ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ՌԴ Աստրախանի մարզ` որպես դիտորդ, մասնակցելու «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժության երկրորդ փուլին, որը «Աշուլուկ» զորավարժարանում կմեկնարկի այսօր: Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ ուսումնամեթոդական հավաքին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանի համաձայն ս.թ. օգոստոսի 21-ից 23-ը ՀԱՊԿ միացյալ շտաբը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Համազորային ակադեմիան կանցկացնեն ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի կրակային խոցման պլանավորման մասնագետների ուսումնամեթոդական հավաք: Հավաքի ընթացքում նախատեսվում է մշակել մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ կոալիցիոն կազմով զորախմբերի ղեկավարման և փոխգործակ ցության կազմակերպման տեսական և գործնական նշանակության հարցեր: Այն կանցկացվի ՌԴ ԶՈՒ Համազորային ակադեմիայի «Վիստրել» ուսումնական կենտրոնում: Միջոցառմանը Հայաստանից կմասնակցի ՀՀ զինված ուժերի երկու սպա: Կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի երրորդ նիստը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժո ղովի հերթական` երրորդ նիստը` հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները: Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ և գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի կողմից տրվեցին համապատաս խան հանձնարարականներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարարի հետ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության առաջին փոխնախարար Գորդոն Ինգլանդի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Սարգսյանը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ տարածաշրջանային անվտանգության որոշ խնդիրների մասին: Դեսպան Մարգարյանը փոխնախարար Ինգլանդին հայտնել է ՀՀ կառավարության խորին երախտագիտությունը Վաշինգտոնի «Ուոլթեր Ռիդ» բժշկական կենտրոնում Իրաքում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում վիրավորված հայ սպայի` ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանի բուժման կազմակերպման համար: Փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարության շնորհակալական նամակը: Իր հերթին պրն. Ինգլանդը դեսպան Մարգարյանին է փոխանցել ամերիկյան կառավարության երախտագիտությունը` Իրաքում միջազգային կոալիցիայում Հայաստանի շարունակական մասնակցության համար: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը Օշականում Պարոնայք գեներալներ, սպաներ, հանդիսության հարգելի մասնակիցներ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի, Պաշտպանության նախարարի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ զեզ Օշականի ճակատամարտի 180-ամյակի առթիվ: Այսօր ես կանգ չեմ առնի պատմական փաստերի և տարեթվերի վրա, քանի որ դրանց մասին արդեն խոսվեց նախորդ ելույթներում: Օշականի ճակատամարտը, որին ռուսական կողմից մասնակցել են բազմաթիվ հայ աշխարհազորայիններ, ռուս զենքի հաղթանակի և հայ-ռուսական դարավոր զինվորական եղբայրութ յան վառ օրինակներից է: Օշականի ճակատամարտում ոչ միայն տարանք հերթական հաղթանակ հակառակորդի հանդեպ, այլև փրկվեց Էջմիածնի եկեղեցին` հայկական քրիստոնեական հավատքի և հոգևոր բնօրրանը: Հայ ժողովուրդն ամեն անգամ այս հիշարժան օրը հարգանքի տուրք է մատուցում ռուս մարտիկներին` երախտագիտությամբ հիշելով նրանց մարտական սխրանքները հայկական հողում, որը հարազատ մոր պես ընդունեց ռուս քաջ մարտիկների աճյունները: Ահա թե ինչու է այն թանկ ու սուրբ և° հայերիս, և° ռուսների համար: Սա վառ վկայությունն է մեր սուրբ հողի հավերժության և երկու ժողովուրդների բարեկամության: Այս հուշարձանն իր բնույթով բացառություն չէ. ռուս-հայկական եղբայրությանը նվիրված թանգարան Աբովյանում, հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանը Երևանում, Պուշկինի լեռնանցքը Վանաձորում: Այս շարքը կարելի է շարունակել: Ռուս-հայկական եղբայրության տեսանկյունից այս ճակատամարտը ևս բացառություն չէր. այն իր արմատներով հասնում է մինչև 10-11-րդ դդ.` Կիևյան Ռուսաստան: Հեռավոր` 1826-1828թթ. պատերազմի ժամանակ թշնամու թիկունքում մնաց շրջափակված Շուշին, որի` երկու ամիս տևած հերոսական և հաղթական պաշտպանությունը մեծ դեր խաղաց թշնամու ծրագրերի խափանման և մեր փառավոր հաղթանակի գործում: Արևելյան Հայաստանի ազատագրումից հետո էլ ռուս-հայկական եղբայրությունը զարգացում ապրեց: Հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի դերը 1992-94թթ. Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարում: Այս, ինչպեսև մյուս պատերազմներում, Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայ ժողովրդի արդար պայքարի հաղթական ավարտի սկիզբը: Ռուսաստանի վարած հաջորդ բոլոր պատերազմներին, լինի դա Կովկասում, թե Եվրոպայում` ներառյալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, հայերը մասնակցել են և° որպես զինվորներ, կամավորներ, և° որպես գեներալներ, մարշալներ, ծովակալներ: Եվ մարտնչել են նրանք ոչ թե ստիպողաբար, այլ սրտի կանչով և հանուն հայրենիքի: Այսօր Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և այդ դաշինքն ամրապնդված է ռուս և հայ զինվորների` կռվի դաշտերում, Օշականի ճակատամարտում թափված արյունով: Ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհավորում եմ հանդիսության մասնակիցներին այս փառավոր հաղթանակի առթիվ, որը պարտավորեցնում է բոլորիս աչքի լույսի պես պահել և պահպանել մեր եղբայրությունը: Թող դարեր հարատևի Մեծ Ռուսաստանի և հազարամյա Հայաստանի միջև բարեկամությունը: Հանցագործներից` ուժայիններին Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Սահակաշվիլին ելուզակների տները վերածել է առողջարանների Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանցավոր խմբավորումների ղեկավարների բռնագրավված տները հանձնել է ուժայիններին` որպես առողջարաններ և հանգստավայրեր: Վրաստանի Սևծովյան ափի Ուրեկի բնակավայրում` Բաթումի և Փոթիի միջև ընկած տարածքում Ներքին գործերի և Պաշտպանության նախարարություններն արդեն 5 առանձնատներ ունեն, որոնք նախկինում պատկանել են «օրենքով գող» Զաքար Կալաշովին (Շաքրո) և նրա հանցակցին: Անշարժ գույքի տեսքով նրանց այս ունեցվածքը գնահատվում է 15 միլիոն դոլար: - Այս տները հարկավոր է վերածել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված ՆԳ և ՊՆ ծառայողների առողջարանների և վերականգնողական կենտրոնների,- ասել է Վրաստանի նախագահը` հավելելով. - Մեր զինվորականներն ու ոստիկանության սպաները միասին կհանգստանան այստեղ` պետության հաշվին:

Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ