Բուռն աշուն է սպասվում


Լևոն Տեր¬Պետրոսյանի անձի շուրջ ընթացող բազմաթիվ ենթադրություններն ու պարզաբանումները դարձել են ամենատարբեր խավերի քննարկման հիմնական թեմա, որն ի տարբերութ յուն նախկին «աժիոտաժի», այս անգամ ավելի բուռն է ծավալվում£ Պատճառն, անշուշտ, Նախագահի առաջիկա ընտրություններն են£ Զարմանալ կարելի է այն ՀՀՇ¬ականների ինքնավս տահությունից, ովքեր առաջիկա ընտրություններում առաջին Նախագահի թեկնածությունը համեմում են «ամենա», «միակ» որակումներով և, հպանցիկորեն ընդունելով սեփական սխալներն ու բացթողումները, համառորեն չեն ուզում մանրամասնել դրանք (գոնե պատճառների մասով)£ Արդյո՞ք առաջին Նախագահի թիմակիցները կձևավորեն նրա թեկնածությունը պաշտպանող հուսալի հենարաններ, թե՞ միակ հենարանը դարձյալ կմնան Լևոն Տեր¬Պետրոսյանին անդավաճան մերձավորները. Արարատ Զուրաբյանին նման հարցադրումն, ինչ խոսք, փոքր ինչ զայրացնում է, քանի որ` - Երբ կուսակցության նախագահը հայտարարում է, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը առաջադրվելու է, ապա դա լուր չէ, այլ գործընթաց և հետո, կուսակցությունից բացի, նրան շատերն են համակրում£ ՀՀՇ վարչության նախագահը «ծանրակշիռ քաղաքական գործչի» լռությունը բացատրում է այսպես. ¬ Հայաստանում կան գործիչներ, որոնց մասին որևէ մեկը չի ասի£ Այսինքն չկա քաղաքական ուժ, որն առաջադրի այդ գործչին և ստիպված նա ինքն է խոսում իր առաջադրման մասին£ Ես չեմ կարծում, որ այսօր Սերժ Սարգսյանը վազում է կուսակցությունից կուսակցություն և խոսում իր առաջադրվելու մասին ու հիմնավորումներ բերում, թե ինչու ինքը պիտի առաջադրվի և ոչ մեկը ուրիշը£ Կարծում եմ, դա բնական է£ Նույնը մեզ մոտ է£ Կգա և առաջադրման ժամանակը, յուրաքանչյուր քաղաքական գործիչ որոշակի ինֆորմացիա պետք է ունենա և նոր միայն եզրահանգում անի£ Այն, որ առաջին Նախագահի վերընտրվելն իր թիմակիցների սրտով է` միանգամայն բնական է. երանելի ժամանակներ էին, նրանց տրված էր բարդույթներից և աղքատության ճիրաններից ազատվելու եզակի հնարավորություն, ինչո՞ւ բաց թողնեն այդ «թախտին» երկրորդ անգամ բազմելու հնարավորությունը և թույլ տան «այս թիմը Հայաստանը ղեկավարի ևս 5-10 տարի»£ Իսկ ժողովո՞ւրդը£ Արդյո՞ք հասարակությունը Լևոն Տեր¬Պետրոսյանին նախագահի պաշտոնում տեսնելու պահանջ ունի£ ¬ Երբ 1998¬ին առաջադրվում էր Կարեն Դեմիրճյանը, հասարակական պահանջի մասին խոսք չկար£ Բայց մեկ պահ առաջ չէր կարելի ակնկալել, թե կլինի այնպիսի զարգացում և իրավիճակ£ Նույնը, կարծում եմ, կլինի այս պարագայում£ Կա հասարակական մի պահանջ` թեև չի արտահայտված կոնկրետ թեկնածուի անուն, սակայն կա այս իշխանությունները փոխելու հստակ պահանջ£ Լևոն Տեր¬Պետրոսյանի հնարավոր առաջադրման գործընթացը, փաստորեն, սկսված է և դեռ շարունակվում է, բայց, չգիտես ինչու, որևէ այլ քաղաքական գործչի առաջադրումն այնպիսի բուռն իրարանցում չի առաջացրել, որքան ՀՀ էքս-նախագահինը£ Ա. Զուրաբյանը դա միանգամայն բնական է համարում. - Միայն բավական ծանրակշիռ քաղաքական գործիչը կարող է խաթարել քաղաքական դաշտի անդորրը£ Ուստի իշխանությունները փորձում են օգտագործել բոլոր հնարավոր լծակները` խոչընդոտելու համար այն համախմբմանը, որը կարող է տեղի ունենալ Լևոն Տեր¬Պետրոսյանի շուրջ£ Ես հայտարարում եմ, որ ՀՀՇ¬ն առաջադրելու է նրա թեկնածությունը և, իմ խորին համոզմամբ, Լևոն Տեր¬Պետրոսյանն ինքը հակված է մասնակցելու քաղաքական գործընթացներին£ Եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում դեպի մարզեր առաջին Նախագահի շրջագայությունները, ընկերական հանդիպումներն ու իր պատվին կազմակերպված կերուխումները քաղաքականություն վերադառնալու դրսևորումներ են, ապա կարելի է համոզված լինել, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը և առհասարակ ՀՀՇ¬ն ժողովրդի հիշողությունը թարմացնելու ցանկություն ունի£ Այն ժողովրդի, որը բռունցք դարձած հավատաց ու ազգընտիր հռչակեց Հայոց համազգային շարժումը£ Ակնհայտ է, որ ՀՀՇ¬ն կորցրածը վերականգնելու իր ձգտումը ձևակերպում է «մեր բոլորի աչքի առաջ ընթացող ամբողջական ֆարսը, անօրինական գործառույթները շտկելու, կեղծ հանրաքվեով ընդունած Սահմանադրությունը վերանայելու» առաքելություն£ Արարատ Զուրաբյանի համոզմամբ, հասարակության համար մինչև 1998¬ը ստեղծված իրավիճակը գերադասելի է, որովհետև` - Մինչև 1998 թվականը Հայաստանի Ազգային ժողով ավտոմատներով չեն ներխուժել ինչ¬որ մի կուսակցության հետ կապ ունեցող գործիչներ և չեն գնդակահարել Վարչապետին և քաղաքական նշանավոր այլ գործիչների£ Մինչև այդ թվականը ժողովրդի համար մի շարք կարևոր քայլեր են իրականացվել, ձրի, առանց կոպեկի բնակֆոնդը տրվել է հասարակությանը, տեղ է ունեցել հողի սեփականաշնորհում£ Իսկ այսօրվա իշխանությունները այս կամ այն պատճառով մարդկանցից խլում են նրանց ունեցվածքը, հողը, բնակարանը և նետում փողոց£ Ի վերջո, հայ ժողովուրդը ռազմական հաղթանակներ է տարել, երբ Հայաստանի Հանրապետության Գերագույն հրամանատարը Լևոն Տեր¬Պետրոսյանն էր£ Ընդամենը հարցնենք` իսկ ո՞վ է դրել այս ամենի հիմքերը. ո՞վ էր խորհուրդ տալիս պարտքեր վերցնել հարևաններից և ամեն մուտքի մեկ բնակարանում վառարան դնել` բոլորի ճաշերը դրա վրա եփելու£ Վերջապես, ո՞վ էր լույսից զրկում մարդկանց£ Արդյո՞ք ժամանակը չէ, որ այս ամենի մասին գոնե պատճառաբանության չափով պարզաբանումների տա ՀՀՇ-ն: ՀՀՇ վարչության նախագահը իշխանական և ընդդիմադիր դաշտում բացառում է միասնական թեկնածուի հավանականությունը, քանի որ գերադասում է ստեղծել «ծանրության կենտրոն, որը հնարավորություն կտա այլընտրանք լինել այս իշխանություններին և ճիշտ ընտրության հնարավորություն կստեղծի հասարակության համար»£ Դե, իհարկե, այս իշխանությանը սիրահարվածները, բնականաբար, կընտրեն իշխանության թեկնածուին, իսկ «Հայաստանը քաղաքակիրթ զարգացումների, լուրջ հարթության վրա տեսնել ցանկացողները կընտրեն այլ թեկնածուի, և այդ թեկնածուն, Արարատ Զուրաբյանի համոզմամբ, առաջին Նախագահն է£ Նախագահի ընտրությունների սալին զարնվող մուրճի հարվածներից և Արարատ Զուրաբյանի շուրթերից հնչում է միայն Լևոն Տեր¬Պետրոսյանի անունը£ Իսկ ո՞ւր են ՀՀՇ¬ի ակնառու մյուս գործիչները£ ¬ Ի տարբերություն այլ կուսակցությունների, 7000 անդամ ունեցող ՀՀՇ¬ն անձի կուսակցություն չէ£ Նախկին անդամները երբևէ չեն փոխել իրենց սկզբունքները, չեն դավաճանել այն մոտեցումներին, որոնք ունեցել են£ Նրանք այսօր ՀՀՇ շարքային անդամներ են£ Ինչ վերաբերում է նախկին ՀՀՇ¬ական Վազգեն Մանուկյանին, թեև նրա կուսակցության հետ ՀՀՇ¬ն ունի նորմալ հարաբերություններ, սակայն առ այսօր նրա և Լևոն Տեր¬Պետրոսյանի անձնական հարաբերություններում դրական տեղաշարժերի միտում չկա. ¬ Ես ինքս շատ անգամ եմ հանդիպել Վազգեն Մանուկյանին, նրան համարում եմ քաղաքական լուրջ գործիչ և վստահ եմ, որ իր շուրջը կձևավորի որոշակի թիմ, բայց միաժամանակ համոզված եմ, որ նա չունի հաղթելու հնարավորություն£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ