Արծաթե թելերով հյուսված պատկերնե


Պարզություն, ճշմարտացիություն, բնականություն. գեղեցիկի այս 3 մեծ սկզբունքները գեղանկարչուհի Դոնարա Մխիկյանի սուր աչքի և հմուտ ձեռքի զուգորդմամբ դարձել են նրա կտավների գրավչության առանցքը£ Իր վառ երևակայության արծաթե թելերով Դոնարան հյուսում է նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ, բնանկարներ, որոնց խորքից առկայծում է համամասնություններով, իր ողջ գեղեցկությամբ ընկալվող բնությունը£ Արծաթե թելերով հյուսված պատկերնե ¬ Մեր սարերն ու քարերը, բնությունը ոչ մի տեղ չես կարող տեսնել£ Ես վստահ եմ, որ հողն է ոգեշնչում մեզ` արվեստագետներիս,¬ ասում է Դոնարա Մխիկյանը£ Հիրավի, բնությունն արվեստագետին տալիս է միտք, թռիչք, մղում նրան կատարելագործվելու£ Դոնարան զգում է բնության կախարդիչ ուժը, որից կարծես արագանում են սրտի զարկերը, ու սրտից թել¬թել դուրս եկած հույզերը դառնում են կծիկ` աստիճանաբար վերածվելով պատկերի£ Բնությունն իր շռայլությամբ ներշնչանք է արվեստագետի համար, բայց հոգին է ընթացք տալիս հույզերին£ Հենց այդ հոգին էլ «Սևան»¬ի շարքը պատկերելիս, այդ չքնաղ լիճը տեսել է կանաչի ու փիրուզագույնի նուրբ երանգներով ողողված£ ¬ Ես այդպես եմ տեսնում Սևանը, օրվա մի պահ լճի սառնությունն ու մաքրությունն արտահայտվում են այդ գույնի երանգներով£ Ասում են` կտավի գույները նկարչի լեզուն են, բառերը, որոնցով կարելի է բնութագրել արվեստագետի էությունը£ Նկարչուհու նախընտրած գույնը հայրենի բնաշխարհի ծիրանին, կարմիրը, դեղինն ու կապույտն են, գույներ, որոնք հորդում են հոգու խորքից£ Դրանցում առանձնանում է համարձակությունն ու հանդգնությունը խորհրդանշող կարմիրը, որն, ի դեպ, գերակշռում է կտավներում ու խտացվում հատկապես «21-րդ դար» կտավում£ Թեև Դոնարա Մխիկյանի արվեստի հիմքում բնաշխարհն է, սակայն նա իր ստեղծագործությունների գլխավոր հերոսը համարում է մարդուն£ ¬ Այո, իմ հերոսը մարդն է, իր անհավասար ու հզոր մտքի կարողությամբ, զարմանահրաշ խենթություններով, բնության հանդեպ լցված անհատական քնքշանքով, բազմազան երազներով, հաճելի սպասումներով, գեղեցիկը տեսնելու, զգալու, ստեղծելու ունակությամբ, ինչու չէ, նաև տագնապներով, որոնք ընդգրկում են մարդու ծննդյան ու մահվան միջև ընկած անթիվ ու անհամար կորերը, լցնելով ու արտահայտելով մարդկային մի ամբողջ կյանք իր բազմաթիվ վերելքներով ու վայրէջքներով£ Մարդու և բնության շնորհիվ է շնչավորվում այս հրաշք Երկիր մոլորակը, որի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է, պարտք, ինչը նկարչուհու մոտ արտահայտվել է դեռևս 2001 թ.` կազմակերպած անհատական ցուցահանդես ակցիայի միջոցով£ Նկարչուհուն մտահոգում է Երկիր մոլորակի ճակատագիրը, քանի որ մարդկության անվերջ պատերազմներն այն տանում են կործանում£ Դոնարա Մխիկյանի կտավներից մեղմություն ու հանգստություն է ճառագում և որտեղ էլ դրանք ցուցադրվեն` Հայաստանում թե արտերկրում, միևնույն է, ամենուր դիտողի զգացողությունը նույնն է£ ¬ Ինձ մեծ հաճույք է պատճառում, երբ նկարներս դիտում են մտերիմներս, հարազատներս£ Նրանք ինձ այցելում են ու նաև խոստովանում, որ իմ գործերն օգնում են իրենց մի պահ հեռանալ առօրյա հոգսերից դեպի արվեստի զարմանահրաշ աշխարհը£ Ինչ առաքելությամբ էլ մարդն աշխարհ գա, նա պետք է ապրի լիարժեք կյանքով, որպեսզի այն ամփոփելիս համոզվի, որ մի արահետ էլ ինքն է բացել£ Իսկ Դոնարա Մխիկյանն այդ արահետն իրոք բացել է, որով դեպի արվեստի մեծ աշխարհ են քայլում նրա բազմաթիվ սաները£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ