ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ԳՈՀԱՐԻ ԺՊԻՏԸ


Այլևս չկա Հայաստանի սոխակը, հայ երգարվեստի մեծագույն վարպետը, մեր անկրկնելի Գոհարը: Գոհար Գասպարյանն աշխարհի համար բացառիկ երևույթ էր: Այսօրվանից միջազգային երգարվեստում թափուր մնաց կոլորատուրային սոպրանոյի շատ եզակի տեղը: Գ. Գասպարյանը, որպես յուրօրինակ երևույթ, միջազգային ճանաչում ստացավ անցյալ դարի 50-ականներից: Նա հայ երգարվեստը տարածեց երկրագնդի 45 երկրներում և ամենուրեք ճանաչվեց ու ընդունվեց որպես անկրկնելի երևույթ: Ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստը կորցրեց իր ամենալուսավոր աստղին: Իր հավերժությունն ապահոված երգչուհին իր հետ տարավ արվեստի անձնական կյանքի բազում գաղտնիքներ: Հայրենասեր ու աշխատասեր Գ. Գասպարյանը բոլորիս հոգում թողեց բազմաթիվ հուշեր և անմահ արվեստ: Գ. Գասպարյանի ստեղծագործական պատմությունն այսուհետ դառնում է առասպել: Նրա աստղալույսը միշտ կլուսավորի մեզ: Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ