Վրաստանից ահաբեկչություն է սպասվում
Եվ այս անգամ մարդկային զոհեր էլ կլինեն: Որպեսզի Ռուսաստանը վարկաբեկվի իբրև վրաց-օսական հակամարտության կարգավորման մասնակից, Թբիլիսին կարող է լուրջ սադրանք կազմակերպել վրացի ժողովրդի դեմ. սա` ըստ չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության ղեկավար էդուարդ Կոկոյտոյի: Նման պարագայում Հարավային Օսիան կխնդրի ՌԴ ղեկավարությանը` ուժեղացնել խաղաղարարների քանակակազմը վրաց-օսական հակամարտության գոտում` - ...Որպեսզի հայտնաբերվի, թե ում ինքնաթիոներն են գնդակոծել խաղաղ բնակավայրերը: Այդ ժամանակ վրացական կողմը սադրանքի թեմա չի ունենա,- հայտարարել է Կոկոյտոն: Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի` օգոստոսի 6-ին ռուսական տարբերանշաններով երկու ինքնաթիռ ներխուժել են Վրաստանի օդային տարածք և Հխհ տիպի հրթիռ բաց թողել Գորի քաղաքի շրջակայքում: Սակայն, ինչպես տեղեկացնում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը հերքում է այդ փաստը: