ՄԻԱԲԵՎԵՌ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀ


Քաղաքակրթության անցած ճանապարհի փորձը հուշում է, որ պատմությունը, գլոբալ առումով, կրկնվելու հատկություն ունի£ Ինչպես Հռոմեական կայսրության դարաշրջանում Հռոմը ձգտում էր բոլորին պարտադրել իր աշխարհընկալման շրջանակներում տեղավորվող խաղաղությունը£ Մյուսները հնարավորինս դիմադրում էին. մեր օրերում էլ ԱՄՆ¬ի որդեգրած մեծապետական քաղաքականությունն է դիմադրության հանդիպում£ Քրիստոսից հետո երրորդ հազարամյակում աշխարհաքաղաքական զարգացումներն այնպիսի արագություն են ձեռք բերել, որ փորձագետները չեն էլ հասցնում մի լավ մարսել ու վերլուծել եղած իրադարձությունները, երբ դրանց հաջորդում են նորերը£ Օգոստոսի 16¬ին Բիշկեքում կայացած` Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովը կարելի է համարել աշխարհաքաղաքական զարգացումներում գրեթե շրջադարձային նշանակության իրադարձություն£ Ըստ այդմ, ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ողջ ժամանակահատվածը, թերևս, կարելի է բաժանել երկու մասի£ ԱՌԱՋԻՆԸ, երբ ԽՍՀՄ գլխավորությամբ սոցճամբարը միավորող Վարշավյան պայմանագրի արդեն բացակայության պայմաններում, առանց ՄԱԿ¬ի համաձայնության, Բալկաններում ծագած խնդիրներին ՆԱՏՕ¬ի ռազմական միջամտությունն էր` ԱՄՆ¬ի գլխավորությամբ£ Սա, ինչպես այն օրերին մեկնաբանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նոր դարաշրջանի սկիզբն էր£ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ միաբևեռ աշխարհի ստեղծման Միացյալ Նահանգների ջանքերի առաջին արտահայտություն£ ԵՐԿՐՈՐԴ ժամանակահատվածի սկիզբը, թերևս, օգոստոսի 16¬ի` Բիշկեքի գագաթնաժողովն է, որն, ըստ էության, դարձյալ Սպիտակ տնից ղեկավարվող միաբևեռ աշխարհի ստեղծման դեմ ուղղված դիմադրության արտահայտություն է: ՇՀԿ¬ն ստեղծվել է որպես տնտեսական համագործակցության միավոր, բայց այս բիշկեքյան գագաթաժողովում հատկապես շեշտադրվեց կազմակերպության անդամ երկրների և ընդհանրապես գլոբալ անվտանգության խնդիրը` դրա ապահովման հարցում կարևորելով աշխարհի բազմաբևեռականությունը£ Ակնհայտ է, որ ԽՍՀՄ փլուզումից և դրանով պայմանավորված` Վարշավյան պայմանագրի վերացումից հետո, Ռուսաստանը, պահպանելով կապերը Եվրոպայի հետ, միաժամանակ հայացքն ուղղում է Արևելք` փորձելով աշխարհի երկբևեռականությունն ապահովող Վարշավյան պայմանագրի բացը լրացնել ՇՀԿ¬ով£ Իհարկե` իր փաստացի առաջնորդությամբ£ Սա այսօր Ռուսաստանին, կարծես, հաջողվում է£ Ինչպես վկայում են դիտորդները, ՇՀԿ գագաթնաժողովները, պետական դրոշների այսպիսի առատությամբ երբևէ աչքի չեն ընկել և աշխարհի կողմից նման ուշադրության չեն արժանացել£ Բիշկեքյան գագաթնաժողովն անհետևանք չի մնա և իր շրջադարձային ազդեցությունը կարող է ունենալ աշխարհաքաղաքական գործընթացներում£ Ասվածի լավագույն վկայությունն այն իրողությունն է, որ գագաթնաժողովին ակտիվ մասնակցություն ունեցավ Մերձավոր Արևելքում առկա զարգացումներում ԱՄՆ¬ի հետ իր հակադրությամբ առանձնացող Իրանի նախագահ Ահմեդինեջաթը£ Մերձավոր Արևելքում իրանա-ամերիկյան լեզվակռիվը հետզհետե ավելի անզիջում է դառնում£ Տարածաշրջանն ապակայունացնելու մեջ փոխադարձ մեղադրանքների մրցավազքում նախահարձակ լինելով, պաշտոնական Վաշինգտոնը որպես ահաբեկչական խմբավորում որակեց «Իսլամական հեղափոխության պահապաններ» Իրանի էլիտար զորամիավորումը, որի վրա հենվում է ԻԻՀ նախագահը£ Սա առաջին դեպքն է, երբ պետական զորամիավորումը ներառվում է ահաբեկչական խմբավորումների «սև ցուցակում»£ Հատկապես վերջին շրջանում մեկ անգամ չէ, որ ԱՄՆ¬ը մեղադրել է Իրանին` Իրաքում ահաբեկիչներին ռազմական օժանդակություն` զենք, զինամթերք տրամադրելու մեջ£ Այդ առումով, որքան էլ արտառոց, նույնքան էլ անսպասելի չէր Իրանի էլիտար զորամիավորման հասցեին Սպիտակ տան սադրիչ հայտարարությունը£ Ըստ էության, Բուշի վարչախմբի այս քայլը քարոզչական բնույթ է կրում` նպատակ ունենալով միջազգային հանրության աչքում արդարացնելու Իրանի դեմ ձեռնարկվելիք ռազմական հնարավոր գործողությունները£ Պատահական չի դիտվում նաև այն, որ Բիշկեքում Ահմեդինեջաթի ելույթը կարծես ՌԴ նախագահ Վ. Պուտինի ելույթը տրամաբանական շարունակությունն էր£ Երկու դեպքում էլ խոսվում էր Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության կայանների տեղադրման, այլ երկրների հարաբերություններին ընդհուպ մինչև ուժային միջամտությամբ իր կամքը պարտադրելու սկզբունքների դեմ£ Թեև այս ամենն ասվում էր առանց կոնկրետ պետության անունը հիշատակելու, սակայն ակնարկն այնքան թափանցիկ էր, որ հասկանալի էր` քննադատության ու մեղադրանքների սլաքն ուղղված էր ԱՄՆ¬ի դեմ£ Իսկ այն հանգամանքը, որ Արևմուտքի ներկայացուցիչ-դիտորդները պարզապես հնարավորություն չստացան հետևելու ՇՀԿ անդամ երկրների հակաահաբեկչական զինավարժություն ներին, թերևս ավելի քան խոսուն է£ Ի դեպ, գագաթնաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցող Պակիստանը ՇՀԿ լիիրավ անդամ դառնալու հայտ է ներկայացրել£ Չմոռանանք` Պակիստանը, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանը, նույնպես միջուկային երկիր է£ Բիշկեքյան գագաթնաժողովի էությունն ու հեռագնա նպատակներն է°լ ավելի տեսանելի են դառնում, եթե մտաբերենք դրան նախորդած` ՌԴ անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարի արտահայտությունը, թե կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ռազմաքաղաքական դաշինք կազմի ՇՀԿ հետ£ Այս ամենի համատեքստում, թերևս, մեղմ ասած, առնվազն անհասկանալի են պնդումները, թե Հայաստանի պետական շահերն ու անվտանգությունը պահանջում են, որ նա անդամակցի ՆԱՏՕ¬ին…

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ