Ռուսաստանին մեղադրում են միջազգային նորմերը խախտելու մեջ


Մեղադրողը հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի պետնախարար Դավիթ Բակրաձեն է, որը միջազգային նորմերի խախտում է համարում արտասահմանյան պետության քաղաքացուն պարգևատրելը. - Այդպիսի քայլերով և Վրաստանում անջատվողականությունը գործնականում խրախուսելով` Ռուսաստանը բացում է «Պանդորայի արկղը», ինչը հետագայում կարող է շատ ծանր անդրադառնալ հենց իր` Ռուսաստանի վրա` նրա պետական միասնականության տեսանկյունից,- չճանաչված Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի կողմից պարգևատրման փաստն այսպես է մեկնաբանել Դ. Բակրաձեն: Հիշեցնենք, որ անցյալ երեքշաբթի նախագահ Վլ. Պուտինը հրամանագիր է ստորագրել` Հարավային Օսիայի մի խումբ բնակիչների ՌԴ պետական պարգևներ շնորհելու մասին` կրթության և ազգերի ու ժողովուրդների մշակույթների փոխհարստացման գործում վաստակի համար: