ՌՈՒԲԻԿՈՆՆ ԱՆՑԱՆՔ


ՀՀ-ն իր անկախության վերականգնման պահից առ այսօր միջազգային ատյանների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից դիտվել է որպես տրանզիտային ժողովրդավարության երկիր: 2007 թ. խորհրդարանական ընտրությունները նպաստեցին քաղաքական մշակույթի նոր ձևաչափի ձևավորմանը: Ընտրությունների ընթացքը ենթադրում է, որ Հայաստանը մտնում է անցումային ժողովրդավարության եզրափակիչ փուլ, իսկ 2008-ի նախագահական ընտրություններն, անշուշտ, կհիմնավորեն արդեն իսկ կայուն ժողովրդավարական համակարգի առկայությունը: ՀՀԿ անդամ, արդեն իսկ համամասնական ընտրակարգով վերստին ԱԺ պատգամավոր ընտրված Արմեն Աշոտյանի համոզմամբ այս որակի ընտրություններ Հայաստանում երկար ժամանակ չէր անցկացվել: Դրան նպաստել են ներքին և արտաքին մի շարք հանգամանքներ: - Ներքին հանգամանքն էր այն, որ Հայաստանում ժողովրդավարական իրական համակարգի ներդրումը հնարավոր է համապատասխան տնտեսական աճի, բարեկեցության ապահովման պայմաններում: Իսկ վերջին 4-5 տարում Հայաստանում գրանցված տնտեսական աճը տրամաբանորեն հանգեցնում է նրան, որ ժողովրդավարական հասարակարգ ունենալու համար ստեղծված են նաև տնտեսական հիմքերը: Ներքին մեկ այլ հանգամանք էր նաև քաղաքացիական հասարակություն ստեղծելու միտումը: Հայաստանի քաղաքացի ների ճնշող մեծամասնությունը իրեն ընկալում է որպես պետության հիմնադիր: Ակնհայտ է քաղաքացիական մշակույթի առկայությունը, որով 2007 թ. ընտրությունները գրանցվեցին մեկ քայլ առաջ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխարհում: Ի վերջո, կարևոր հանգամանք է նաև քաղաքական վերնախավի (հատկապես իշխանական) քաղաքական կամքի դրսևորման փաստը… հանձինս ՀՀԿ-ի: Հանրապետական Արմեն Աշոտյանի համոզմամբ` օրենսդրական բարեփոխումները հնարավորություն տվեցին իրականացնել ընտրական հստակ մեխանիզմներ, որոնք էլ ապահովեցին ընտրությունների ընթացակարգը, իսկ արդյունքում Հայաստանն ունեցավ վաղուց սպասված լեգիտիմացված օրենսդրական մարմին, ինչի հանդեպ հասարակությունն այլևս կասկած չունի: Իսկ ի՞նչ կատարվեց ընդդիմության դաշտում, բնականաբար` քաղաքական սերնդափոխություն, որը վաղուց հասունացած խնդիր էր, և որի մասին բարձրաձայնում էին անգամ ընդդիմադիր շատ գործիչներ: Իմիջային տեսակետից ընդդիմադիր նոր ուժերի հաջողվեց գրավել նախկին ընդդիմադիր ուժերի էլեկտորատը: Առավել քան բարդ է արտախորհրդա րանական կուսակցությունների ճակատագիրը: Մինչ հաջորդ ընտրությունները արդյո՞ք նրանց կհաջողվի պահպանել իրենց քաղաքական ակտիվությունը, քանի որ ԱԺ 4-րդ գումարման և հետայսու բոլոր գումարումների լեգիտիմությունը ներառում է 5 տարի: Խորհրդարանից դուրս մնացած կուսակցություններին կհաջողվի՞ այդ տարիների ընթացքում պահպանել իրենց քաղաքական կենսունակությունը: Փաստորեն նորաստեղծ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» բոլոր հին կուսակցություններին թողեցին շրջագծից դուրս: Այս դեպքում` ինչպիսի՞ զարգացում ներ են ենթադրվում: - Ըստ իս, այս հանգամանքը պետք է խթանիչ դեր հանդիսանա արտախորհրդարանական կուսակցությունների միավորման և խոշորացման գործընթացում: Այս տարիների ընթացքում պետք է փորձել ավելի քիչ քանակությամբ կուսակցություններ, որոնց համեմատական կշիռն ավելի մեծ կլինի, ինչը թույլ կտա կենսունակ պահել նորաստեղծ կուսակցութ յունները քաղաքական դաշտում: Այսօր իշխանական դաշտում հստակ քաղաքական հենասյունը, ողնաշարը ՀՀԿ-ն է, որն, ըստ Աշոտյանի, հանդես կգա ավելի հստակ ծրագրերով ու մոտեցումներով` անկախ ապագա կառավարության և ենթադրվող խորհրդարանական, միջկուսակցական մեծամասնության ձևաչափումից: ՀՀԿ-ն անշուշտ կունենա որոշակի զարգացումներ` կապված նախագահական ընտրությունների հետ, այն է, «հարթակային պայքարի միջոցով փորձել հղկել 2-3 ընդդիմության առաջնորդ, ում հետո կարելի է նետել նախագահական ընտրություններ, որպես նախագահի թեկնածուներ»: Մինչ նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածը չբացառելով քաղաքական արկածախնդրության դրսևորումները, Արմեն Աշոտյանը նշեց, որ հարկ է օգտվել պատմական շանսից և ժողովրդավարության արդեն տեսանելի ծիլերը ոչ թե ասֆալտապատել, այլ փորձել աջակցել մեզանում այդ մշակույթի արմատակալմանը, որպեսզի փակվեն հետդարձի բոլոր սողանցքները: «ԺԿ. հաղթանակը բարոյական է»,¬ համոզված է Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Սեփական կուսակցությանը մեծ քաղաքականության զոհ համարող Տիգրան Կարապետյանը խորհրդարանական այս ընտրություններում հաղթողի «փառքը» վերագրում է փողին և ուժին£ Մարդկանց բացահայտ կաշառելու մեջ իրենից բացի մեղադրելով բոլորին, Տիգրան Կարապետյանը փաստում է, որ եթե անհատը կաշառվում է, նա այլևս իրեն չի պատկանում£ 2-3 տարի անընդմեջ, այո, ինքը մարդկանց հեռուստացույց, մագնիտոֆոն և էլեկտրական այլ սարքավորումներ է նվիրել, սակայն, ինչպես պնդում է այսօր` կաշառքն ու բարեգործությունը տարբեր բաներ են և դրանք չպետք է շփոթել միմյանց հետ. ընտրակաշառքը ընտրությունների նախօրեին տրված գումարն ու կարտոֆիլի սերմացուն է, իսկ այ. ¬ Մենք ստեղծել ենք բարի դաշտ, մենք մարդկանց չենք կաշառել, մեր արածը միայն բարեգործություն է£ Եվ հետո չպետք է շփոթել ԱԼՄ հեռուստաընկերության և ԺԿ¬ի գործունեությունը£ Ճիշտ է, հեռուստատեսությամբ երգում ենք, պարում (չուզողի աչքն ենք հանում), շոգեքարշ ենք խաղում, տարեցներին ուրախացնելու նպատակով բարձրացնում ենք նրանց և ինչու միայն նրանց, բոլորի ինքնարժեքը, իսկ կուսակցությունը լուրջ գործեր էր անում£ Կարապետիչը ամենևին շփոթված չէ. ԺԿ¬ն խորհրդարանում մանդատ չի ստացել, բայց հաղթել է, և դա բարոյական հաղթանակ է£ ¬ Եթե ծայրահեղ ընդդիմության ձայները իշխանության դեմ էին, ապա մենք, լինելով կենտրոնամետ ուժ, հաղթել ենք£ ԺԿ նախագահն ընկճված չէ ոչ կողոպտված ձայներից, ոչ էլ մանավանդ` իրեն անվերջ մեծարող եզդիների մի մասի «դավաճանությունից»£ Նա մեծահոգաբար ներում է նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում£ Նա չի թաքցնում դժգոհությունը լրատվամիջոցներից, որոնք հաճախ մեղադրել են իրեն` որ եթե Կարապետիչը իր եթերով երբևէ չի քննադատել Սերժ Սարգսյանին կամ Ծառուկյանին, ուրեմն նրանց մարդն է£ ¬ Բայց ես հավասարապես եթեր եմ տրամադրել բոլոր ցանկացողներին, ինչո՞ւ չեք հիշում£ Որ ասում եմ նեգատիվ եք… Նոր կազմավորվող խորհրդարանում, ըստ Տիգրան Կարապետյանի, «արտացոլված» է իշխանության և արտաքին ուժերի դաշինքը£ Այ, օրինակ, «Ժառանգությունը» աջակցություն է ստանում ԱՄՆ¬ից, իսկ ՕԵԿ¬ը երբեք չի թաքցրել եվրոպական կողմնորոշումը£ Ոչինչ, ժամանակը նրանց գործունեությունը կբացահայտի£ Ցավոք, ազգասեր քաղաքական գործիչը չհայտնվեց ԱԺ¬ում, սակայն առջևում նախագահական ընտրություններն են, և Տիգրան Կարապետիչն, անշուշտ, առաջադրել է իր թեկնածությունը£ Նա պատրաստ է իր պրոֆեսիոնալ ներուժն ի սպաս դնել երկրի համահունչ զարգացմանը, եթե, իհարկե, վերևներից առաջարկ լինի£ Իսկ եթե ՀՀ նախագահի ընտրություններում դարձյալ վճռորոշ դեր խաղա արտաքին գործոնը, ապա` ¬ Կարծում եմ` այդ արտաքին գործոնը կխոչընդոտի ոչ թե ԺԿ¬ին, այլ իշխանություններին£ Այս խմորը շատ ջուր կվերցնի Հասարակության արդարացի ընդվզումները կարող են և կանխել ազգային արժեքներին սպառնացող վտանգը£ Այս դեպքում նմանատիպ ըմբոստությունն ուղղված է Մատենադա րանի տնօրինության և ամերիկյան Սուրբ Հովհաննես վանքի միջև «կիսագաղտնի» կնքած պայմանագրի դեմ£ «Ավանգարդը» անդրադարձել է հիշյալ պայմանագրի բովանդակությանը և քանի որ «ազգային հիշողությունը միայն հայրենիքի ներսում պահպանելու» կողմնակից բազմաթիվ մտավորականներ շարունակում են բողոքարկել պայմանագիրը, ուստի շաբաթաթերթն իր պարտքն է համարում լուսաբանել Մատենադարանի ձեռագրերի ճակատագրին առնչվող քննարկումները£ Պայմանագրի ամբողջական բովանդակության գաղտնիությունն ինքնին ահազանգում էր դրա վտանգավորությունը£ Երկրի Նախագահին, Վարչապետին ուղղված բազմաթիվ մտավորականների դիմում¬բողոքի արդյունքում հաջողվեց ձեռք բերել պայմանագրի նմուշը (իհարկե, ոչ առանց ՀՀ նախագահի անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի ջանքերի)£ ¬ Այն անգրագետ իրավական պայմանագիր է, բայց կազմված է բարձր գրագիտություն ունեցող իրավաբանների կողմից այնպես, որ յուրաքանչյուր կետ կարելի է մեկնաբանել ըստ հայեցողութ յան,¬ պարզաբանում է «Վերնատուն» հ/կ նախագահ Պուշկին Սերոբյանը,¬ պայմանագրում նշված են երկու կողմերի տվյալները, հասցեները, սակայն չկա ոչ հեռախոսահամար, ոչ բանկային հաշիվ£ Պարզվում է` ամերիկյան այդ կազմակերպությունը չունի բանկային հաշիվ և ամերիկյան վանքին մի քանի միլիոնով «նվիրաբերվում» է Մատենադարանի 4 միլիարդ արժողությամբ հարստությունը£ Կրթության նախարարության հայտարարությունը, թե պայմանագիրն արդեն ուժի մեջ է, այն ՀՀ վարչապետին բողոքար կելու հիմք հանդիսացավ, որով մենք արտահայտեցինք ազգային արժեքների անվտանգության նկատմամբ մեր մտահոգությունը£ Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պարույր Մուրադյանը նույնպես մտահոգված է ձեռագրերի ճակատագրով, քանի որ պայմանագրի կիրառումը կհիմնավորի «մեր պատմական հիշողության» հանդեպ ամերիկացիների` որպես համասեփականատեր համարվելու փաստը£ ¬ ԱՄՆ¬ը այստեղ անելիք չունի և նրանք, ովքեր կնքել են այս պայմանագիրը, գիտական սկզբունքով չէ, որ առաջնորդվել են,¬ ասում է Պարույր Մուրադյանը£ Հայ գիտնականներին և իրավաբաններին հուսադրում է կառավարության որոշումն այն մասին, որ Մատենադարանի հիմնադիրը ՀՀ¬ն է` Հայաստանի կառավարությունը, ուստի Մատենադարանի տնօրինությունը պայմանագիր կնքելու լիազորություն չունի, մի պայմանագիր, ըստ որի «նաև հեղինակային իրավունքն է անցնում ինչ¬որ մի կազմակերպության»£ «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը վկայում է, որ կառավարությունը Մատենադարանի գիտական խորհրդին օժտել է բոլորովին այլ լիազորություններով, այն է` «17 հազար ձեռագրերը փոշուց մաքրել, դասավորել, դասակարգել, ուսումնասիրել, վերլուծել ու թարգմանել»£ Մինչդեռ հարգարժան Սեն Արևշատյանը պատրաստվում է բրուդենշաֆտե խմել «ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ համբավ վայելող վանքի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի տնօրենի հետ և հնարավորինս խուսափել մտավորականների և լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց£ Իսկ գուցե խուսափում է, որովհետև վիճակը նետվա՞ծ է, վճիռն ընդունվա՞ծ…

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ