«Ինադու ես էլ կդնեմ ի°մ թեկնածությունը»
Վերջերս երևանյան սրճարաններից մեկում ընդդիմադիր որոշ գործիչների հավաքին անտեղյակ ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը որոշել է այսուհետ մասնակցել նման հավաքներին£ Ըստ նրա, Նախագահի ընտրությունների առիթով ստեղծված «աջափսանդալն» ընդդիմությունը դեռ չի հասցրել մարսել£ ¬ Ընդդիմությունն էսօր իսկապես նոկաուտի մեջ է£ Դրա մեղավորն, իհարկե, նաև ընդդիմությունն ինքն է£ Նրանցից շատերն, ամեն մեկն իր բոստանը ջրելու համար մյուսներին աջակցության ձեռք չմեկնեցին, չհամախմբեցին այն ուժերը, որոնք կարող էին վերահսկել ընտրությունները£ Խոսքով ասում են, բայց փաստացի ոչինչ չարեցին£ Ես կուզենայի, որ ընդդիմութ յունը միավորվեր, բայց հիսուն տոկոսով վստահ եմ, որ չի ստացվելու£ Ընդդիմության միասնական թեկնածուի ջատագով Մանուկ Գասպարյանի հոգին «պղտորել» է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի կողմից ընդդիմադիր լիդերների սրճարանային հավաքը «մկների ժողով» որակելը£ ԺՈՒԿ նախագահի մտահոգությունը Հայաստանում, ի վերջո, ազատ ընտրությունների անցկացումն է` առանց «ադմինիստրատիվ և օլիգարխիկ-կրիմինալ ուժի ներգրավման»£ Ինչ վերաբերում է Նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա, Մանուկ Գասպարյանի համոզմամբ, նրա առաջադրումը դեռևս օդից կախված է, որովհետև Ռոբերտ Քոչարյանին այդպես է պետք£ - ՀՀԿ¬ի համագումարը որ տապալվեց` դա հիմնականում Քոչարյանի կարգադրությամբ արվեց, որովհետև կան հարցեր, որ դեռ լուծված չեն Սերժ Սարգսյանի հետ` Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ է անելու ընտրություններից հետո, դառնալո՞ւ է վարչապետ, թե՞ չէ£ Ըստ երևույթին Սերժ Սարգսյանի թեկնածությունը կարող է նաև չառաջադրվել£ Այնպես որ, ամեն ինչ այդքան հարթ չէ իշխանական ճամբարում,¬ փորձում է հավաստիացնել ԺՈՒԿ նախագահը£ Սակայն Մանուկ Գասպարյանին անհանգստացնում է հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանի առաջադրվելու հնարավորությունը` այն պարզ պատճառով, որ նրա անվան շուրջ միավորված ուժերը խանգարում են ընդդիմության միավորմանը£ ¬ Ընդդիմության մեջ կան նրան ոխերիմ թշնամի գործիչներ, որ չեն համաձայնվի նրա թեկնածությանը£ Երբ Տեր¬Պետրոսյանը գա և առաջադրվի, ես ինքս էլ կլռեմ, գուցե չպաշտպանեմ, բայց չեմ էլ հայհոյի£ Էդքան բանը կարող եմ գառանտիա տալ£ Թեև ԺՈՒԿ նախագահի համար Լևոն Տեր¬Պետրոսյանը վայելում է ծանրակշիռ քաղաքական գործչի համբավ, այնուհանդերձ, նա իր սխալներն ունի: Մանուկ Գասպարյանի համար քողարկված չեն նաև ՀՅԴ¬ի պլանները, ուստի նա 90 տոկոսով համոզված է, որ Դաշնակցությունը թեկնածու չի առաջադրելու. - Նրանք ուղղակի ուզում են մի փոքր իրենց պատառը մեծացնեն իշխանության մեջ` Սերժ Սարգսյանին ձայն տալու համար£ Ստացվում է այնպես, որ, ըստ Մանուկ Գասպարյանի` թե° իշխանական և թե° ընդդիմության թեկնածուի հարցը լուծված չէ, սակայն «ով էլ գա իշխանության` լինի դա ղարաբաղյան, թե Լևոն Տեր¬Պետրոսյանի ընտանեկան կլանը` միևնույն է, միայն թե ժողովրդի համար լավ լինի»£