£ Բայց… անողո՞ք է արդյոք, թե՞ արդարամիտ. մեկին կանացի հմայք է տալիս, մեկին էլ` մաղձի անպարփակ առատություն£ Եվ, ինչպես նկատեցիր, սիրելի Ընթերցող, քո իսկ քվեով Խորհրդարանում ժամանակ մաշելով իր համար վաստակ ապահովող «ազգընտիրդ» ինքն է խոստովանում` «…որ ինձ նորից անառակության մեջ մեղադրի»£ Այսինքն` մի°շտ են մեղադրել£ Այսօր էլ, հենց չարաբաստիկ այս հրապարակման առիթով ալվարդպետրոսյան զազրաբարբառի ժամանակակիցները վերստին հիշեցին, թե ժամանակին ո¯նց էր ինքնաբավությամբ տարածում, թե ում է նվիրել իր կուսությունը, ում հետ է անկողին մտել£ Էրոտիկայի քաղցի՞ց է երևի առաքինի Նուարդի դեմ այդքան չարացել` հետն էլ Հայաշնչության դեմ է կռիվ մղում£ Ոչ միայն ի հեճուկս քեզ, այլ` շնորհիվ իր անաղարտ կենսագրության և ի փառս իր ընթերցողների, կենսագրության հարգը գրպանի տարողությամբ չչափող իր բարեկամների` «Ավանգարդը» կա°, ու ինքդ էլ հրաշալի գիտես այդ, հայհոյաբերան քրմուհի£ Գիտես և ավելի քան մեկ տարի «ի շրջանդ» իբր խոցող բառեր ես որոնել` հեկտարանոց «դեսից-դենից` ոչնչափնթոր» «թեմայով» կցմցանքիդ տողամիջում կծմծելո՞ւ£ Տպավորությունն այն է, որ սեքսակարոտ մի ծերացյալ, կտրուկ «քնարական» շեղում է անում «համազգային» խորհրդածություններից` թոթափվելով «Ավանգարդ» թերթի` իր համար ծանրամարս մի շարք հրապարակումներից և հատկապես 2006 թվականի թիվ 34-ում տպագրված «Դառնապտուղ ծիրանենին կանգուն տոհմածա՞ռ…» անաչառ թատերախոսությունից իրենում ափեափ կուտակված մաղձից, որի ժայթքումից իսպառ տկարանում են ավանդապահ, ազգասեր հայ կնոջ իր «վսեմ ու առաքինի» նկարագիրը: Ըստ երևույթին, առաջացած տարիքի բերումով, մեկ տարուց ավելի «Ավանգարդ» ընթերցելով, թմբիրի մեջ է եղել` շրջանցելով ժամանակի, տեղի ու չափի` իր չունեցած «զգացողությունները»: Ինչպես` 1989-ին լույս ընծայած «հանճարեղ» վիպակում, որի «ազգապահպան» մտահղացման թերարժեքությանը երբևէ չի կասկածել: Որևէ մեկը հարկ չի համարել խորամուխ լինել` հայ կնոջ ազգապահպան դերին նրա կցմցած պատվաստի ապազգային անլիարժեքության, այդ նկարագրին բառատիղմի վերջին գրչահարվածով հասցված գարշաժայթ բովանդակության մեջ: 17 տարուց ավելի: Հիմա, երբ անխափան գործունեության 85 տարին բոլորող «Ավանգարդ»-ում, ավելի հպանցիկ` «Գրական թերթ»-ում (գուցե և` այլուր) բացահայտվում է «հայ արձակի մեծ տիկնոջ» «գլուխգործոցներից» մեկի իրական արժեքը, նա ինքնապաշտպանական միայն իրեն հատուկ բնազդով, ինչպես ինքը կասեր` «ցեխարձակվում» է` ավելի քան 1 տարի մաղձախեղդ լինելով: Եվ ինքն իրեն միանգամայն վերապահում է դրա իրավունքը. «…Գունեղ հայհոյանքների կարիք միայն փոքր ազգերը ունեն, նույնիսկ այդ ազգի մեծագույն հանճարները»: Իր «բեղմնավոր» գրչով ազգին սթափության և համեստ հաշվարկի կոչող տխրահռչակ «ազգային ջոջի» դափնիներին հավակնող ալվարդպետրոսյան-ընկերուհին, ինքնագոհ շարունակելով համաժողովրդական «մաքրագործման» բացառիկ արժեքավոր շարադրանքը, մտքով իսկ չի անցկացնում, որ «համահայկական Նոյան տապանի» հույժ հրատապ առաքելությանը որևէ մեկն այլևս (և վաղուց) հավատ չի ընծայում: Մտերիմ-հարազատների դառը փորձով գիտեն. «Ստի վրա կառուցված բաներ են… Ոչ մեկն իրեն չի սիրում. կա°մ վախենում են, կա°մ էլ` ատում»: Պարզապես, քաջատեղյակ «անխոնջ մարտիկի» պայքարի ուրույն, հիմնականում «անբացահայտելի» մեթոդներին ծանոթ խոհեմները գերադասում են նոր փորձաքար չդառնալ հերթական «ցեխարձակ ման»… Ինքն էլ, իհարկե, հիմնականում չի կոնկրետացնում «նետահարվողների» ինքնությունը: Ուրիշի հագուստին բիծ որոնելուց առաջ մատդ լվա° Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շուրջ տարեսկզբին բորբոքված ու անհամ անեկդոտի կարգավիճակով համընդհանուր հետաքրքրասիրության շրջանառութ յունից դեռևս դուրս չեկած ընտանեկան-հարազատական արտառոց, իրենց իսկ կողմից մասսայականացված սկանդալը Պետրոսյանների այս ճյուղի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի անունն ու գործը հստակ ճանաչելի դարձրեց: Հատկապես նրանց ամենակարկառուն «ազգային» գործչի` Ազգային ժողովում իր անուրանալի, մատը մատին չխփելու հայրենանվեր ծառայությունների համար երախտագիտության կենդանի հուշարձան-աթոռի ցմահ (գուցե նաև` հետմահու) արժանացած ընկերուհի ալվարդի (կարելի է ենթադրել, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը այդ նկատառումով էլ շնորհվել է իր ժողովրդի անդավաճան խոսնակին): Նույնիսկ անարցունք հեկեկանքներով ողողված ազգասիրական փքուն ճառերի ամենամիամիտ հավատավորներին: Ասենք, իր երկարամյա գրական-հասարակական գործունեությունը, պարբերար, որպես մարդկային ու կանացի բացառիկության անվերապահ հավաստիք, հանրությանը հրամցված անձնական մինչևիսկ ամենաինտիմ հանգամանքներին (փաստերին) քաջատեղյակները ամենևին էլ չզարմացան: Ինքնագովազդի նրա թյուրըմբռնման քանի¯-քանի¯ անցած-գնացած, բայց, արտասովորության բերումով, չմոռացված կենսական իրողություններ վերստին մտաբերեցին: Եվ հարազատ եղբոր դեմ չքմեղության ծխածածկույթով լարած որոգայթները վստահաբար համարեցին հանրահայտ կենսակերպի բնականոն ընթացքի շարունակություն: Ինչպես մեզանում հասարակաց տների օրինականացման շուրջ «լրջախոհ» մտորումների հրապարակումը կամ մարմնավաճառությամբ հիվանդ մոր խնամքը հոգացող տարաբախտ կնոջ անձնական ողբերգությունից հորդացած հեռուստատեսային արտասուքը` համեմված սրտաճմլիկ արդարացումներով: Կամ էլ ս.թ. հոկտեմբերի 13-ին ընթերցողի շաբաթօրյա «հայասիրական», ինտելեկտուալ պահանջներին հագուրդ տալու անթաքույց միտումով` թերթի երկու էջը յուրահատուկ «իմաստավորող» «Ի շրջանս յուր» նոր էսսեից տպագրված հատվածը: Ի՞նչ հատված: Ունայնամիտ քաոսով շաղախված ինքնամեծարանքի մի վիպասք` հյուսված անցյալ դարի 90-ականներից ծավալած «բարեսիրական» «ցավատանջ, հոգսաշատ տքնանքին»` ՀՕՄ-ի կազմում: «Հեյ վա°խ»` մտաբերում է հերոսաբար զոհված ազատամարտիկների թվարկած շարքը գլխավորող Նարեկ որդուն, ով այդ ժամանակ Մարտակերտում է գտնվել (քանի՞ շաբաթ կամ օր) և դեռ չգիտեր, որ սիրասուն մոր ջանքերով մի օր գեղարվեստի ուսումնարանի տնօրենի աթոռին է բազմելու` մոր կրնկի տակ ոտնակոխ անելով հարազատ… մորեղբորը: Եվ այս առիթով վերջինիս դստեր խոսքի անկեղծությանը չեն կասկածի ալվարդպետրոսյան առնականավեղար ընկերուհու թեկուզ այս վերջին «քերթվածքի» ընթերցողները. «Ո՞ւմ հետ խոսեմ, ինչի՞ հետ խոսեմ: Ստի վրա կառուցված բաներ Են... Տղան` սուտ նկարիչ... Այդ կինը, որն ինտրիգան է և բացի իրենից ոչինչ չի ընդունում և սիրում: Հայրս այնքան լավ եղբայր է եղել քրոջ համար, որ այս ստորությունը չեմ պատրաստվում տանել, այդ կինը դավաճանել է հորս, ավելի շատ, քան կարող էր անել որևէ օտար. դա բնորոշ է թշնամուն: Բայց ես չեմ դատավորը, Աստված իրենց դատավոր... Այս ռեժիսուրան ուղղակի կառուցվել է` հաշվի առնելով մեր պարկեշտ լինելը, որովհետև գիտեր, որ երբևէ թույլ չենք տա մեզ իրեն հավասարվել. վատ ու չար արարքները միայն այդ կնոջն են բնորոշ եղել: Ինքը հավերժական չէ, վաղը որ ինքը չեղավ, բա իր տղան` այդ «ամորֆը», ի՞նչ է անելու, հիմա ո՞ւմ դիրիժորական փայտիկի տակ է լինելու: Ինձ համար իրենք սպառված թեմա են: Դարձել են ամբողջ քաղաքի ծիծաղի ու քննարկման առարկան: Ոչ մեկն իրեն չի սիրում. կա°մ վախենում են, կա°մ էլ ատում: Ուզում ես ակադեմիկոս դարձիր, Ալվարդ Պետրոսյան, միևնույն է` մարդկային տեսակով մնալու ես նույն չար, նենգ, քծնող ու ինձ համար թույլ կերպար»: («Իսկական իրավունքը». 5.10.2007 թ.): Հենց այդպիսին ես, ալվարդպետրոսյան£ Ու թե նորից մաղձ ես ժայթքելու, մի անգամ էլ «ի շրջանդ» հայացք նետիր£ Սրբագործվել, իհարկե, չես կարող, բայց պահվածքիդ մասնակի սրբագրումներ` դեռ կհասցնես£ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Ամեն բարբաջանք չէ, իհարկե` անդրադարձի արժանի£ Սակայն «Ավանգարդը» նաև իր պարտքն է համարում շիտակորեն զգուշացնել ընթերցողին` գարշապատումները ազատախոսության հետ չշփոթելու£ Եվ առանց ալվարդպետրոսյանական կանխակալության, անչար սկզբունքայնությամբ դիմում ենք նրա նմանի բարօրության երաշխավոր կուսակցության հեղինակությամբ մտահոգ արժանավորներին. - Երբևէ անհարմար չե՞ք զգում այդպիսի ընկերուհու հովանավորչությունն ակամա ստանձնելու համար£ Գուցե նա ձե՞զ էլ է կարողացել հավատացնել, թե «Հայաստանում այդպիսի պուճախ չկա, որ ինձ չճանաչեն£ Թե չէ¯...»£ Եթե նույնիսկ այդպես է, ապա հաստա°տ` ո°չ հօգուտ իր հեղինակության և ոչ էլ` ի նպաստ նրա անդամակցած կուսակցության£ ՀՕՄ¬երից ու ալվարդպետրոսյանաձիգ բոլոր ծոցերից հեռու`