ԱՐԵՎԻ ՈՒ ԼՈՒՅՍԻ ՔԱՂԱՔ


Վայոց լեռների քարեղեն խոնարհումի մեջ հառնել է Ջերմուկ քաղաքը և տարածվել Արփա գետի աջ ու ձախ ափերին£ Այստեղ բնությունն իր անաղարտ ու ալպիական հեքիաթն է հյուսում` փաստելով, որ մ.թ. առաջին դարում Սյունյաց թագավորների և Օրբելյան իշխանատոհմի ամառանոց¬բուժավայր համարվող բնակատեղին այսօր հյուրընկալում է նաև աշխարհի տարբեր անկյուններից այստեղ բուժվել ցանկացողներին£ Հանիրավի չէ այն հպարտությունը, որով Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը խոսում է հարազատ քաղաքի` լույսի ու արևի եզերքի մասին£ Հենց այդ հպարտությամբ էլ առողջավայր հայրենաքաղաքին տեր լինելու, տիրոջ պատասխանատվությամբ ու սրտացավությամբ նրա հիմնախնդիրները լուծելու պարտականություն ստանձնեց Ջերմուկում ծնված, նրա հող ու ջրին անմնացորդ նվիրված ջերմուկցի այս անհատը£ Պատահական չէ, որ, ավարտելով Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը, նա իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքն ուղենշեց հայրենի Ջերմուկում, նախ` որպես կուրորտվարչության հաշվապահ, իսկ Մոսկվայի կուրորտվարչությունների տնօրենների որակավորման բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո` որպես գլխավոր բժշկի տեղակալ£ 1996 թ. նշանակվել է Ջերմուկի «Երազ» առողջարանի տնօրեն£ 1997¬ից ղեկավարել է «Հայաստանի էլցանցեր» ընկերության Ջերմուկի մասնաճյուղը£ 1996¬ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքի համայնքային կյանքին` որպես ավագանու անդամ£ Իսկ մոտ մեկ տարի առաջ ստանձնելով քաղաքապետի պատասխանատու աշխատանքը, նա հասցրել է կարճ ժամանակահատվածում իրագործել նախընտրական գրեթե բոլոր ծրագրերը£ Իհարկե, շատ աշխատանքներ դեռ ընթացքի մեջ են£ Բնորոշ է, որ համայնքի հոգսերի մասին խոսելիս` քաղաքի բարեկարգման աշխատանքներն են առաջնահերթվում. Շահումյան փողոցից հետո կասֆալտապատվեն ու կբարեկարգվեն Մելիք¬Ադամյան, Մյասնիկյան և ջերմուկցի ազատամարտիկ Բաբկեն Վարդանյանի անունը կրող փողոցները£ Ի դեպ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն իր այցելության ժամանակ գնահատանքով փաստեց քաղաքի ինքնատիպությունը և կարևորեց այն ավելի ներկայանալի դարձնելու անհրաժեշ տությունը£ Հիրավի, ճոպանուղու կառուցումը, որի բացման արարողությանը ներկա էր նաև երկրի Վարչապետը, նոր դիմագիծ կավելացնի քաղաքին£ Իսրայել Օրու վեհաշուք հուշարձանին մոտենալիս, խորին խոնարհումով ես ծաղիկներ դնում հարևանությամբ գտնվող զոհված ազատամարտիկների հուշակոթողին` խնկարկելով նրանց ոգեղեն հիշատակը£ Ազգային ինքնագիտակցության բարձրացման միտումներից մեկն էլ առանձնահատուկ ուշադրությունն է զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրամադրվող օգնություններին ու նրանց սոցիալական ապահովության խնդիրներին£ Լինել Վայոց ձորի այս հրաշագեղ անկյունում և չտեսնել լեռներից գահավիժող ջրվեժը, ասել է` զրկվել Վայոց աշխարհի հրաշալիքը վայելելու հաճույքից£ Ջերմուկի լճակների հիմնանորոգման և բետոնապատման աշխատանքների ավարտից հետո ջրվեժը նոր թափ է առնելու£ Հարկ է նշել, որ ավարտին է հասցվել համայնքի գազիֆիկացման գործընթացը, լուծվել է քաղաքի արտաքին լուսավորվածության խնդիրը£ Քաղաքապետարանի ընթացիկ հարցերից է բակային լուսավորության ապահովումը£ Արձանների յուրատիպ այս աշխարհում ոգեղենությամբ առանձնանում է հայ ֆիդայիների դիմաքանդակների ժայռաշարքը£ Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ, երջանկահի շատակ Ֆերդինանդ Ղազարյանի նախաձեռնությամբ ստեղծված այս ձեռակերտ արձանախումբը ժայռաբեկորների վեհությամբ վերստին ընդգծում է Անդրանիկի, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Դժոխք Հրայրի և մյուսների ժայռեղեն կամքը£ Դեպի հիասքանչ ըմպելասրահը տանող ճեմուղին, որ կրում է Ֆերդինանդ Ղազարյանի անունը և ուղեկցվում հայ հերոսների ժայռաքանդակներով, ոչ միայն այս քաղաքի, այլև աշխարհի հայության հայրենասիրության ուխտի արտահայտությունն է£ Ուշարժան փաստ է` քաղաքապետի նախաձեռնությամբ արձանների գիշերային լուսավորության հարցի հիմնավոր լուծումը£ Իսկ առհասարակ համայնքային խնդիրների լուծումը քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հիմնավորում է իր ավելի կարգապահ` քան խստապահանջ բնավորությամբ£ Աշխատանքային հաջողությունների հիմնասյուներից մեկն էլ սրտացավությունն է£ ¬ Այո°, դպրոցները մարզպետարանի հովանավորության ներքո են, բայց այդ կրթօջախներում սովորում են մեր երեխաները£ Ջերմուկի երեք դպրոցներն ու Կեչուտի մանկապարտեզը գործնականում են զգում Քաղաքապետարանի մշտական աջակցությունը£ Առողջարանային քաղաքն էլ պետք է մաքուր, գեղեցիկ ու ներկայանալի լինի և դրա համար հարկ է ամեն առավոտ, արևածագից առաջ լվանալ փողոցները£ Ստեփանավանից սոսիներ ենք բերել և դրանք, ինչ խոսք, կնպաստեն քաղաքի կանաչ միջավայրի հարստացմանը£ Աշխատատեղերի հարցն էլ լուծման ընթացքի մեջ է, քանզի քաղաքի հոգսերի թեթևացմանը աջակցում է «ՋԵՐՄՈՒԿ ¬ ԳՐՈՒՊ» ընկերությունը, հանձին հիմնադիր նախագահ, պատգամավոր Աշոտ Արսենյանի: Ասենյան եղբայրների հովանավորությամբ կառուցվում է նոր եկեղեցին, և ջերմուկցիները շուտով կունենան իրենց մշտական ուխտատեղին: Պարտավորեցնող է հերթական «Բազեի» բանակումը Ջերմուկում£ Կարծում եմ, որ առողջարանների տնօրենների օգնությամբ կարողացանք պատվով դուրս գալ իրադրությունից£ Աշխատելու ցանկություն է պետք, մնացածը լուծելի խնդիրներ են,¬ փաստում է քաղաքապետը£ Իսկ բարի կամքի առկայության լավագույն երաշխիքը Ջերմուկ առողջարանային քաղաքի ներկայիս բարեկարգ և բարենորոգումների ուղին որդեգրած ընթացքն է, որում, ինչ խոսք, անուրանալի ներդրում ունի ջերմուկցիների վստահությանն արժանացած ՀՀԿ անդամ Վարդան Հովհաննիսյանը£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ