«ԴԺՈԽՔՆ է ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԵՂԸ»


(1937-ի 70-ամյակի առթիվ) Հարգելի խմբագիր. Իմ լրագրական գործունեության որոշ խնդիրներ կապված են Ձեր թերթի հետ և որոշեցի այս զավեշտական, բայց իրականությանը համապատասխանող փաստերով հանդես գալ Ձեր թերթում: Օրերս «Ազգ» օրաթերթում կարդացի մի զազրելի բամբասանք, ուր հեղինակը` Յուրի Խաչատրյանը, դիմելով խմբագրին, գրում է. «Խնդրում եմ թերթիդ էջերում տեղ տալ իմ այս գրությանը»: Ինձ զարմացրեց լեզվական այս ոճը և հեղինակի խնդրագիր-գրությունը: Քանի որ այդ գրությունը 1937-ականների ոճով և մեղադրանքներով գրված մի զազրախոսություն է, ուստի փորձեցի ճշտել հեղինակի ով լինելը: Լրագրողի իմ բնավորությունը թելադրեց ինձ գնալ նյութի հետքերով` ճանաչել գրողին և իմանալ` ում մասին է գրում: Քանի որ այդ գրության մեջ չկար հստակ ուղղվածություն` ո՞ւմ կամ ինչի՞ մասին է հեղինակը խոսում, որոշեցի դիմել խմբագրություն: Աշխատակիցներից մեկն ասաց, որ հեղինակը` Յուրի Խաչատրյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս է, «Ազգ» թերթի խմբագրի ընկերը: Իսկ գրվածը վերաբերում է Ռ. Դավթյանի «Չարենցը և արվեստը» գրքին: Որպես շրջիկ լրագրող` գնացի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: Դասախոսները զզվանքով արտահայտվեցին հոդվածագրի մասին, շատերը անունն անգամ չէին ուզում լսել: Նրանցից մեկն ինձ հուշեց, որ զրուցեմ Գ. Անանյանի հետ, որը լավ գիտե նրա համալսարանական գործունեության մասին, և ինձ խորհուրդ տվեց ձեռք բերել վերջինիս գիրքը` տպագրված 2006թ. դեկտեմբերին: Գ. Անանյանի «Զրախոսությունը իբրև գրախոսություն» գիրքը (Եր., 2006 թ., տպաքանակ` 5 հազար, 48 էջ) ամբողջությամբ ներկայացնում է Յու. Խաչատրյանի սև հոգու պատկերը: Լրագրության ֆակուլտետի դեկան, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Գ. Անանյանն այնպիսի մանրակրկիտ քննությամբ է ներկայացնում այդ տխրահռչակ դասախոսին, որ այլևս կարիք չեղավ զրուցելու հոդվածագրի ամբիոնի վարիչ Հ. էդոյանի, բանասիրական ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանի և համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանի հետ: Երբ գրում էի այս հոդվածը, որոշեցի, այնուամենայնիվ, զրուցել նաև ուսանողների հետ: Բայց նրանցից նույնպես ոչ մի դրական խոսք չլսեցի այդ զրպարտիչ մարդու մասին: Ուսանողները բնութագրեցին վերջինիս` որպես զրպարտիչ, կաշառակեր, շանտաժիստ մարդու և հուշեցին, որ կարդամ նաև բանասիրության դոկտոր Դավիթ Գասպարյանի «Ապտակ» գիրքը (Եր., 1997), և պարզ կդառնա, թե ով է Յուրի Խաչատրյանը: «Յուրի Խաչատրյան կոչեցյալը տարիներ շարունակ ստվերի պես անընդհատ հետապնդել է ինձ: Քանի¯ անգամ եմ նրան վանել ինձանից, բայց էլի մոտեցել է, քսմսվել: Տարիներ առաջ գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը, նրան տեսնելով իմ կողքին, զգուշացրեց. «Նրանից հեռու մնա, վտանգավոր մարդ է»: Յու. Խաչատրյանը պարծենում էր Պարույր Սևակի և Մինաս Ավետիսյանի հետ ունեցած մտերմությամբ: Ոմանք ասում էին, որ Յու. Խաչատրյանը կցված է եղել նրանց և լրտեսել նրանց յուրաքանչյուր քայլը: Հայտնի է, թե ինչ ողբերգական վախճան ունեցան երկուսն էլ` իրենց «բարեկամին» որպես ժառանգություն թողնելով մեկը` ձեռագրեր, մյուսը` դիմանկար: Դիմանկարն արված է թունավոր գույներով, որի մեջ զզվանքի բացահայտ վերաբերմունք կա խնդրո առարկա բնորդի հանդեպ: Իսկ Սևակի ձեռագրերը, Աստված միայն գիտե, թե ինչ ճանապարհով է նա յուրացրել: Աստիճանաբար ճանաչելով նրան` որպես չարամիտ, լուրեր տանող-բերող, բանսարկու գոյություն` հեռացրեցի ինձանից և ազատվեցի նրա հետապնդումներից»,-գրում է Դ. Գասպարյանը: Լրագրողի իմ հետաքրքրություններն ինձ տարան նաև Ռ.Դավթյանի մոտ: Պարզվեց, որ Ռ. Դավթյանը մասնագիտությամբ լրագրող է, սովորել, աշխատել և թեկնածուական թեզը պաշտպանել է համալսարանում, իր գործունեության քսանվեց տարիները նվիրել է համալսարանին, աշխատել է հայ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոններում, 1986-90-ականներին աշխատել է Ֆրանսիայում, 17 մենագրության, հազարավոր հոդվածների հեղինակ է, Հայաստանում արվեստի հարցերի ճանաչված քննադատ: Չեմ ուզում մանրամասնել նրա գործունեությունը: Միայն խնդրեցի, որ նա ևս հանդես գա պատասխան խոսքով: Շարունակենք Յուրի Խաչատրյանի գրություն-հոդվածի ստահոդ մտքերի մեկնաբանությունները: Անդեմ և անսկզբունք այս ճամարտակությունները երկու անգամ կարդալուց հետո միայն հասկացա, որ հեղինակը ոչ միայն չարագործ է, ինչպես վկայեցին նրա աշխատանքային ընկերներն ու ուսանողները, այլև դժգոհ իր ճակատագրից, ընտանիքից, արդեն քսան տարի է` իր հոգու թույնը թափում է բարի ու ազնիվ մարդկանց վրա: Դասախոսներից մի քանիսը հիշեցրին հետևյալ փաստը և խնդրեցին, որ իրենց անունը չհիշատակեմ թերթում, իրենց ուսուցիչը` Հրանտ Թամրազյանը խորհուրդ է տվել և զգուշացրել երիտասարդներին` չշփվել Յուրի Խաչատրյանի հետ, քանի որ նա վտանգավոր անձ է, ծառայում է խորհրդային գործակալություններին: Գիտնականն իր գրասեղանի թղթերը միշտ թաքցրել է վերջինիս զննողական հայացքից, որպեսզի չիմանա, թե ինչի վրա է աշխատում ինքը: Այդ փաստերը կան նաև Գ. Անանյանի` «Գրական թերթում» տպագրված հոդվածում: Յու. Խաչատրյանի չարամտությունը, նենգամիտ դավաճանությունը տասնամյակների պատմություն ունի և այն չի վրիպել գիտնականների ուշադրությունից: Հեղինակի պրիմիտիվ մտքերը հեռահար ծրագիր ունեն, սևացնել գրականության և արվեստի նշանավոր մարդկանց միայն այն բանի համար, որ նրանց կարծիքների հետ ինքը համաձայն չէ: Տխրահռչակ վիճարկողը քննադատում է պետական, մանկավարժական համալսարանների, գրականության և արվեստի ինստիտուտների այն գիտնականներին, որոնց եղունգի տակի կեղտն անգամ ինքը չարժե: Բերեմ մեկ փաստ ևս: Հեղինակն իր մեջ կուտակած թույնը, չարությունն ու նախանձը հաստատելու համար գրում է, որ դեռևս 1989 և 1990 թվականներին գրել է Ռ. Դավթյանի գրքի մասին: Պարզվեց, որ դա ևս չարանենգ սուտ է: Յուրի Խաչատրյանն իր նման մի քանիսի հետ դաշինք կազմած իրենց հոգու թույնը թափում են շրջապատի ազնիվ մարդկանց վրա, ճիշտ այնպես, ինչպես 70 տարի առաջ: Յուրի Խաչատրյանի նման մարդկանց զոհերն են Բակունցն ու Չարենցը, Սևակն ու Մինասը, Վարդգես Պետրոսյանն ու Ալբերտ Կոստանյանը: Իսկ հիմա էլ` Սերգեյ Սարինյանը, Գառնիկ Անանյանը, Դավիթ Գասպարյանն ու Ռոբերտ Դավթյանը: Հարցս ուղղում եմ գրական աշխարհին` մի՞թե հանցագործների արշավը կասեցնելը խղճի գործ չէ: Ճիշտ է Գ. Անանյանը. Յու. Խաչատրյանի բոլոր ժամկետները լրացել են, նրա տեղը դժոխքն է: Շարունակությունը` հաջորդիվ: Մտահոգ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, ԼՐԱԳՐՈՂ Խմբագրության կողմից. Երևույթն, իսկապես, մտահոգիչ է, անհարիր` մտավորականի պահվածքին: Խմբագրությունն այս առնչությամբ զրույցի է հրավիրում բոլոր նրանց, ովքեր անկեղծ մղումով փորձելու են կանխել բանսարկությունները, առավել ևս` տիրաժավորվող: Մեծամասնությունը դեռևս ցանկանում է, որ ԱՄՆ-ը իր ներդրումն ունենա միջազգային խնդիրների լուծման ուղղությամբ բազմակողմանի ջանքերում եւ չնահանջի միջազգային իրադարձություններից: ԱՄՆ-ի` արտասահմանյան ռազմահենակետերի գոյության վերաբերյալ կարծիքները տարբերվում են: Բազմազգ հարցախույզի բացահայտումների համաձայն` միջազգային հանրությունը մերժում է այն գաղափարը, որ ԱՄՆ-ին դեռեւս հարկավոր է խաղալ աշխարհի գլխավոր ղեկավարի դերը: Մեծամասնությունն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը «աշխարհի ոստիկանի» դերը խաղում է ավելին, քան հարկավոր է, եւ չի կարելի վստահել, որ նա պատասխանատու քայլեր կատարի: Սակայն հարցախույզը նաեւ հայտնաբերել է, որ երկրների մեծամասնությունում շատերը ցանկանում են, որ ԱՄՆ-ը այլ երկրների հետ մեկտեղ կատարի իր դերը միջազգային հարցերի լուծմանն ուղղված ջանքերում: Կարծիքները տարբերվում են այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է քչացնի արտասահմանյան իր ռազմական հենակետերը: Ավելին, որոշ երկրների ժողովուրդները բարելավում են տեսնում իրենց երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող երկկողմ հարաբերություններում: Ամերիկացիները նույնպես մեծամասամբ համաձայն են այս կարծիքների հետ: Շատերն այն կարծիքին չեն, որ ԱՄՆ-ը պետք է մնա որպես աշխարհի գլխավոր ղեկավար եւ նախընտրում են, որ այն ավելի համագործակցող դեր կատարի: Նրանք նույնպես այն կարծիքին են, որ ԱՄՆ-ը «աշխարհի ոստիկանի» դերը կատարում է ավելին, քան հարկավոր է: Միջազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ համամոլորակային հարցախույզի արդյունքների վրա հիմնված այս զեկույցը չորրորդն է: Համաշխարհային հարցերով Չիկագոյի խորհուրդ եւ Համաշխարհային հասարակական կարծիք կազմակերպությունները այս հարցումն անցկացրել են աշխարհի բնակչության 56 տոկոսը ներկայացնող երկրներում` Չինաստան, Հնդկաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ինդոնեզիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Թաիլանդ, Ուկրաինա, Լեհաստան, Իրան, Մեքսիկա, Հարավային Կորեա, Ֆիլիպիններ, Ավստրալիա, Արգենտինա, Պերու, Իսրայել եւ Հայաստան, ինչպես նաեւ Պաղեստինյան տարածքներ: Ոչ բոլոր հարցերն են տրվել բոլոր երկրներում: Ըստ «Համաշխարհային հասարակական կարծիք» հանդեսի խմբագիր Սթիվեն Քալի` այս հարցախույզն ամրացնում է այն եզրակացությունները, որոնց հանգել են վերջերս կատարված համամոլորակային հարցումները, ըստ որոնց արտասահմանում ԱՄՆ-ի հեղինակությունը բացասական է եւ գնալով վատանում է: Բայց հավելել է, որ այս հարցախույզը նաեւ բացահայտում է աշխարհում ԱՄՆ-ի դերակատարման այն ձեւը, որը միջազգային հանրությունը ակնկալում է նրանից: «Այս հարցումը ցույց է տալիս, որ, չնայած ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքին, միջազգային հանրությունը չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հրաժարվի միջազգային իրադարձություններից, սակայն նա դրանց պետք է մասնակցի ավելի համագործակցաբար եւ բազմակողմանիորեն»,- նշում է Ս. Քալը: ԱՄՆ-ի դերն աշխարհում Այս հարցմանը մասնակցած բոլոր 15 երկրներում մեծամասնությունը մերժում են հետեւյալ գաղափարը. «ԱՄՆ-ը, որպես աշխարհի միակ եւ պահպանվող գերտերություն, պետք է շարունակի համաշխարհային գլխավոր ղեկավարի դեր ունենալ միջազգային խնդիրների լուծման գործում»: Սակայն միայն երկու երկրներում (Արգենտինայում եւ Պաղեստինյան տարածքներում) մեծամասնությունն ասում է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այն ջանքերի մեծամասնությունից, որոնք ուղղված են միջազգային հարցերի լուծմանը: Ավելի նախընտրելի տարբերակը մնացած այլ երկրներում այն է, որ ԱՄՆ-ը այլ երկրների հետ մեկտեղ պետք է իր ներդրումն ունենա միջազգային խնդիրների լուծման գործում: Ասիացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի համագործակցային դեր ունենա Հարավային Կորեայում (79%) եւ Չինաստանում (68%): Ֆիլիպինցիների մեծամասնությունը (55%) եւ հնդիկներից շատերը (42%) նույնպես այս կարծիքին են, սակայն նրանք այն քիչ թվով ժողովուրդներից են, որոնց էական մի հատվածն ասում է, որ ԱՄՆ-ը պետք է համաշխարհային գլխավոր ղեկավարի դեր ունենա: Այս կարծիքին են ֆիլիպինցիների 20%-ը եւ հնդիկների 34%-ը: Թայլանդցիների 47%-ը նույնպես համեմատաբար վերապահումով են մոտենում համագործակցական դերի օգտին, սակայն քչերն են հավանություն տալիս ԱՄՆ-ի գլխավոր ղեկավարի դերին (8%) կամ վերջինիս` միջազգային խնդիրների լուծման ջանքերից ետ քաշվելուն (18%): 27%-ն այս հարցին չի պատասխանել: Եվրոպայում ֆրանսիացիներն ամենաշատն են (75%) կողմնակից համագործակցային դերին, նրանց հետեւում են հայաստանցիները (58%): Շատ թվով ուկրաինացիներ (52%) նույնպես կիսում են այս կարծիքը, բայց անսովոր մեծ մի հատված (34%) կողմնակից է ԱՄՆ-ի` միջազգային դերակատարումից ետ քաշվելուն: Ռուսաստանում հարցվողներից շատերը (42%) հավանություն են տալիս ԱՄՆ-ի համագործակցային դերին, սակայն այս թիվը միայն մի քիչ է ավելի նրանցից, ովքեր կողմնակից են ետ քաշվելուն (38%): Լատինական Ամերիկայում, Պերուում 61%-ը եվ Մեքսիկայում 59%-ը այն կարծիքին են, որ ԱՄՆ-ը պետք է համագործակցի այլ երկրների հետ միջազգային խնդիրների լուծման համար: Սակայն, ինչպես արդեն նշվել է, արգենտինացիները այն երկու ժողովուրդներից մեկն են, ովքեր կողմնակից են, որ ԱՄՆ-ը ետ քաշվի միջազգային ջանքերից: Արգենտինացիների 55%-ն այս կարծիքին է, իսկ 34%-ը կողմ է համագործակցությանը: Միջին Արեւելքում իսրայելցիների եւ պաղեստինցիների կարծիքները կտրուկ տարբերվում են: Պաղեստինցիների մեծամասնությունը (55%) կողմ է ԱՄՆ-ի ետ քաշվելուն, իսկ ավելի քան 1/3-ը (36%) համագործակցությունն է նախընտրում: Այլ ժողովուրդների մեծամասնության նման, իսրայելցիների 62%-ը կողմ է ԱՄՆ-ի համագործակցությանը: Բայց իսրայելցիները հնդիկներից հետո երկրորդ ժողովուրդն են, ովքեր ամենաշատն են արտահայտվել, որ ԱՄՆ-ը պետք է գլխավոր ղեկավարի դեր ունենա (24%): Նույնքան ամերիկացիներ, որքան ֆրանսիացիներ (75%), այն կարծիքին են, որ ԱՄՆ-ը այլ երկրների հետ մեկտեղ պետք է իր ներդրումն ունենա: Իսկ քիչ թվով ամերիկացիներ կողմնակից են գլխավոր ղեկավարի դերին (10%) կամ մեկուսացմանը (12%): (Շարունակելի) ՄՈՌԱՑՎՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ ՄԻՔԱՅԵԼ ԹԱՎՐԻԶՅԱՆ